Իզաբելլա Ռոսսելլինի
Իզաբելլա Ֆյորելլա Էլետտրա Ջովաննա Ռոսսելլինի (իտալ.՝ Isabella Fiorella Elettra Giovanna Rossellini, հունիսի 18, 1952[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի կինոդերասանուհի և մոդել։
Իզաբելլա Ռոսսելլինի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 18, 1952[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն՝ | Իտալիա ԱՄՆ Շվեդիա |
Մասնագիտություն՝ | մոդել, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000618 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1952 թվականի հունիսի 18-ին շվեդական հայտնի դերասանուհի Ինգրիդ Բերգմանի և իտալացի կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելլինիի ընտանիքում։ Նա ունի երկվորյակ քույր՝ Իզոտտա։ Նրա ճանաչված դերերից մեկը խաղացել է Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» (1986) ֆիլմում։
1979-1983 թվականներին ամուսնացած էր ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ։ Վերջինիս հետ ամուսնալուծվելուց հետո Իզաբելլան ամուսնացավ Ջոն Վիդեմաննի հետ, նրանք ունեցան դուստր՝ Էլետտրային։ Ավելի ուշ հանդիպում էր Դեյվիդ Լինչի, Գարի Օլդմենի և Գրեգորի Մոշերի հետ։
Ռոսսելլինին հաճախ էր հայտնվում՝ Vogue, Marie Claire, Harper's Bazaar, Vanity Fair ամսագրերի շապիկներին։ 1982 թվականից նա դառնում է Lancome կոսմետիկ ընկերության գովազդային դեմք։ Նրա դուստր Էլետտրա Վիդեմանն-Ռոսսելլինին նույնպես ներկայացնում է այդ ընկերության արտադրանքը։
Իզաբելլա Ռոսսելլինին հանդիսանում է երեք գրքերի հեղինակ։ 1997 թվականին հրատարակվեցին մեմուարները՝ «Some of Me»: 2002 թվականին լույս տեսավ դերասանուհու երկրորդ գիրքը՝ «Looking at Me», նվիրված լուսանկարներին ու լուսանկարիչներին։ 2006 թվականին Իզաբելլան հրատարակեց իր հորը նվիրված վեպ՝ «Remembering Roberto Rossellini»: Իզաբելլան հանդիսանում է վայրի բնության պաշտպանության շարժման ակտիվիստ։ Նա «Seduce me» մինի-սերիալի հեղինակն է, որը նվիրված են կենդանիների որոշ տեսակների բազմացման յուրահատկություններին։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերասանական աշխատանքներ.
- 1985 - Սպիտակ գիշերները/ White Nights-Դարյա Գրինվուդ
- 1986 - Կապույտ թավիշ/ Blue Velvet-Դարոտի Վալլենս
- 1987 - Լավ տղաները չեն պարում/ Tough Guys Don’t Dance-Մեդելին Ռեջենսի
- 1987 - Սիեստա/ Siesta-Մերի
- 1989 - Բարեկամները/ Cousins-Մարիա Խարդի
- 1990 - Սրտով Վայրենիներ/ Wild At Heart-Պերդիտա Դուրանգո
- 1991 - Վենետիկի պաշարումը/ Caccia alla vedova- Ռոզաննա
- 1992 - Մահը սազում է նրան / Death Becomes Her- Լիզլ ֆոն Րումեն
- 1993 - Անմեղքը/ The Innocent- Մարիա Տեմպիո
- 1996 - Ընկերներ/ Friends- Կամեո
- 1997 - Օդիսսեյա/ The Odyssey-Աֆինա
- 1998 - Թողված ուղեբեռը/ Left Luggage- Տիկին Կալման
- 1998 - Ինքնակոչը/ The Impostors- Շղարշով թագուհին
- 1998 - Վեհափառ Մեռլինը/ Merlin-Նիմուեյ
- 2002 - Վերջին ասպետը/ Don Quixote-Դքսուհի
- 2002 - Կայսրություն/ Empire- Կոլումբիացին
- 2002 - Նապոլեոն/ Napoléon-Ժոզեֆինա
- 2004 - Կանանց սիրելին/ Roger Dodger- Ջոյս
- 2004 - Երկրածովի կախարդը/ Legend of Earthsea- Գերագույն քրմուհի Տար
- 2005 - Այծի տոնը/ Fiesta del chivo-Ուրանիա
- 2008 - Պատահական ամուսին/ The Accidental Husband- Գրետա Բոլենբեքքեր
- 2008 - Սիրեկաններ/ Two Lovers-Ռուտ Քրեդիտոր
- 2010 - Կենտ թվերի միայնությունը/ La solitudine dei numeri primi
- 2011 - Ուշացած ծաղիկները/ Late Bloomers
- 2011 - Սալորաչիչով ճուտիկ/ Poulet aux prunes
- 2012 - Համր Կյանք/ Silent Life[7]
- 2012 - Նոնո - խուզարկու-տղա/ Nono, het Zigzag Kind-Լոլա Չիպերոլա
- 2013 - Թշնամի/ Enemy-Ադամի մայրը
- 2013 - Սև Ցուցակ/ The Blacklist/ Ֆլորիանա Կամպո
- 2015 - Ջոյ/ Joy/Տրուդի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118880810 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.blickpunktfilm.de/en/kino/european-film-awards-european-film-academy-ehrt-isabella-rossellini-93dc78a8a844ba2f27dce3d6842556b1
- ↑ https://www.europeanfilmacademy.org/press/isabella-rossellini-achievemen-world-cinema-award/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Ռոսսելլինի» հոդվածին։ |