Բրյուս Դերն

ամերիկացի դերասան

Բրյուս Դերն (անգլ.՝ Bruce Dern, հունիսի 4, 1936(1936-06-04)[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առաջադրվել է «Օսկար» (1979, 2014), «Ոսկե Գլոբուս» (1975, 1979, 2014), BAFTA (2014) և «Էմմի» (2011) մրցանակների, իսկ մրցանակակիր դարձել է Բեռլինի և Կաննի կինոփառատոներին։

Բրյուս Դերն
անգլ.՝ Bruce Dern
Դերնը San Diego Comic-Con International-ին, 2015 թ․
Ծնվել էհունիսի 4, 1936 (87 տարեկան)
Ծննդավայր

Ուիննեթկա, Չիկագո

Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան և Չոութ Ռոզմարի Հոլ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1960 — այժմ
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ John Dern?[1], մայր՝ Jean Macleish?[1]
Ամուսին(ներ)Դայան Լադ
Երեխա(ներ)Լորա Դերն
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001136
Բրյուս Դերն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Բրյուս Մաքլիշ Դերնը ծնվել է ամերիկացի արիստոկրատների ապահովված ընտանիքում։ Նրա հարազատ հորեղբայրը հայտնի բանաստեղծ և դրամատուրգ Արչիբալդ Մաքլիշն է։

Նա ստացել է հիանալի կրթություն․ ավարտել է երկու հեղինակավոր դպրոց և ընդունվել է Փենսիլվանիայի Համալսարանը։ Սակայն անսպասելիորեն նա որոշում է դադարեցնել իր հետագա կրթությունը և ընդունվում է Լի Ստրասբերգի դերասանական ստուդիա։ Շուտով Բրյուսին սկսում են վստահել առաջնակարգ դերեր։ 1958 թվականին դերասանը խաղաց առաջին դերը Բրոդվեյում։ Մի քանի տարի անց նա նկարահանվեց Էլիա Կազանի ֆիլմում։ Այնտեղ նրան նկատեց Ալֆրեդ Հիչքոքը, ով Դերնին հրավիրեց նկարահանվելու իր «Մարնի» ֆիլմում, որտեղ նկարահանման հրապարակում իր գործընկերները դարձան Շոն Քոններին և Թիփփի Հեդրենը։

Ջեք Նիկոլսոնի հետ ընկերության շնորհիվ Դերնը խաղաց մի քանի փոքր դեր համաշխարհային անուն ունեցող ռեժիսորների ֆիլմերում։ Խաղաց նաև շատ հեռուստասերիալներում, որոնք հաջողություն ունեցան։ Սակայն ժամանակի հետ նա հեռացավ հեռուստատեսային աշխատանքներից՝ որոշելով կենտրոնանալ կինոկարիերայի վրա։ 70-ական թվականներին Դերնը հաջողություններ ունեցավ․ Թոմ Բյուքենենի դերի համար «Մեծ Գեթսբի» ֆիլմում և կապիտան Բոբ Հայդի դերի համար «Վերադարձ տուն» ֆիլմում նա առաջադրվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակի։ Երկրորդ աշխատանքի համար առաջադրվեց նաև «Օսկար»-ի։

1982 թվականին Դերնը «Դաջվածք» ֆիլմում գլխավոր դերի համար դարձավ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակին առաջադրված մասնակիցներից մեկը։ Բայց արդեն մեկ տարի անց դերասանը հաջողություն ունեցավ Բեռլինի կինոփառատոնում, որտեղ նա ստացավ մրցանակ լավագույն տղամարդու դերի համար՝ հիանալի կատարելով Ջորջ Սիտկովսկիի դերը ռեժիսոր Ջեյսոն Միլլերի «Հենց այն առաջնությունը» ֆիլմում։

Հետագայում Բրյուս Դերնը սկսեց ստաբիլ նկարահանվել էր կինոյում, սակայն նրա դերերը ոչ միշտ էին խոշոր և վառ։ Բացառություն է Ջո Դանթեի «Արվարձան» սև կատակերգությունը, որտեղ Դերնը խաղաց Թոմ Հենքս, ով հետագայում երկու անգամ առաջադրվեց Օսկարի։

2011 թվականին էկրան դուրս եկավ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Միջև» ֆիլմը, որտեղ Դերնը խաղաց բոբբի Լագրանժի դերը։

Անձնական կյանք խմբագրել

Բրյուսը երեք անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ կինը եղել է դերասանուհի Դայան Լեդդը։ Զույգը երկու դուստր է ունեցել․ Դայանը, ով փոքր հասակում մահացել է և Լոռան, ով գնացել է ծնողների հետքերով։ 1969 թվականին զույգը բաժանվել է։ Երրորդ ամուսնությունը հաջող է եղել․ Բրյուս Դերնը և իր կինը՝ Անդրեան մինչ այժմ ապրում են միասին։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Դերնը խաղացել է ավելի քան 140 դեր կինոյում և հեռուստատեսությունում։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1960 ֆ Վայրի գետ Wild River Ջեք Ռոպեր
1961 ֆ Հանցագործ սրիկաներ The Crimebusters Ջո Քրայակ
1963 ֆ Զանտիյամ անհաջողակներ (դրվագ «Հնարավորի սահմաններից դուրս ») The Zanti Misfits Бен
1963 ֆ Որս The Hunt Մեյնարդ
1964 ֆ Մարնի Marnie նավաստի
1964 ֆ Լուռ… լուռ, սիրելի Շառլոտա Hush… Hush, Sweet Charlotte Ջոն Մեյխյու
1966 ֆ Վայրի հրեշտակները The Wild Angels նավաստի
1967 ֆ Ջրարբ № 3 Waterhole #3 Սեմ Թիփփեն
1967 ֆ Պատերազմական վագոն The War Wagon Համմոնդ
1967 ֆ Կոտորած Սուրբ Վալենտինի օրը The St. Valentine's Day Massacre Ջոննի Մայ
1967 ֆ Թրիփը The Trip Ջոն
1968 ֆ Ուիլլ Փեննի Will Penny Ռեյֆ Քուինթ
1968 ֆ Փսիխ-Աութ Psych-Out Սթիվ Դևիս
1968 ֆ Hang 'Em High Միլլեր
1969Աջակցեք ձեր շերիֆին ֆ Support Your Local Sheriff! Ջո Դենբի
1969 ֆ Ամրոցի պաշտպանում Castle Keep Բիլլի Բայրոն Բիքս
1969 ֆ Համար առաջին Number One Ռիչի Ֆոուլեր
1969 ֆ Վայրենիները մոտոցիկլերի վրա The Cycle Savages Քիգ
1969 ֆ Ուժասպառ ձիերին գնդակահարում են, ճիշտ չէ՞ They Shoot Horses, Don't They? Ջեյմս
1970 ֆ Արյունոտ մայրիկ Bloody Mama Քևին Դիրկման
1970 ֆ Հանգստության խռովարարներ The Rebel Rousers Ջեյ Ջեյ Վեսթոն
1971 ֆ Անհավանականը 2․ 2-գլխանի տրանսպլանտ The Incredible 2-Headed Transplant Ռոջեր
1971 ֆ Վարի՛ր, նա ասաց Drive, He Said մարզիչ Բուլլոն
1972 ֆ Կովբոյներ The Cowboys Էյսա «Երկար մազեր» Ուոթս
1972 ֆ Լուռ վազք Silent Running Ֆրիմեն Լոուել
1972 ֆ Արքա ՄԱրվին Գարդենս The King of Marvin Gardens Ջեյսոն Սթեբլեր
1973 ֆ Ժպտացող ոստիկան The Laughing Policeman Լեո Լարսեն
1974 ֆ Մեծն Գեթսբի The Great Gatsby Թոմ Բյուքենեն
1975 ֆ Ժպիտ Smile Մեծ Բոբ
1976 ֆ Ընտանեկան դավադրություն Family Plot Ջորջ Լամլի
1976 ֆ Ուոն Թոն Թոն՝ շունը, որ փրկեց Հոլիվուդը Won Ton Ton, the Dog Who Saved Hollywood Գրեյսոն Պոտչակ
1976 ֆ Folies bourgeoises Ուիլյամ Բրենդելս
1977 ֆ Սև կիրակի Black Sunday Մայքլ Լենդեր
1978 ֆ Վերադարձ տուն Coming Home Բոբ Հայդ
1978 ֆ Վարորդը The Driver խուզարկու
1981 ֆ Դաջվածք Tattoo Կառլ Կինսկի
1982 ֆ Առաջնության սեզոն That Championship Season Ջորջ Սիտկովսկի
1987 ֆ Մեծ քաղաքը The Big Town պարոն Էդվարդս
1987 ֆ Վարդերը հարուստների համար են Roses Are for the Rich Դուգլաս Օսբորն
1988 ֆ Վայրենի աշխարհ World Gone Wild Իտան
1988 ֆ 1969 1969 Քլիֆֆ
1989 ֆ Արվարձան The 'Burbs Մարկ Ռամսֆիլդ
1990 ֆ Մութն ընկելուց հետո, քաղցրիկս After Dark, My Sweet Հարեթ Սթոքեր
1992 ֆ Դիգգսթաուն Diggstown Ջոն Հիլլոն
1994 ֆ Վերջնական թռիչք Amelia Earhart: The Final Flight Ջորջ Փութնեմ
1995 ֆ Մայրական աղոթք A Mother's Prayer Ջոն Ուոքեր
1995 ֆ Վայրի Բիլլ Wild Bill Ուիլլ Փլամեր
1996 ֆ Վերացնել շրջադիտակը Down Periscope Յենսի Գրեմ
1996 ֆ Վերջին կանգնած մարդը Last Man Standing Էդ Գալտ
1998 ֆ Փոքրիկ զինվորներ Small Soldiers Լինք Սթեյթիկ
1999 ֆ The Haunting պարոն Դադլի
2000 ֆ Բոլոր գեղեցիկ ձիերը All the Pretty Horses դատավոր
2001 ֆ Ապակե տուն The Glass House ուղեկցորդ պահակ
2003 ֆ Դիմակավոր և անանուն Masked and Anonymous խմբագրիչ
2003 ֆ Միլուոքքի, Միննեսոտա Milwaukee, Minnesota Շոն Մաքնելլի
2003 ֆ Ամուր գետին Hard Ground Հատչ Հատչինսոն
2003 ֆ Հրեշ Monster Թոմաս
2005 ֆ Մեդիսոն Madison Հարրի Վոլպի
2005 ֆ Դա տեղի է ունեցել հովտում Down in the Valley Չառլի
2006 ֆ Տիեզերագնաց ֆերմերը The Astronaut Farmer Հել
2007 ֆ Տորթ ուտողները The Cake Eaters Իզի Քիմբրո
2008 ֆ Ճահճային սատանա Swamp Devil Հովարդ Բլեյմ
2009 ֆ Անցքը The Hole Կառլ
2009 ֆ Լույսի պահապանները The Lightkeepers Բեննի
2011 ֆ Inside Out Վիկ Սմոլլ
2011 ֆ Միջև Բոբբի Լագրանժ
2012 ֆ Ջանգոն ազատված Django Unchained ծերուկ Կերրուկան
2013 ֆ Նեբրասկա Nebraska Վուդի Գրանտ
2013 ֆ Փիթի Սուբ Ծնունդը Pete's Christmas պապիկ
2014 ֆ Քաթ Բենկ Cut Bank Ուոթս
2015 ֆ Զզվելի ութնյակ The Hateful Eight Սենֆորդ Սմիթերս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Դերն» հոդվածին։