Վերոնիկա Էչեգի
Վերոնիկա Էչեգի (իսպ.՝ Verónica Fernández Echegaray, հունիսի 16, 1983[1], Մադրիդ, Իսպանիա[1]), կինոյի և հեռուստատեսության իսպանացի դերասանուհի։
Վերոնիկա Էչեգի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 16, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1531585 |
Կենսագրություն
խմբագրելԷչեգին ծնվել և մեծացել է Մադրիդում։ Սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[3]։
Առաջին մեծ դերը ստացել է 2006 թվականի ռեժիսոր Բիգաս Լունայի «Իմ անունն է Հուանի» ֆիլմում, ինչի համար նա առաջադրվել է «Գոյա» մրցանակի՝ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար[4]։ 2008 թվականին թողարկվել է «Իմ բանտային բակը» ֆիլմը, որում խաղացած դերի համար Էչեգին առաջադրվել է «Գոյա» մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար[5]։ Ինչպես նաև 2011 թվականին առաջադրվել է այդ կատեգորիայով «Կատմանդու՝ երկնքի հայելի» ֆիլմում աշխատանքի համար[6]։
Նրա առաջնաելույթը բրիտանական կինոյում դարձել է դերը «Ճագարը և ցուլը» ֆիլմում՝ թողարկված 2009 թվականին։ Նա նաև մշտական դեր է ունեցել 2015-2018 թվականների բրիտանական «Ֆորտիտյուդ» սերիալում[7]։
2018 թվականին խաղացել է «Թրաստ» ամերիկական կենսագրական հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Լուսիանուի Փոլ Գեթիի ընկերուհիներից մեկի դերը[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Իմ անունն է Հուանի | Yo soy la Juani | Հուանի |
2007 | ֆ | Հպվել երկնքին | Tocar el cielo | Ելենա |
2008 | ֆ | Իմ բանտային բակը | El patio de mi cárcel | Իսա |
2008 | ֆ | 8 հանդիպում | 8 citas | Վանե |
2009 | ֆ | Ճագարը և ցուլը | Bunny and the Bull | Էլոիզա |
2011 | ֆ | Վերբո | Verbo | Մեդուսա |
2011 | ֆ | Կատմանդու՝ երկնքի հայելին | Katmandú, un espejo en el cielo | Լաիա |
2012 | ֆ | Ցերեկային սառը լույս | The Cold Light of Day | Լյուչիա Քալդերա |
2013 | ֆ | Իմ ամենամեծ իսպանական ընտանիքը | La gran familia española | |
2015-2018 | ֆ | Ֆորտիտյուդ | Fortitude | Ելենա Լեդեսմա |
2016 | ֆ | Սուսաննա դու ինձ սպանում ես | Me estás matando, Susana | Սուսաննա |
2017 | ֆ | Իմ կամքի համար | Lasciati andare | Քլաուդիա |
2018 | ս | Թրաստ | Trust | Լուսիանա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1017966168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.imdb.com/name/nm1531585/awards?ref_=nm_awd
- ↑ «Exclusive: Veronica Echegui, Emma Hamilton Join 'Cold Light of Day'».
- ↑ «Yo soy la Juani».
- ↑ «El patio de mi cárcel».
- ↑ «Katmandú, un espejo en el cielo».
- ↑ «The ice breaker: Verónica Echegui on her role in new TV show Fortitude and living in London».
- ↑ «'Trust': Michael Esper To Co-Star In FX Getty Drama Series; Veronica Echegui To Recur».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Էչեգի» հոդվածին։ |