Ադամ Բրոդի

ամերիկացի դերասան

Ադամ Ջերարեդ Բրոդի (անգլ.՝ Adam Jared Brody[1], դեկտեմբերի 15, 1979(1979-12-15), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Միայնակ սրտեր» ֆիլմում խաղացած Սետա Կոենի դերով[2]։

Ադամ Բրոդի
Ծնվել էդեկտեմբերի 15, 1979(1979-12-15) (44 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունScripps Ranch High School? և MiraCosta College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, երաժիշտ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Ամուսին(ներ)Լեյթոն Միսթր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 15-ին Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում՝ հրեայի ընտանիքում[3][4]։ Ադամի ծնողներն են Վալերի (ծննդյամբ Զիֆման) և Մարկ Բրոդիները[5]։ Ունի երկու կրտսեր եղբայր՝ երկվորյակներ Շոնը և Մեթը[6]։ Հաճախել է Wangenheim և Scripps Ranch միջնակարգ դպրոցներ, որտեղ ստացել է «վատ գնահատականներ»[7]։ Մեծացել է Սան Դիեգոյի արվարձանում, որտեղ և զբաղվել է սերֆինգով[7][8]։ 19 տարեկանում հեռացել է քոլեջից և տեղափոխվել Հոլիվուդ՝ դերասան դառնալու համար[2]։

Կարիերա խմբագրել

Նրա մասնակցությամբ ամենահայտնի աշխատանքներն են՝ «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմը (խաղացել է Դենսի դերը, որին հետապնդում էին Սմիթները) և «Միայնակ սրտեր» հեռուստասերիալը, որտեղ խաղացել է Սեթա Կոենի դերը։ Բրոդին գլխավոր դեր է խաղացել Քարթեր Վեբբի «Կանանց երկրում» ռոմանտիկ կատակերգությունում։

2007 թվականին «Միայնակ սրտեր» ֆիլմի ավարտից հետո նա միանգամից խաղացել է երկու ֆիլմում՝ «Քրքջացողը» և «Տասը պատգամ»[8]։ 2009 թվականին Ջոշ Լուկասի հետ խաղացել է «Մահ սիրո մեջ» ֆիլմում և «Ջենիֆերի մարմինը» սարսափ ֆիլմում։ 2011 թվականին թողարկվել է նրա մասնակցությամբ «Ճիչ 4» ֆիլմը[9]։

2014 թվականին խաղացել է «Կյանքի ընկերներ» ֆիլմում[10]։ 2015 թվականին խաղացել է «Սեր առանց պարտավորությունների», ինչպես նաև սկսել է խաղալ «Բիլլի և Բիլլի» սիթքոմում[11][12][13]։

Անձնական կյանք խմբագրել

2003-2006 թվականներին հանդիպել է «Միայնակ սրտեր» սերիալի իր խաղընկերոջ՝ Ռեյչել Բիլսոնի հետ։

2013 թվականին հանդիպել է Լեյտոն Միստրի հետ[14][15]։ 2013 թվականի նոյեմբերին զույգը նշանադրվել է, իսկ 2014 թվականի փետրվարի 15-ին՝ ամուսնացել[16][17][18]։ Զույգն ունի դուստր՝ Արլո Դեյ Բրոուդին (ծնվել է 04.08.2015)[19][20]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1999 Բռնության պատահական դեպքեր ուսանող
2000 Ամերիկյան կարկանդակ 2 աշակերտ
Ըստ Սպենսերի Թոմի
2002 Զանգ Քելլեն՝ երրորդ դեռահաս
2003 Տնային անվտանգություն Գրեգ Կարճամետրաժ
Սքեյբորդւստներ Դասթին Նայթ
2005 Միստր և միսիս Սմիթ Բենջամին Դանս
Այստեղ ծխում են Ջեկ
2007 Կանանց երկրում Քարտեր Վեբբ
Տաս պատգամ Սթիվեն
Քրքջացողը դիլեր Սթիվ
2008 Մահը սիրո մեջ գործակալ
2009 Ջենիֆերի մարմինը Նիկոլայ Վուլֆ
2010 Ռոմանտիկները Թոբի
2011 Ճիչ 4 դետեկտիվ Հոսս
Աղջիկները վտանգի մեջ Փրեդ Պակինստանքեր
2014 Բարի գալուստ Ջունգլի Քրիս
Կյանքի ընկեր Թիմ
Մտածիր ինչպես տղամարդ 2 Իսահակ
2017 Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկ Քլեյ
2019 Շազամ Ֆրեդի Ֆրիման
2019 Ես գալիս եմ փնտրելու Դանիել Լե Դոմաս
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1999 Ֆակուլտետ Լուկաս 3-րդ սեզոնում
2000 Ամանդայի շոուն Գրեգ Բրեյդի «When Brady’s Attack» էպիզոդ
Քաղաքային տղաներ գնորդ #1 «Makin' Up is Hard to Do» էպիզոդ
2000-2001 Կրկին ու կրկին Կուպ 3 էպիզոդ
2001 Դատել Էմիին Բարի «Ռոմեո» Գիլմար «Romeo and Juliet Must Die — Well, Maybe Just Juliet» էպիզոդ
Ընտանեկան իրավունք Նոել Ջոնսոն «My Brother's Keeper» էպիզոդ
2002 Սմոլվիլի գաղտնիքը Ջասթին Գեյնզ «Crush» էպիզոդ
2006 Հանգույց Քիթ «The Rusty Trombone» էպիզոդ
2003-2007 Միայնակ սրտեր Սեթ Կոետ
2013 Այրող սեր Մաքս 10 էպիզոդ
Ստի տուն Նեյթ 3 էպիզոդ
Լիգա Թեդ 4 էպիզոդ
2014 Նոր աղջիկ Բարկլի Exes էպիզոդ
2015-2016 Բիլլի և Բիլլի Բիլ Ջոնս 11 էպիզոդ
2016-2018 Ստարտափ Նիկ Թալման 30 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Adam Brody» (անգլերեն). Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  2. 2,0 2,1 Joel Stein Looking for Mr. Adorkable (en-US) // Time. — 2007-04-12. — ISSN 0040-781X.
  3. Yuan, Jada (2012 թ․ ապրիլի 5). «Adam Brody on Damsels in Distress and Having Enough Time on His Hands to Study Whit Stillman». Vulture.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  4. Bloom, Nate (2012 թ․ հոկտեմբերի 30). «Interfaith Celebrities: a New Couple, New Movies, And Sports». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  5. «Adam Brody» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  6. «Adam Brody! (Need We Say More?)». Elle Girl. 2006 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  7. 7,0 7,1 Gillard, Honey (April 19th, 2007). «» Adam Brody Goes 'Live With Regis & Kelly'». Blogger News Network. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  8. 8,0 8,1 Lytal, Cristy (2014 թ․ ապրիլի 27). «Coming up from `The O.C.'». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  9. «Three More Join Scream 4». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  10. Dibdin, Emma (2013 թ․ դեկտեմբերի 13). «Leighton Meester, Adam Brody start filming 'The Life Partner'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  11. «EXCLUSIVE: Get a Sneak Peek at Neil LaBute's DirecTV series 'Billy & Billie'» (անգլերեն). Playbill. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  12. Genzlinger, Neil (2015 թ․ մարտի 2). «Review: In 'Billy & Billie,' a Step-Sibling Romance Tests Taboos». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  13. Schulz, Lisa (2015 թ․ փետրվարի 26). «Adam Brody and Lisa Joyce Get Incestuous in DirecTV's 'Billy & Billie'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  14. Joyce Chen. (2013 թ․ փետրվարի 5). «Adam Brody, Leighton Meester Dating!» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  15. Zack Johnson. (2013 թ․ փետրվարի 6). «Adam Brody Leaves Leighton Meester's House After Relationship Reveal: Picture» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  16. SHEILA COSGROVE BAYLIS (2014 թ․ հունվարի 22). «Leighton Meester Engaged to Adam Brody - Couples, Engagements, Adam Brody, Leighton Meester». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  17. Eby, Margaret (2013 թ․ դեկտեմբերի 26). «Leighton Meester, Adam Brody engaged after less than a year of dating». Daily News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  18. Takeda, Allison (2014 թ․ փետրվարի 18). «Leighton Meester and Adam Brody Are Married!». Us Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  19. McRady, Rachel (2015 թ․ սեպտեմբերի 24). «Baby's Here! Leighton Meester, Adam Brody Welcome Their First Child». Us Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  20. Jordan, Julie (09/24/2015). «Adam Brody and Leighton Meester Welcome Daughter Arlo Day». People. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բրոդի» հոդվածին։