Ջոզեֆ Գորդոն-Լևիթ
Ջոզեֆ Լեոնարդ Գորդոն-Լևիթ (անգլ.՝ Joseph Leonard Gordon-Levitt, ծնվ.՝ փետրվարի 17, 1981 թ.), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ Առաջին դերերը կինոյում կերտել է վաղ հասակում։ Վաղ ֆիլմերից առավել հայտնի են «Բեթհովենը», «Հրեշտակները դաշտից դուրս», «10 պատճառ քեզ ատելու» և այլն։
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1981 (38 տարեկան)[1] |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Columbia University School of Engineering? և Վան Նույսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան, ռիժիսոր, սցենարիստ, hitRECord-ի պրոդյուսեր, սեփականատեր և հիմնադիր |
Ակտիվ շրջան | 1988-այժմ |
Ամուսին(ներ) | Տաշա Մակքոլի[2] |
IMDb | ID 0330687 |
Գորդոն-Լևիթը տևական դադար է առնում դերասանական կարիերայից՝ ընդունվելով Կոլումբիայի համալսարան, սակայն կրթությունը կիսատ է թողնում 2004 թվականին և վերադառնում դերասանական կարիերային։ Մինչ այժմ Գորդոն-Լևիթի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ամռան 500 օր», «Սկիզբ», «50/50», «Շտապ առաքում», «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» և այլն։
«hitRECord» առցանց բազայի հիմնադիրն ու տնօրենն է։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մոնիտոր»։ «Էնթերթեյնմենթ Վիքլի» (1247)։ Փետրվարի 22, 2013։ էջ 32
- ↑ http://blogs.wsj.com/speakeasy/2015/01/02/joseph-gordon-levitt-marries-girlfriend-in-quiet-home-ceremony/
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոզեֆ Գորդոն-Լևիթ կատեգորիայում։ |