Հոլի Բերի
Հոլի Մարիա Բերի (անգլ.՝ Halle Maria Berry, օգոստոսի 14, 1966, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առաջին աֆրոամերիկացի դերասանուհին, որ արժանացել «Օսկար» մրցանակի (2002 թ.), «Ոսկե Գլոբուս» (2000) և «Էմմի» (2000) մրցանակների դափնեկիր։
Հոլի Բերին հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է, ով ներգրավվել է մի շարք այնպիսի ֆիլմերի արտադրման գործընթացում, որում նա խաղացել է։ Բացի դրանից Բերին Ռևլոնի գովազդի մոդել է։
Դերասանուհի դառնալուց առաջ, Բերին մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթներում, գրավելով առաջին հորիզոնականը «Միսս ԱՄՆ»-ում և 6-րդ հորիզոնականը «Միս Աշխարհ»-ում 1986 թվականին։ Նրա հաջողությունը սկսվեց 1992 թվականին, երբ նա խաղաց «Բումերանգ» ֆիլմում, որը նրան հնարավորություն տվեց խաղալ այնպիսի խաղերում, ինչպիսիք են՝ «Ֆլինթսթոունզ» (1994 թվական) և «Բուլուորթ» (1998 թվական)։ Որպես հավելում իր «Ակադեմիական մրցանակաբաշխությունում» հաղթանակին՝ Բերին առավել հայտնի դարձավ նոր հազարամյակում՝ Storm in the X-Men ֆիլմի սերիաներում (2000 թվին ներկայացավ հանդիսատեսի դատին), Swordfish (2001 թվական) և Die Another Day (2002 թվական) ֆիլմերում իր խաղացած դերերի շնորհիվ։ Այդ ֆիլմերում նա խաղում էր Bond Girl Jinx-ի դերը, սակայն այնուհետև հաջողության հասավ 2010 թվականին Cloud Atlas (2012 թվական) և The Call (2013 թվական) ֆիլմերի շնորհիվ։ Դերասանուհին նաև հաղթել է Golden Raspberry մրցանակաբաշխությունում՝ 2005 թվականի ամենավատ դերասանուհի անվանակարգում Կատվե Տիկինը (Catwoman) դերի համար և եղել է այն միակ դերասանուհիներից մեկը, ով ընդունել է մրցանակը գաղտնի։
Բաժանվելով բեյսբոլիստ Դեյվիդ Ջասթիսից և երաժիշտ Էրիկ Բենեթից՝ Բերին ունի մի աղջիկ մոդել Գաբրիել Օբրիի հետ ամուսնությունից և տղա դերասան Օլիվեր Մարտինեսից։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1979 - 1993 | Հանգիստ կայան | Knots Landing | Դեբի Պորտեր | սերիալ, Դրամա |
Նիկոլաս Սգարո, ... | |
1986 - 1991 | Ամեն | Amen | Կլեր | սերիալ, Կատակերգություն |
Բիլ Ֆոսթեր, ... | |
1987 - 1993 | Ուրիշ աշխարհ | A Different World | Ժակլին | սերիալ, Կատակերգություն |
Դեբի Ալեն, ... | |
1989 | Կենդանի տիկնիկներ | Living Dolls | Էմիլի Ֆրանկլին | սերիալ, Կատակերգություն |
Լի Բերնհարդի, ... | |
1991 | Ջունգլիների տենդ | Jungle Fever | Վիվիան | Դրամա | Սփայկ Լի | Ուեսլի Սնայփս |
1991 | Միայն բիզնես | Strictly Business | Նաթալի | Մելոդրամա, Կատակերգություն |
Քևին Հուկս, Ռոլանդո Հաթսոն |
|
1991 | Վերջին բոյսկաուտը | The Last Boy Scout | Քորի | Մարտական | Թոնի Սքոթ | Բրյուս Ուիլիս |
1992 | Բումերանգ | Boomerang | Անժելա | Կատակերգություն, Մելոդրամա |
Ռեջինալդ Հադլին | Էդի Մերֆի, Մարտին Լոուրենս, Քրիս Ռոք |
1993 | Քուին | Queen | Քուին | մինի սերիալ, Դրամա |
Ջոն Էրման | |
1993 | Հուսահատ հայրիկը | Father Hood | Քեթլեն Մերսեր | Կատակերգություն | Դարել ռուդ | Պատրիկ Սուեզի |
1993 - 2004 | Ֆրեյզեր | Frasier | Բեթսի (հնչյունավորում) | սերիալ, Կատակերգություն |
Դևիդ Լի, ... | |
1993 | Ծրագիր | The Program | Աշուն Հելի | Սպորտային | Դևիդ Ս. Ուորդ | |
1994 | Ֆլինսթոունները | The Flintstones | Ռոզետա Սթոուն | Ֆենտեզի, Կատակերգություն |
Բրայան Լևանտ | Ջոն Գուդմեն |
1995 | Սողոմոնը և Շեբան | Solomon & Sheba | Նիքհեյլ / թագուհի Շեբա | Դրամա, Մելոդրամա |
Ռոբերտ Մ. Յանգ | |
1995 | Իսայիի գործը | Losing Isaiah | Քալիա Ռիչարդս | Դրամա | Սթիվեն Ջիլենհոլ | Ջեսիկա Լենգ, Քյուբա Գուդինգ Կրտսեր |
1996 | Հրամայված է ոչնչացնել | Executive Decision | Ջին | Մարտական | Ստյուարտ Բեյրդ | Կուրտ Ռասել, Սթիվեն Սիգալ |
1996 | Մրցարշավ արևի հետևից | Race the Sun | Միս Սանդրա Բիչեր | Կատակերգություն, Արկածային |
Չարլզ Թ. Կենգենիս | Քեյսի Աֆլեք, Էլիզա Դուշկու |
1996 | Հարուստի կինը | The Rich Man's Wife | Ջոզի Փոթենզա | Թրիլեր | Էմի Հոլդեն Ջոնս | |
1997 | Սևամորթ ամերիկյան գեղեցկուհիներ | B*A*P*S | Նիսի | Կատակերգություն | Ռոբերտ Թաունզենդ | |
1998 | Հարսանիք | The Wedding | Շելբի Քոլես | Մելոդրամա | Չարլզ Բյորնեթ | |
1998 | Բուլվորդ | Bulworth | Նինա | Կատակերգություն | Ուորեն Բիթի | |
1998 | Ինչու են հիմարները սիրահարվում | Why Do Fools Fall in Love | Զոլա Թեյլոր | Կենսագրական, Երաժշտական |
Գրեգորի Նավա | |
1999 | Ծանոթացեք Դորոթի Դենդրիջի հետ | Introducing Dorothy Dandridge | Դորոթի Դենդրիջ | Մելոդրամա | Մարթա Կուլիջ | |
2000 | Իքս մարդիկ | X-Men | Օրորո Մունրո / Մրրիկ | Ֆանտաստիկ, Մարտական |
Բրայան Սինգեր | Յան Մաքկելեն, Փաթրիկ Ստյուարտ, Հյու Ջեքման, Ֆամկե Յասեն, Աննա Պաքուին |
2001 | Նշանաբանը «Թրաձուկ» | Swordfish | Ջինջեր Նոուլս | Մարտական, Թրիլեր |
Դոմինիկ Սենա | Ջոն Տրավոլտա, Հյու Ջեքման |
2001 | Հրեշների պարահանդեսը | Monster's Ball | Լետիցիա Մասգրուվ | Մելոդրամա | Մարկ Ֆորսթեր | Բիլի Բոբ Տորնթոն |
2002 | Մեռիր, բայց ոչ հիմա | Die Another Day | Ջինքս | Մարտական | Լի Թամահորի | Փիրս Բրոսնան |
2003 | Իքս մարդիկ 2 | X2 | Օրորո Մունրո / Մրրիկ | Ֆանտաստիկ, Մարտական |
Բրայան Սինգեր | Յան Մաքկելեն, Փաթրիկ Ստյուարտ, Հյու Ջեքման, Ֆամկե Յասեն, Աննա Պաքուին, Քելի Հու |
2003 | Գոթիկա | Gothika | Միրանդա Գրեյ | Թրիլեր | Մաթյո Կասովից | Պենելոպե Կրուս |
2004 | Կին Կատու | Catwoman | Փեթիենս Ֆիլիպս / Կին Կատու | Ֆենտեզի | Պիգոֆ | Շերոն Սթոուն |
2005 | Նրա աչքերը տեսել են Աստծուն | Their Eyes Were Watching God | Ջանի Սթարքս | Մելոդրամա | Դարնել Մարտին | |
2005 | Ռոբոտները | Robots | Քեփի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ |
Քրիս Ուեյջ | Յուեն Մաքգրեկոր, Ռոբին Ուիլյամս, Պոլ Ջամատի |
2006 | Իքս մարդիկ. Վերջին պայքարը | X-Men։ The Last Stand | Օրորո Մունրո / Մրրիկ | Ֆանտաստիկ, Մարտական |
Բրեթ Ռետներ | Յան Մաքկելեն, Փաթրիկ Ստյուարտ, Հյու Ջեքման, Ֆամկե Յասեն, Աննա Պաքուին, Էլեն Փեյջ |
2007 | Իդեալական անծանոթը | Perfect Stranger | Ռովեննա Փրայս | Թրիլեր, Դրամա |
Ջեյմս Ֆոուլի | Բրյուս Ուիլիս |
2007 | Այն՝ ինչ մենք կորցրել ենք | Things We Lost in the Fire | Օդրի Բուրկ | Դրամա | Սյուզաննա Բիր | Բենիսիո Դել Տորո |
2010 | Ֆրենկին և Էլիսը | Frankie & Alice | Ֆրենկի | Կենսագրական | Ջեֆր Սաքս | |
2011 | Շնաձկներ հմայողը | Dark Tide | Քեյթ Մաթիսոն | Դրամա | Ջոն Սթոկուել | |
2011 | Հին Նոր տարի | New Year's Eve | բուժքույր Էմմի | Մելոդրամա, Կատակերգություն |
Գերի Մարշալ | Ջեսիկա Բիլ, Ռոբերտ Դե Նիրո, Ջոշ Դյուամել, Քեթրին Հեյգլ, Էշթոն Քաթչեր, Սառա Ջեսիկա Փարկեր, Միշել Պֆայֆեր, Թիլ Շվայգեր, Հիլարի Սուենկ, Ալիսա Միլանո, Ջեյմս Բելուշի, Դրենա Դե Նիրո |
2012 | Ամպամած ատլաս | Cloud Atlas | Լուիզ Ռեյ / Մերոնիմ / Ջաքոտա Այրս | Ֆանտաստիկ | Լանա Վաչովսկի, Էնդի Վաչովսկի, Թոմ Տիկվեր |
Թոմ Հենքս |
2013 | Անանուն կոշկասերների ակումբ | Shoe Addicts Anonymous | Սանդրա Անդերսոն | Կատակերգություն | ||
2013 | Փեթակ | The Hive | Թրիլեր | |||
2014 | Հիանալի քայլ | Class Act | Թիերնեյ Չահիլ | Կատակերգություն | ||
2014 | Թուլիա | Tulia | Վանիթա Գուփթա | Քրեական | Բիլի Բոբ Տորնթոն | |
- | Ո՞վ է Դորիս Փեյնը | Who Is Doris Payne? | Դորիս Փեյն | Քրեական | ||
- | Սուրոգատ | The Surrogate | Թրիլեր | |||
- | Երջանկությունը մազերի մեջ է | Nappily Ever After | Վենուս Ջոնսոն | Մելոդրամա |
Պրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1999 | Ծանոթացեք Դորոթի Դենդրիջի հետ | Introducing Dorothy Dandridge |
2005 | Լակավանա Բլյուզ | Lackawanna Blues |
2010 | Ֆրենկին և Էլիսը | Frankie & Alice |
2014 | Հիանալի քայլ | Class Act |
2014 | Թուլիա | Tulia |
Պատկերասրահ
խմբագրել-
2013
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոլի Բերի Internet Movie Database կայքում
- Works by or about Հոլի Բերի in libraries (WorldCat catalog)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլի Բերի» հոդվածին։ |