Նիկ Նոլթի
Նիկ Նոլթի (անգլ.՝ Nick Nolte, փետրվարի 8, 1941[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Նիկ Նոլթի անգլ.՝ Nicholas King Nolte | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1941[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Կրթություն | Վեստսայդի Ավագ դպրոց, Omaha Benson High School Magnet?, Պասադենայի քաղաքի քոլեջ, Արիզոնա նահանգի համալսարան, Արևելյան Արիզոնայի քոլեջ, Ֆենիքս քոլեջ և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, բասկետբոլիստ և թատրոնի դերասան |
Երեխա(ներ) | Brawley Nolte? |
Պարգևներ և մրցանակներ | Ոսկե գլոբուս |
3 անգամ ներկայացվել է Օսկարի, 1 անգամ Էմիի, 4 անգամ Ոսկե Գլոբուսի, ստացել 1 Ոսկե Գլոբուս 1991 թվականին «Մակընթացությունների արքայազնը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով 11 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացվել ևս 17-ի։
ԿենսագրությունըԽմբագրել
Ծնվել է Հելեն Քինգի` սուպերմարկետի սեփանակատիրոջ ընտանիքում: Նիկի հայրական պապիկը ունեցել է գերմանական արմատներ: Նիկի հետ մեծացել է նաև ավագ քույրը` Նենսին[4]: Նոլթին ավարտել է Վեսթսայդի միջնակարգ դպրոցը Օմահիում, որտեղ տեղական ֆուտբոլի թիմի անդամ է եղել: Փասադենա-Սետի քոլեջի ուսման ընթացքում, որը նա ավարտել է 1965 թվականին, Նոլթին աշխատել է գարեջրի Falstaff Brewing Corporation գործարանում: Անցնելով դերասանական կուրսեր մի քանի ակադեմիաներում, Նոլթին աշխատեց փոքր թատրոններում: Նոլթիի առաջնախաղը մեծ կինոյում կայացավ 1973 թվականին` Ջեյմս Ուիլյամ Գուերչիոյի արկածային «Կապույտ համազգեստով տղաները» մարտաֆիլմով, որտեղ դերասանը կատարեց երիտասարդ հիպիի էպիզոտիկ դերը: 1977 թվականին Նոլթին արժանացավ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների` Թոմ Յորդաշի դերի համար «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում: Դերը, որը փառավորեց նրան ամբողջ աշխարհով, սերժանտ Ջեկ Կեյստն է Ուոլտեր Հիլլի «Քառասունութ ժամ» թրեյլերում, որտեղ նրա գործընկերը Էդդի Մերֆին էր: Դերասանը 1992 թվականին դարձավ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր` անհաջողակ Թոմ ՈւինգոյինԲարբարա Սթրեյզանդի «Հեղեղի տիրակալը» մելոդրամայում մարմնավորելու համար[5]: Հետագայում Նոլթին ևս երկու անգամ ներկայացվեց «Օսկար»-ին. 1998 թվականին Ուեյդ Ուայթհաուսի դերի համար «Ողբ» դրամայում և 2012 թվականին Պեդդի Կոնլոնայի դերի համար մարզական «Մարտիկ» դրամայում: Խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, որոնցից են.
- «Մահացու դատավճիռ» (1974)
- «Անդունդ» (1977)
- «Քառասունութ ժամ» (1982)
- «Կրակի տակ» (1983)
- «Առանց դրամի Բևեռլի Հիլզում» (1986)
- «Երեք փախստական» (1989)
- «Ուրիշ քառասունութ ժամ» (1990)
- «Վախի հրվանդանը» (1991)
- «Մակընթացությունների արքայազնը» (1991)
- «Լորենցոյի յուղը» (1992)
- «Մալհոլանդ ժայռը» (1996)
- «Շրջադարձ» (1997)
- «Բարակ կարմիր գիծ» (1998)
- «Նախաճաշ չեմպիոնի համար» (1999)
- «Հալկ» (2003)
- «Ռուանդա» հոթելը» (2004)
- «Անհաջողության զինվորները» (2008)
- «Մարտիկ» (2011), և այլն։
Անձնական կյանքըԽմբագրել
Նիկ Նոլթին ամուսնացած է եղել երեք անգամ. Շեյլ Պեյջի հետ (1978-1983),Շերին Խադդադի հետ (1978-1983) և Ռեբեկա Լինգերի հետ (1984-1994, Բրոուլի որդի ունեն): Դրանից բացի, Նոլթին ուներ սիրային հարաբերություններ դերասանուհիներ Դեբրի Ուինգերի և Վիկի Լյուիսի հետ[6]: 2007 թվականի հոկտեմբերի 3-ին Նոլթիի քաղաքացիական կինը` Կլայտ Լեյնը պարգևեց նրան դուստր` Սոֆի Լեյն Նոլտի[7]: Դերասանը և իր ընտանիքն ապրում են Մալիբու քաղաքում, Կալիֆոռնիայի նահանգում: Երկար տարիներ Նոլթին տառապում էր հարբեցողությամբ, դերասանին նույնիսկ ձերբակալել են հարբած մեքենա վարելու համար[8]: 2008 թվականին Նոլթին հայտարարեց, որ ամբողջապես ազատվել է այդ կործանիչ սովորույթից կրիշնաիտների օգնությամբ[9], որոնց հետ նա մինչև հիմա պարբերաբար շփվում է: Նոլթիին դուր է գալիս մասնակցել կրիշնայական երգեցողություններին և պարերին: Նա պարբերաբար իր տանը կազմակերպում է կրիշնայական աստվածապաշտություն և Կալիֆորնիայում այցելում է կրիշնաների եկեղեցիների: Նոլթին հաստատում է, որ 1960-ական թվականներին անձամբ հանդիպել է Կրիշնայի գիտակցության միջազգային համայնքի հիմնադիր Բխակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադային[10]:
Պարգևներ և առաջադրումներԽմբագրել
- 2012 - «Օսկար»-ի մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերի համար
- 2012 - «Քննադատների ընտրությունը» մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
- 2012 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակների առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
- 2011 - «Սպուտնիկ»-ի մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
- 1999 - «Օսկար»-ի մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
- 1999 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
- 1999 - «Անկախ ոգի» մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
- 1999 - «Սպուտնիկ»-ի մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
- 1999 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակների առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
- 1992 - «Ոսկե գլոբուս» մրցանակ «Հեղեղի տիրակալը» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
- 1992 - «Օսկար» մրցանակի առաջադրում «Հեղեղի տիրակալը» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
- 1988 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Մոլախոտեր» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
- 1977 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
- 1976 - «Էմմի» մրցանակի առաջադրում «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում տղամարդու գլխավոր դերակատարման համար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Նիկ Նոլթիի կենսագրությունը(անգլ.)
- ↑ «Ոսկե գլոբուս» ամենամյա 49-րդ մրցանակաբաշխությունը(անգլ.)
- ↑ Դեբրի Ուինգերն ու Նիկ Նոլթին
- ↑ Նիկ Նոլթին ու իր քաղաքացիական կինն աղջիկ են ունեցել(անգլ.)
- ↑ Nick Nolte Charged With DUI
- ↑ Nick Nolte beats alcoholism with the help of Hare Krishna cult
- ↑ Nick Nolte on His Regrets, Avatar, the Oscars, Hunter Thompson, War, Socks, Mel Gibson — and More!