Թրեյսի Մորգան

ամերիկացի դերասան

Թրեյսի Ջամալ Մորգան (անգլ.՝ Tracy Jamal Morgan, նոյեմբերի 10, 1968(1968-11-10)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կոմիկ, որը հայտնի է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդումում ունեցած մասնակցության և «Ստուդիա 30» սիթքոմում կատարած Թրեյսի Ջորդանի դերի շնորհիվ։

Թրեյսի Մորգան
Ծնվել էնոյեմբերի 10, 1968(1968-11-10)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, ինքնակենսագիր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և սցենարիստ
Ընտրանի30 Rock?, Ռիո և Սկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020)
Պարգևներ և մրցանակներ
tracymorgan.net

Կենսագրություն խմբագրել

Թրեյսի Մորգանը ծնվել է 1968 թվականին Նյու Յորքում՝ Բրոնքսում[2]։ Հայրը նրան Թրեյսի է անվանել ընկերոջ պատվին, որը զոհվել է Վիետնամի պատերազմի ժամանակ[3]։ Նա Ջիմի և Ալիսիա Մորգանների երկրորդ երեխան է։

1987 թվականին ամուսնացել է իր ընկերուհու՝ Սաբրինայի հետ։ Զույգն ունի երեք որդի՝ Ջիտրիդը (1986), Մալկոլմը (1988) և Թրեյսի կրտսերը (1992)[4]։ 2009 թվականի օգոստոսի 8-ին զույգը բաժանվել է։

2011 թվականին Մորգանը նշանադրվել է մոդել Մեգան Ուոլովերի հետ[5]։ 2013 թվականի հուլիսի 2-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մեյվեն Սոնեյ Մորգանը[6]։ Օգոստոսի 23-ին Մորգանը և Ուոլովերը ամուսնացել են[7]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Սիրո և ատելության միջև թափանցիկ գիծը A Thin Line Between Love and Hate բարմեն
1996-2006 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր կերպարներ
2001 ֆ Ջեյը և լռակյաց Բոբը հասցնում են պատասխան հարված Jay and Silent Bob Strike Back տղա փողոցում
2005 ֆ Ամենաերկար յարդը The Longest Yard տիկին Թաքեր
2005 ֆ Ինչ է, հասա՞նք Are We There Yet? Սաթչել Փեյջ
2006 ֆ Փոքրիկ մարդը Little Man Փերսի
2006-2012 ս Ստուդիա 30 30 Rock Թրեյսի Ջորդան
2007 ֆ Պինգվինների ֆարսը Farce of the Penguins Մարկուս, պինգվին
2008 ֆ Առաջին կիրակի First Sunday Լիջոն
2008 ֆ Սուպերհերոսական կինո Superhero Movie պրոֆեսոր Քսավյեր
2010 ֆ Մահ թաղման ժամանակ Death at a Funeral Նորման
2010 ֆ Ուրիշ տղաները The Other Guys ինքն իր դերում
2011 մֆ Ռիո Rio Լուիս
2011 ֆ Վտանգավոր թաղամասը The Son of No One Վինսենտ Քարթեր
2014 մֆ Ռիո 2 Rio 2 Լուիս
2014 մֆ Հրեշների ընտանիքը The Boxtrolls պարոն Փոդլզ
2015 ֆ Սիրային արգելք Accidental Love
2019 ս Մթնշաղային գոտի The Twilight Zone Ջ․ Ք․ Ուիլեր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2009 «Էմմի» Կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան[8] Ստուդիա 30 Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Biography for Tracy Morgan — IMDb
  3. «Bowling 'em Over» (անգլերեն). PEOPLE.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  4. «Tracy Morgan Biography: Film Actor, Television Actor, Comedian (1968–)». Biography.com (FYI / A&E Networks). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Tracy Morgan Is Engaged!». E Daily News. 2011 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. Nudd, Tim (2013 թ․ հուլիսի 2). «Tracy Morgan Welcomes Daughter Maven Sonae». People Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Tracy Morgan Marries Megan Wollover During Emotional Ceremony». People. 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  8. Awards for Tracy Morgan — IMDb
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյսի Մորգան» հոդվածին։