Դոլֆ Լունդգրեն
Դոլֆ Լունդգրեն (շվեդերեն՝ Dolph Lundgren, ծնված որպես՝ Հանս Լունդգրեն [Hans Lundgren], նոյեմբերի 3, 1957[1], Spånga, Sollentuna Hundred, Ստոկհոլմի լեն, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդ կինոդերասան, կինոռեժիսոր և մարտարվեստի վարպետ, ով պատկանում է այն մարտաֆիլմային դերասանների սերնդին, ովքեր դարձան էքշըն ժանրի գլխավոր հերոսների նախատիպը (կամ էտալոնը)։ Այդ սերնդի մեջ բացի Լունդգրենից մտնում են նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սիլվեսթր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Բրյուս Ուիլիսը, Չաք Նորիսը, Սթիվեն Սիգալը և Ժան-Կլոդ Վան Դամը։
Դոլֆ Լունդգրեն շվեդ.՝ Dolph Lundgren | |
---|---|
Հասակը | 196 սմ |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Spånga, Sollentuna Hundred, Ստոկհոլմի լեն, Շվեդիա կամ Ստոկհոլմ, Շվեդիա[2] |
Կրթություն | Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Սիդնեյի համալսարան, Վաշինգտոնի պետական համալսարան և Քլեմսոնի համալսարան |
Քաղաքացիություն | Շվեդիա և ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | քիմիկոս, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ճարտարագետ, ձյուդոիստ, սցենարիստ, մոդել, բռնցքամարտիկ, կարատեիստ, կինոդերասան, bodybuilder և ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1985–այժմ |
Ժանրեր | Մարտական, Դրամա, Թրիլեր |
Ընտրանի | "Հաշվեհարդար փոքրիկ Տոկիոյում" |
Ամուսին(ներ) | Անետ Քվիբերգ (1994 թ.-ից, 2 դուստր; բաժանված) |
Համատեղ ապրող(ներ) | Գրեյ Ջոնս |
Երեխա(ներ) | 2 դուստր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ավարտել է Ստոքհոլմի տեխնիկայի թագավորական ինստիտուտը և Սիդնեյի համալսարանը (1982 թ.)։ Ունի սև գոտի, 3-րդ դան կյոկուշին կարատեի ենթաճյուղում։ Տվյալ մարզաձևում 1980 և 1981 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Սիդնեյում եղել է ճամայկացի երգչուհի Գրեյս Ջոնսի թիկնապահը և ավելի ուշ սկսել է հանդիպել վերջինիս հետ։ Զույգը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Լունդգրենը կարճ ժամանակով աշխատում է որպես մոդել, ինչպես նաև ձեռք է բերում երկրորդ աշխատանքը մանհեթենյան The Limelight կոչվող գիշերային ակումբների ցանցերից մեկում՝ որպես դռնապան, որտեղ էլ պատահաբար ստանում է իր դեբյուտային դերը՝ խաղալով Ջեյմս Բոնդի «Սպանդի տեսարան» ֆիլմում ԿԳԲ-ի գործակալի մի էպիզոդիկ կերպար։
Լունդգրենի բեկումնային կերպարը դառնում է ոմն ռուս բռնցքամարտիկ Իվան Դրագոն «Ռոքի 4» ֆիլմից։ Այդ ֆիլմից մինչ ներկա պահը Լունդգրենը խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից առանձնացվում են «Տիեզերքի տիրակալները» (1987), «Ցուցադրում փոքր Տոկիոյում» (1991, խաղընկերը՝ Բրենդոն Լի), «Ունիվերսալ Զինվորը» (1992, խաղընկերը՝ Ժան Կլոդ Վան Դամ) և այլ ֆիլմեր։
Ունենալով չափազանց պինդ և բարեկազմ ֆիզիկական կազմվածք Լունդգրենը մինչ օրս մեծ հարգանք և ժողովրդայնություն է վայելում մարզաշխարհի և ֆիթնեսի ոլորտում։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելԴոլֆը ծնվել է 1957 թվականին Ստոկհոլմի արվարձաններից մեկում՝ Սպանգում, միջին խավի ներկայացուցիչներ Կարլ և Բրիգիտա Լունդգրենների ընտանիքում[3]։ Կարլ Լունդգրենը մասնագիտությամբ ինժեներ էր և աշխատում էր Շվեդիայի կառավարությունում՝ որպես տնտեսագետ, իսկ Բրիգիտան օտար լեզուներ էր դասավանդում դպրոցում[4][5]։ Ավագ Դոլֆից բացի, Կարլը և Բրիգիտան ունեցան երկու դուստր՝ Աննիկան և Կատերինան, և մեկ որդի՝ Յոհանը[6]։
Ըստ Դոլֆի հիշողությունների՝ հայրը հաճախ էր չարությունը թափում իր և մոր վրա, այդ թվում և՝ ձեռքի ուժի գործադրմամբ։ Վիճաբանությունների ժամանակ Կարլը հաճախ որդուն «անհաջողակ» էր անվանում, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի Դոլֆը հակառակն ապացուցի[3]։
Ես առաջվա պես սիրում եմ հորս՝ անկախ ամեն ինչից։ Նրա շատ գծերով ես այսօր էլ հիանում եմ։ Երեխա ժամանակ ես շատ բանով նման էի նրան. շատ համառ էի, ինչը նա տանել չէր կարողանում[3]։ - Դոլֆ Լունդգրեն
|
Հոր հետ դժվար հարաբերություններն էլ հենց պատճառ դարձան, որպեսզի Դոլֆն սկսի զբաղվել կոնտակտային մարզաձևերով և մարզասրահ այցելի[7], չնայած մինչ այդ բարդույթավորված և ալերգիաների հակված դեռահաս էր, որն «ամաչում էր իր նվազ կառուցվածքից»։ Ինքն իրեն փորձելով ձյուդոյում և հոձյու-ռյու կարատեում՝ Դոլֆը կանգ առավ քյոքուսինկայի վրա և սկսեց «մարզվել մոլագարի նման»[8]։
1977 թվականին Լունդգրենը նվաճեց Շվեդիայի չեմպիոնի կոչումը, ինչը պաշտպանեց երեք տարի, իսկ 1979 թվականին մասնակցեց աշխարհի խաղերին։ Չնայած այդ պահի դրությամբ Լունդգրենն ընդամենը կանաչ գոտի ուներ, իսկ խաղերի նվազագույն պայմանը դարչնագույն գոտու առկայությունն էր, Դոլֆը մասնակիցների ցուցակագրման ժամանակ ներկայացրեց վարպետության ավելի բարձր աստիճան և ընկերներից մեկից գոտի փոխ առավ։ Երկու հակառակորդի նոկաուտի ենթարկելով՝ Դոլֆը դուրս եկավ մրցաշարի ֆավորիտի՝ 2-րդ աստիճանի սև գոտի ունեցող, հմուտ մարզիկ, ճապոնացի Մակոտու Նակամուրայի վրա, որը ծանր էր երիտասարդ շվեդից 17 կիլոգրամով[9]։ Ծանր մարտում Նակամուրան, բազմիցս «կեղտոտ» հնարքներ գործածելով հանդերձ, կարողացավ հաղթել միայն լրացուցիչ ռաունդում մրցավարի վիճելի որոշման արդյունքում։ Այդ մարտն ամենածանրն էր Նակամուրայի համար, որն, այնուամենայնիվ, մրցաշարի հաղթող դուրս եկավ[9]։ Ինքը՝ Դոլֆը, չնայած պարտությանը, շատ գոհ էր իր ելույթից և մեկ տարի անց դարձավ Շվեդիայի կարատեի հավաքականի ավագ։ 1980 թվականին Լունդգրենը նվաճեց իր մարզական կարիերայի ամենանշանակալից տիտղոսը՝ հաղթելով Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունում, որը պաշտպանեց մեկ տարի անց[9]։
Կրթություն և զինվորական ծառայություն
խմբագրելԴպրոցն ավարտելուց հետո Լունդգրենը մեկնեց ԱՄՆ։ Կրթաթոշակի առաջարկ ստանալով՝ Դոլֆը քիմիա էր ուսումնասիրում Վաշինգտոնի և Կլեմսոնի համալսարաններում[3], սակայն շուտով ստիպված էր վերադառնալ Շվեդիա` շվեդական զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար։ Զորակոչվելուց հետո հատուկ տակտիկական, հատուկ ֆիզիկական և սուզորդական պատրաստություն անցնելու նպատակով նա ուղարկվեց Շվեդական նավատորմի հատուկ ուժերի ուսումնական կենտրոն, որն ավարտեց 1979 թվականին։ Դրանից հետո Լունդգրենը ծառայության նշանակվեց Շվեդիայի ծովային հետևակի 1-ին գնդում (շվեդ.՝ Amfibieregementet), որտեղ ծառայում էր ստորջրյա դիվերսիոն ուժերի և միջոցների ստորաբաժանումում (շվեդ.՝ Kustjägare)[10] Սակայն մարտական լողորդների ստորաբաժանման մեջ սահմանված ժամկետն ամբողջությամբ ծառայել նրան վիճակված չէր. ծառայության ընթացքում նա լուրջ ֆիզիկական վնասվածք ստացավ, որը խանգարում էր մարտական ստորաբաժանումում նրա հետագա ծառայությանը։ Լունդգրենը հեռացավ ստորաբաժանումից կապրալի կոչումով[10]։ և հետ ուղարկվեց «ափ»` նավատորմի հատուկ նշանակության ուսումնական կենտրոն` ծառայությունը շարունակելու[6]։ Բայց և այնպես, Լունդգրենը առողջական վիճակի պատճառով չզորացրվեց և ծառայեց մինչև հատկացված ժամկետի վերջը[6]։
Զորացրվելով որպես պահեստային՝ Դոլֆն ընդունվեց Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը և քիմիական մեքենաշինության բակալավրի դիպլոմ ստացավ[3][11]։ 1982 թվականին Սիդնեյի համալսարանում Լունդգրենն ստացավ քիմիական մեքենաշինության մագիստրոսի դիպլոմ, իսկ 1983 թվականին դարձավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Ֆուլբրայթ ծրագրի կրթաթոշակակիր, որը նրա առջև ճանապարհ բացեց դեպի գիտությունների դոկտորի աստիճան։ Սակայն նա այդպես էլ չմեկնեց Բոստոն, որտեղ գտնվում էր MIT-ը. Սիդնեյի համալսարանում ուսումնառությանը զուգահեռ Դոլֆը որպես դռնապան աշխատում էր գիշերային ակումբում, որտեղ նկատվեց համերգով ժամանած երգչուհի Գրեյս Ջոնսի կողմից։ Լունդգրենի ֆիզիկական տվյալներով տպավորված՝ Ջոնսը Լունդգրենին վարձեց որպես թիկնապահ[12]։ Արդյունքում նրանց միջև շատ մտերմիկ հարաբերություններ հաստատվեցին, և Բոստոնի փոխարեն Լունդգրենը մեկնեց Նյու-Յորք[8][13]։
Կինոկարիերա
խմբագրելՖիլմագրաթյուն
խմբագրելԴերասան
խմբագրելՏարի | Անվանում | Դերը | Ռեժիսոր |
---|---|---|---|
1985 | Սպանդի տեսարան | Վենզ | Ջոն Գլեն |
Ռոքի IV | Իվան Դրագո | Սիլվեսթր Ստալոնե | |
1987 | Տիեզերքի տիրակալները | Հի-Մեն | Գարի Գոդարտ |
1988 | Կարմիր կարիճը | Լեյտենանտ Նիկոլայ Ռաչենկո | Ջոզեֆ Զիտո |
1989 | Պատժողը | Ֆրենք Քասլ/Պատժողը | Մարկ Գոլդարտ |
Ես եկել եմ խաղաղությամբ (գորշ հրեշտակը) | Ջեք Քեյն | Քրեյգ Բաքսլի | |
1990 | Ծածկվի՛ր | Մայք Անդերսոն | Մենի Կոտո |
1991 | Ցուցադրում փոքր Տոկիոյում | Քրիս Քեններ | Մարկ Լեստեր |
1992 | Ունիվերսալ զինվորը | Սերժանտ Էնդրյու Սկոտ/GR13 | Ռոլանդ Էմերիք |
1993 | Ջոշուայի ծառը | Վելման Էնթընի Սանտի | Վիկ Արմսթրոնգ |
1994 | Արևոտ կող | Ինքը | Բետտինա Սպիր |
Պենթատլոն | Էրիկ Բրոգար | Բրյուս Մալմութ | |
Պատերազմի տղամարդիկ | Նիք Գունար | Փերի Լենգ | |
1995 | Ջոնի Մնեմոնիկ | Կարլ Հոնինգ | Ռոբերտ Լոնգո |
Կրակողը (թաքնված մարդասպանը) | Մայքլ Դեյն | Թեդ Կոթչեֆ | |
1996 | Լուռ ձգանը | Վաքսման | Ռասսել Մալքահի |
1997 | Խաղաղապահը | Մայոր Ֆրենք Կրոս | Ֆրեդերիկ Ֆոստիեր |
1998 | Մինիոն | Լուկաս Սադորով | Ժան-Մարկ Պիշե |
Ավլողները | Քրիստիան Էրիկսոն | Քեոնի Վաքսման | |
Բլեքջեք | Ջեք Դեֆլին | Ջոն Վու | |
1999 | Վիշապների կամուրջը | Պատերազմի զավակ | Այզեկ Ֆլորենտին |
Փոթորիկ բռնողը | Ջեք Հելոուեյ | ||
2000 | Ջիլ Ռիփս | Մեթ Սորենսոն | Էնթընի Հիքոկս |
Վերջին հղկիչը | Կապիտան Նիք Փրեսթոուն | Շելդոն Լետիչ | |
2001 | Գործակալ Ռեդը | Մեթ Հենդրիքս | Դեմիան Լի |
2002 | Թաքնված գրաֆիկ | Ջեյսոն Փրայս | Մարկ Գրենյե |
2003 | Դեթենշըն | Սեմ Դեկեր | Սիդնի Ֆյուրի |
2004 | Ուղղակի գործողություն | Ֆրենք Գենոն | Սիդնի Ֆյուրի |
Ֆեթ Սլեգս | Ռենդի | Էդ Բայ | |
Ռետրոգրադ | Ջոն Ֆոստեր | Քրիստոֆեր Կուլիկովսկի | |
Պաշտպանը | Լանս Ռոկֆորդ | Դոլֆ Լունդգրեն | |
2005 | Մեխանիկը (ռուս մասնագետը) | Նիկոլայ Չերենկո | Դոլֆ Լունդգրեն |
2006 | Հետազոտումը | Բրիքսոս | Գուիլո Բեյս |
2007 | Ադամանդե շներ | Քսանդեր Ռոնսոն | Շիմոն Դոտան / Դոլֆ Լունդգրեն |
Միսիոները | Ռայդեր | Դոլֆ Լունդգրեն | |
2008 | Ուղիղ հպում | Մայք Ռիգինս | Դենի Լերներ |
2009 | Թիմային գործողություն | Ջո | Դոլֆ Լունդգրեն |
Ունիվերսալ զինվորը՝ ռեգեներացիա | Էնդրյու Սկոտ | Ջոն Հայամս | |
2010 | Անզսպելիները | Գունար Յենսեն | Սիլվեսթր Ստալոնե |
Իկարուս | Էդվարդ Գեն | Դոլֆ Լունդգրեն | |
Չաք | Մարկո | Ռոբերտ Դանքան Մաքնեյլ | |
2011 | Թագավորի անունից 2 | Գրենջեր | Ու Բոլ |
2012 | Փոքր բնակարանները | Դոկտոր Սաժ Մենոքս | Յոնաս Ակերլանդ |
Ստեշի տունը | Էնդի Սպեկտոր | Էդուարդո Ռոդրիգեզ | |
Ունիվերսալ զինվորը՝ նոր չափում | Էնդրյու Սկոտ | Ջոն Հայամս | |
Միայնակ ճամաբարում | Ալեքսեյ Անդրեյեվ | Վիլյամ Քոֆման | |
Անզսպելիները 2 | Գունար Յենսեն | Սայմոն Վեսթ | |
Փաթեթը | "Գերմանացին" | Ջեսսի Ջոնսոն | |
2013 | Անիծվածների ճակատամարտը | Մաքս Գատլինգ | Քրիստոֆեր Հաթոն |
Մարմնի փոխանակում | Դոլֆ Լունդգրեն |
Ռեժիսոր
խմբագրելՏարին | Ֆիլմը |
---|---|
2004 | Պաշտպանը |
2005 | Մեխանիկը (ռուս մասնագետը) |
2007 | Ադամանդյան շները |
2007 | Միսիոները |
2009 | Թիմային գործունեություն |
2010 | Իկարուս |
2013 | Մարմնի փոխանակում |
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Դոլֆ Լունդգրենի սպորտային նորությունների կայքը Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Դոլֆ Լունդգրենի տեղեկատու կայքը
- Դոլֆ Լունդգրեն(չաշխատող հղում) - IMDb էջ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Biography». Dolph Lundgren.com (Official website). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Tell me about Dolph Lundgren of «Masters of the...». Chicago Tribune. 1989 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6–ին-ին.
- ↑ «Dolph Lundgren Biography — Yahoo! Movies». Movies.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6–ին-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Dolph Lundgren. Biografi» (շվեդերեն). 007 Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Dolph Lundgren on The Tonight Show Part 1. Joan River's The Tonight Show. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 8,0 8,1 «Դոլֆ Լունգրան. Հոլիվուդի լավագույն բռունցքները». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Dolph Lundgren:Karate». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 10,0 10,1 «Dolph Lundgren. Biography (անգլերեն)». M&C People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «DOLPH: Article». DOLPH: the ultimate guide. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Dolph Lundgren interview. Blockbuster, Youtube. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Chafetz, Gary S. (2008 թ․ սեպտեմբեր). The Perfect Villain: John McCain and the Demonization of Lobbyist Jack Abramoff. Martin and Lawrence Press. էջ 60. ISBN 9780977389889. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլֆ Լունդգրեն» հոդվածին։ |