Չադ (Չեդ) Գեյլորդ Սմիթ (անգլ.՝ Chad Gaylord Smith ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 25-ին, ԱՄՆՄինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում), Red Hot Chili Peppers ռոք-խմբի թմբկահար։ 2008 թվականից դարձել է Chickenfoot խմբի անդամ։

Չադ Սմիթ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChad Smith
Ի ծնե անունChad Smith
Ծնվել էհոկտեմբերի 25, 1961(1961-10-25) (63 տարեկան)
ԱՄՆՄինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտությունթմբկահար
Գործիքներհարվածային համակարգ[1]
ԿրթությունԵրաժիշտների ինստիտուտ, Հոմվուդ-Ֆլոսմոր ավագ դպրոց, Lahser High School? և Andover High School?
ԱնդամակցությունRed Hot Chili Peppers
 Chad Smith Վիքիպահեստում

RHCP-ի անդամ է դարձել այն ժամանակ, երբ հեռացել է Ջեք Այրոնսոնից (Jack Irons)` խառնաշփոթի և խանգարումների պատճառով, որն առաջացել էր Հիլլել Սլովակի մահից հետո։ 1993 թվականին նա թողարկեց «Red Hot Rhythm Method» տեսաուղեցույցը եռանդուն թմբկահարների համար։

Կենսագրություն

խմբագրել

Սմիթը մեծացել է Միչիգան նահանգի Բլումֆիլդ-Հիլս քաղաքում, սովորել է Անդովեր և Լասեր միջնակարգ դպրոցներում։ Իր ուսումնասիրություններից հետո՝ 1980 թվականին, նա պատահական սկսեց աշխատել, միաժամանակ նվագելով տարբեր խմբերում, որոնց անվանումները հիմնականում սկսվում էին Տ տառով՝ Տիլթ, Տիրանթ, Տերենս, Ի-Տրայեն։ Խմբերից մեկը, Տոբի-Ռեդը, կատարեց ձայնագրություն և հռչակվեց Կանզասում։ Հետո Չադը գնաց Լոս-Անջելես, որտեղ էլ միացավ Red Hot Chili Peppers-ի կոլեկտիվին։ Ինչպես ասվել է Էնտոնի Քիդիսի «Scar Tissue» ինքնակենսագրական գրքում, նա Չադի առաջին լսումներից հետո ասել է, որ նա կարող է միանալ խմբին, եթե սափրի գլուխը, այդպես ստուգում էր նրա նվիրվածությունը խմբի հանդեպ, բայց հիմնականում Էնտոնիին ուղղակի դուր չէր գալիս նրա սանրվածքը, ավելի շատ համապատասխանում էր ռոք-ն-ռոլի ոճին և չէր համադրվում խմբի իմիջի հետ, փանկ-ֆանք ոճով էր։ Հաջորդ օրը Սմիթը վերադարձել էր նույն սանրվածքով, բայց Քենդիսը նրան չէր հեռացրել, որովհետև տպավորվել էր նրա համառությամբ։ Վճռականությունը Սմիթի դեմ կապված սանրվածքի հետ հիմնականում բացատրվում էր նրանով որ, նա անհարմար էր զգում կապված ճաղատության հետ, սկսած ճակատի տարածքում, դրանով էլ բացատրում է այն փաստը, որ նա գրեթե միշտ կրում է գլխարկ։

Չադ Սմիթը 1994 թվականին ամուսնացել է Մարիա Ջոնի հետ, 1997 թվականին ծնվեց նրանց համատեղ երեխան Մենոն Ջոնը։ Չադը ուներ նաև 3 երեխա՝ Ջասթինը (ծնված 1998 թվականին), Ավան (ծնված 2000 թվականին), և Քոուլը(ծնված 2005 թվականին)։ Չադը և Մարիան բաժանվեցին, բայց 2004 թվականի մարտի 8-ին, Բագամիի Աբակոս նահանգի Հոուփթաուն քաղաքում, նա կրկին ամուսնացավ Նենսիի հետ, ով մասնագիտությամբ ճարտարագետ էր։ Չադը ազատ ժամանակ զբաղվում էր ստորջրյա լողով, բեյսբոլով, բասկետբոլով և մրցարշավով։ Ինչպես նաև նա ապրում է Իսպանական տանը ` 1929 թվականին ստեղծված շենքերում, որտեղ նրա հետ միասին ապրում էին Քերի Գրանտը և Ռենդոլֆ Սքոթը։ Գլեն Խյուզը, Deep Purple խմբի նախկին վոկալիստը, 2005 թվականի վերջից մինչև 2006 թվականի սկիզբը «Տան ստուդիայում» ձայնագրեց Չադի ալբոմը։

Թեև Չադը հայտնի է որպես Red Hot Chili Peppers խմբի թմբկահար, սակայն նրա նվագածը կարող ենք լսել Red Hot Chili Peppers խմբից բացի այլ ալբոմներում։ Նա նույնպես դադարեց իր աշխարհիկ շրջագայությունը, և ակտիվ կերպով վարպետական դասընթացներ սկսեց ամենաեռանդուն թմբկահարներից մեկի՝ Deep Purple խմբի Իեն Փեյսի հետ։

Այս պահի դրությամբ Չադ նվագում է «Chickenfoot» խմբում, Van Halen խմբի նախկին անդամների հետ՝ Սեմ Հագարի և Մայքլ Էնտոնիի։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չադ Սմիթ» հոդվածին։