Բացել գլխավոր ցանկը

Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ

ամերիկացի դերասանուհի

Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ(անգլ.՝ Mary Elizabeth Winstead, ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 28-ին` Ռոկի մաունթում) - ամերիկյան դերասանուհի: Նախ և առաջ հայտնի է ինչպես «բղավող թագուհի»` «Սև ամանոր», «Նպատակակետը 3», «Մահվան փաստը» և «Ինչ-որ բան» ֆիլմերում դերեր ունենալու պատճառով: Սակայն դերասանուհին սարսափ ոճով չի սահմանափակվում, որի մասին են վկայում նրա գործունեությունը «Բարձրագույն պիլոտաժ» ընտանեկան ֆանտաստիկ ֆիլմում, «Բոբբի» ֆիլմում, «Պինդ ընկույզ 4.0» և «Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար» էքշններում, ինչպես նաև «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» կատակերգության մեջ:

Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ
անգլ.՝ Mary Elizabeth Winstead
Mary Elizabeth Winstead 2.jpg
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը 2007 թվականին
Ծնվել է1984 թվական, նոյեմբերի 28[1]
ԾննդավայրՌոքի-Մաունթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունJoffrey Ballet?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունանգլիական ծագմամբ ամերիկացիներ
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Riley Stearns?
Պարգևներ և մրցանակներՍատուրն մրցանակ

Իր կարիերայի ընթացքում Մերի Էլիզաբեթը անվանակարգվել է որպես ամերիկյան երիտասարդ ու հեղինակավոր տաղանդներ մրցանակի «Երիտասարդ դերասան» կոչումով` «Ոգևորվածություն» սերիալում դեր ունենալու համար և դարձել է «Բոբբի» ֆիլմի դերասանական անձնակազմի Գիլդիա մրացանակի դափնեկիր:


ԿենսագրությունԽմբագրել

Ուինսթեդը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 28-ին` Ռոքի-Մաունթում, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ: Նրա աղջիկը` Բեթթի Լուն և Ջեյմս Ռոնալդո Ուինսթեդը 5 տարեկան էին, երբ նա ընտանիքի հետ տեղափոխվում է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաք: Նրա հետաքրքրվածությունը որպես մշակույթի ներկայացուցիչ, սկսել է դրսևորվել դերասանական գործունեության և բալետի մեջ: Դեռ մանուկ ժամանակ, Ուինսթեդը խաղացել է Մաունթին Վեսթի «Մարդուկ-Ջարդուկը» բալետի մշակած տարբերակում: Հույս ներշնչող 11-ամյա բալերինան հնարավորություն է ստանում ուսումը շարունակել Նյու Յորքի Ջոֆրի բալետային դպրոցի ամառային ծրագրում: Այնտեղ աղջիկը որոշում է զբաղվել ո՛չ միայն բալետով և ջազային պարերով, այլև ուսումնասիրել դերասանական արվեստի հմտությունները: Արդյունքում, Մերի Էլիզաբեթը Բրոդվեյ թատրոն է ընկնում Joseph and the Amazing Technicolor Dreamcoat մյուզիքլի հաջող մեկնարկի ժամանակ` գլխավոր դերում, Դոննի Օսմանդի հետ միասին և դառնում է Միջազգային երգչախմբի անդամ:

ԿարիերաԽմբագրել

 
Ուինսթեդը 2010 թվականին

Ուինսթեդը կարիերան սկսել է 13 տարեկանից, նկարահանվելով «Հրեշտակի հպումը» ֆիլմի մի քանի տեսարաններում, իսկ հետո դեր է ունեցել NBC հեռուստաալիքի «Ոգևորվածություն» օպերայում, որտեղ նա նկարահանվել է 1999-ից 2000 թվականների ընթացքում: Դերասանուհին մի ակնթարթ երևացել է «Գայլերի լիճը» սերիալում և «Հրեշների կղզի» հեռուստաֆիլմում` ցանկանալով կատակերգական ֆիլմերի մասնակից դառնալ:

Ուինսթեդը ընտրում է անկախ կինեմատոգրաֆի ուղղությունը, և Ջեֆրի Հեյի «Տեղ ազատելով» կատակերգության մեջ ստանում է խենթ ընտանիքի հրեացի աղջկա դերը: Սակայն հեռուստատեսության կերիերայում ավելի հաջող է լինում նրա աշխատանքը դիսնեյի «Բարձրագույն պիլոտաժ» ֆիլմում, որը ունեցել է ֆինանսական հաջողություններ և քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել:

Դիսնեյի կատակերգությունից հետո Մերի Էլիզաբեթը ստեղծագործական թիմի` Ջեյմս Վոնգի և Գլեն Մորգանի հետ բարելավում է իր հարաբերությունները, ովքեր հայտնիեն իրենց ներդրումներով «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալում: Մերրիման Ռայնի հետ միասին դերասանուհին դառնում է «Նպատակակետը 3» ֆիլմի աստղ:

2007 թվականին Քվենտին Տարանտինոն Ուինսթեդին ընդգրկում է «Գրինդհաուզ» ծրագրում, որը սուր զարգացող սյուժե ունեցող ֆիլմ էր, որտեղ ներկայացվում էր սադիստ կնոջ և կասկադյոր Մայքի մահվան փաստերը և թե ինչպես էր այդ կինը լուծել կասկադյորի մահվան վրեժը: Ֆիլի տոմսերից շատ քիչ են վաճառել, սակայն ֆիլմաքննադատները հիացել են այդ ֆիլմով: Այդ նույն տարվա ամռանը Ուինսթեդը Բրյուս Ուիլիսի հետ նկարահանվել է «Պինդ ընկույզ 4.0» էքշնում, որի ժամանակ ծախսվել է 380 մլն դոլար, իսկ Մերի Էլիզաբեթը դարձել է էլ ավելի հայտնի[2]:

Դերասանուհին նաև փորձվել է «Արդարության լիգա» կոմիքսում` Հրաշք-կնոջ դերում: 2008 թվականին դերասանուհին «Քայլ արա» պարային դրամայում խաղացել է գլխավոր դերը, իսկ 2010 թվականին Մայքլ Սերայի հետ նկարահանվել է Էդգար Ռայթի «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» ֆիլմում: 2012 թվականին նկարահանվել է Թիմուր Բեկմամբեթովի «Պրեզիդենտ Լինքոլն.Վամպիրների որսորդը» ֆիլմի գլխավոր դերերից մեկում: Նա խաղում էր Աբրահամ Լինքոլնի կնոջ` Մերի Թոդ Լինքոլնի դերը:

Անձնական կյանքԽմբագրել

2010 թվականի նոյեմբերի 9-ից Մերի Էլիզաբեթը ամուսնացած է հեռուստատեսային սցենարիստ Ռայլի Սթիրնսնի հետ[3]: 2017 թվականի մայիսի 14-ին հայտնի դարձավ ամուսինների բաժանման մասին փաստը` գրեթե 7 տարվա ամուսնությունից հետո[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել