Ռոբերտ Զեմեկիս
Ռոբերտ Լի Զեմեկիս (անգլ.՝ Robert Lee Zemeckis, մայիսի 14, 1952[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
![]() անգլ.՝ Robert Zemeckis | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||
Հասակը | 183 սմ | ||||||||||||
Ծնվել է | մայիսի 14, 1952[1][2] (72 տարեկան) | ||||||||||||
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | ||||||||||||
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Հյուսիսային Իլինոյսի համալսարան և Fenger Academy High School? | ||||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||||
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, դերասան, գիտաֆանտաստիկ գրող և ռեժիսոր | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1972–այժմ | ||||||||||||
Ժանրեր | Կատակերգություն, Սարսափ, Թրիլեր | ||||||||||||
Ընտրանի | «Ֆորեսթ Գամփ», «Հետ դեպի ապագա», «Լքվածը» | ||||||||||||
Ամուսին(ներ) | Մարի Էլլեն Տրեյնոր (1980-2000) (1 երեխա), Լեսլի Հարթեր (2001-) (2 երեխա) | ||||||||||||
Երեխա(ներ) | 3 երեխա | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա | ||||||||||||
|
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Զեմեկիսը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի մերձակայքի Մակգերի ավանում։ Ծնողները հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամ էին, հայրը ծագումով լիտվացի էր, մայրը իտալուհի։ Սովորել է Քրիստիան Ֆենգերի ակադեմիայում (Christian Fenger Academy High School)։
Մի առիթով նա ասել է, - «Ճշմարտությունն այն է, որ իմ ընտանիքում արվեստի (երաժշտություն, գրքեր կամ թատրոն) տեղ չի եղել։ Իմ միակ ոգեշնչման աղբյուրը հեռուստատեսությունն էր, ինչը և իսկապես ազդեցություն ունեցավ իմ հետագա ստեղծագործ աշխատանքի վրա»։ Մանուկ հասակից սիրում էր հեռուստատեսությունը և մի անգամ տանը գտնելով 8 մմ-անոց վիդեոխցիկ, տպավորվել էր մեկընդմիշտ։ Սկսելով ընտանեկան տոների նկարահանելուց, այնուհետև Զեմեկիսը ընկերների հետ աստիճանաբար սկսեց նկարահանել տիկնիկային և այլ էֆեկտներով ֆիլմեր։ Դիտելով «Բոննի և Քլայդ» ֆիլմը այնքան է տպավորվում, որ հաստատապես որոշում է զբաղվել կինեմատոգրաֆիայով։ Սակայն ծնողները և ընկերները դեմ էին նրա այդ որոշմանը, պատճառաբանելով, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի։
Զեմեկիսը մեծ դժվարությամբ ընդունվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցը։ սովորելու տարիներին նա մտերմություն է անում ուսանող, ապագա գրող Բոբ Գեյլի հետ։ Հետագայում Բոբ Գեյլը հիշելով այդ տարիների մասին, ասել է, ինձ ու Ռոբերտին չէր հետաքրքրում այլ բան, քան իսկական Հոլիվուդյան ֆիլմ նկարահանելը։ Մեզ դուր էին գալիս կինոաշխարհից Քլինթ Իսթվուդը, Ուոլթ Դիսնեյը և Ջեյմս Բոնդի դերերը։ «Պատվից հետո» ֆիլմի համար ստանանում է ուսանողական ակադեմիական մրցանակ։ Դրանից հետո նրանով հետաքրքրվում է Սթիվեն Սփիլբերգը, ով պատմում է, որ Զեմեկիսը խույս տալով քարտուղարուհուց մտնում է իր առանձնասենյակ և նստեցնելով իրեն ցույց է տալիս այդ ֆիլմը։ Սփիլբերգին դուր է գալիս Զեմեկիսի ոճը և նա դառնում է Զեմեկիսի հովանավորը և հանդես է գալիս նրա մյուս երկու ֆիլմերի պրոդյուսեր, որոնց սցենարը Զեմեկիսը գրել էր Գեյլի հետ։ Զեմեկիս-Գեյլ ստեղծագործական զույգը սկզբում սցենարներ էր գրում ուրիշ ռեժիսորների համար (մասնավորապես նրանց սցենարով ֆիլմ է նկարահանել նաև Բրայան դե Պալման)։
Ռոբերտ Զեմեկիսը ամուսնացած է եղել դերասանուհի Մարի Էլեն Թրեյների հետ և նրանք ունեն որդի՝ Ալեքսանդրը։ Նրանից ամուսնալուծվելուց հետո 2001 թվականին ամուսնացել է դերասանուհի Լեսլի Հարթերի հետ։
Կարիերա
խմբագրելՆրա առաջին հաջողված նախագիծը 1984 թվականին նկարահանված «Սիրավեպ քարի հետ» ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Մայքլ Դուգլասը և Քեթլին Թըրները, և հենց Մայքլ Դուգլասն էր հրավիրել Ռոբերտ Զեմեկիսին որպես ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպում է երգահան Ալան Սիլվեստրիի հետ, ով հետագայում գրում է իր բոլոր մնացած ֆիլմերի համար երաժշտություն։
Զեմեկիսի ամենահաջողված աշխատանքը Ֆորեսթ Գամփ ֆիլմն է, որը ունեցել է մեծ հաջողություն ստանալով 32 տարբեր կինոմրցանակ (ներկայացված է եղել ևս 41 մրցանակի), այդ թվում 6 Օսկար և 3 Ոսկե Գլոբուս։ Ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում, իսկ նրա «Հետ դեպի ապագա» ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 10-րդն է որպես գիտա-ֆանտաստիկ ֆիլմ։
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարահանել է 24 ֆիլմ, 20 ֆիլմի համար գրել է սցենար, 34 ֆիլմի պրոդյուսեր է։
Առավել նշանավոր ռեժիսորական ֆիլմերն են.
տարեթիվ | անվանում | օրիգինալ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1972 | «Վերելակ», (ռեժիսոր, սցենարիստ) | The Lift | |
1973 | «Պատվից հետո», (ռեժիսոր, սցենարիստ) | A Field of Honor | |
1978 | «Ես ուզում եմ բռնել քո ձեռքը», (ռեժիսոր, սցենարիստ) | I Wanna Hold Your Hand | |
1980 | «Օգտագործված մեքենաներ», (ռեժիսոր, սցենարիստ) | Used Cars | |
1984 | «Սիրավեպ քարի հետ», (ռեժիսոր) | Romancing the Stone | Մայքլ Դուգլաս Քեթլին Թըրներ |
1985 | «Հետ դեպի ապագա», (ռեժիսոր, սցենարիստ) | Back to the Future | Մայքլ Ջեյ Ֆոքս Քրիստոֆեր Լլոյդ |
1988 | «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին», (ռեժիսոր) | Who Framed Roger Rabbit | Բոբ Հոսքինս Քրիստոֆեր Լլոյդ Քեթլին Թըրներ |
1989 | «Հետ դեպի ապագա 2», (ռեժիսոր, սցենարիստ) | Back to the Future 2 | Մայքլ Ջեյ Ֆոքս Քրիստոֆեր Լլոյդ |
1990 | «Հետ դեպի ապագա 3», (ռեժիսոր, սցենարիստ) | Back to the Future 3 | Մայքլ Ջեյ Ֆոքս Քրիստոֆեր Լլոյդ |
1992 | «Մահը նրան սազում է», (ռեժիսոր, սցենարիստ) | Death Becomes Her | Բրյուս Ուիլիս Մերիլ Սթրիփ Գոլդի Հոուն |
1994 | «Ֆորեսթ Գամփ», (ռեժիսոր) | Forrest Gump | Թոմ Հենքս Ռոբին Ռայթ Գերի Սինիզ |
1997 | «Հաղորդակցություն», (ռեժիսոր, սցենարիստ) | Contact | Ջուդի Ֆոսթեր Ջեյմս Վուդս Մեթյու Մակքոնահի Դևիդ Մորս Ջոն Հյորտ |
2000 | «Ի՞նչ է թաքցնում սուտը», (ռեժիսոր, պրոդյուսեր) | What Lies Beneath | Հարիսոն Ֆորդ Միշել Պֆայֆեր |
2000 | «Լքվածը», (ռեժիսոր, պրոդյուսեր) | Cast Away | Թոմ Հենքս Հելեն Հանտ |
2004 | «Բևեռային ճեպընթացը», մուլտֆիլմ, (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ) | The Polar Express | |
2007 | «Բիոգայլը», (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ) | Beowulf | Էնթոնի Հոփքինս Անջելինա Ջոլի |
2009 | «Սուրբ Ծննդյան պատմություն», (ռեժիսոր, սցենարիստ) | A Christmas Carol | Ջիմ Քերրի Բոբ Հոսքինս Քոլին Ֆերթ |
2011 | «Կենդանի պողպատ», (ռեժիսոր) | Real Steel | Հյու Ջեքման Էվանջելին Լիլլի Էնթոնի Մաքի |
2015 | «Զբոսանք», (ռեժիսոր, սցենարիստ) | The Walk | Ջոզեֆ Գորդոն-Լևիթ Շառլոտ լը Բոն Բեն Քինգսլի |
Ռեժիսորը մոտ ապագայում ծրագրում է նկարահանել «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմի շարունակությունը.
Մրցանակներ
խմբագրելՄոտ 18 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 23-ի, այդ թվում՝
- 2 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն ռեժիսորի համար «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի համար
- 2 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար
- 3 անգամ ներկայացել է BAFTA-ի
- 8 անգամ ներկայացվել է Սատուրնի, ստացել 2-ը
- 1 անգամ ստացել է Դավիդ դի Դոնատելլո մրցանակ
- Վենետիկի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր է
- 1 անգամ ներկայացվել է Սեզարի և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ https://www.gettyimages.fr/detail/photo-d'actualit%C3%A9/director-robert-zemeckis-attends-robert-zemeckis-photo-dactualit%C3%A9/624346500
- ↑ https://fr.news.yahoo.com/film-int%C3%A9ressant-robert-zemeckis-selon-204000765.html
- ↑ https://www.parismatch.com/People/Au-cote-de-Marion-Cotillard-Robert-Zemeckis-decore-a-Paris-1122437
Արտաքին հղումներ
խմբագրել- Internet Movie Database կայքում(չաշխատող հղում)
- ԿինոՊոիսկ կայքում
- AllRovi կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Զեմեկիս» հոդվածին։ |