Թերենս Հովարդ

ամերիկացի դերասան

Թերենս Դեշոն Հովարդ (անգլ.՝ Terrence Dashon Howard, մարտի 11, 1969(1969-03-11)[1][2][3], Չիկագո, Իլինոյս[4]), ամերիկացի դերասան և երգիչ[5]։ Հովարդն իր կարիերան սկսել է 1990-ական թվականներին հեռուստատեսությունում նախքան «Խաչեղբայր» (1999) ռոմանտիկ կատակերգությունում ստացած իր հայտնի դերը։

Թերենս Հովարդ
Ծնվել էմարտի 11, 1969(1969-03-11)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[4]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Հովարդը առաջադրվել է «Օսկար լավագույն դերասանի համար» մրցանակին՝ «Ունայնություն և շարժում» (2005) ֆիլմում սուտենյորի խաղի համար։ 2000-ական թվականներին դերեր է ունեցել նաև «Հարթի պատերազմ» (2002), «Բախում» (2004), «Հարստանալ կամ մեռնել» (2005) և «Խիզախը» (2007) ֆիլմերում։ «Երկաթե մարդը» (2008) ֆիլմում ունեցած դերից հետո նրա կարիերան անկում է ապրել, Հովարդը դերասանի աշխատանքում ձեռք է բերել խնդրահարույց համբավ և հետագա սիքվելներում ստուդիայի հետ տարաձայնությունների պատճառով փոխարինվել է Դոն Չիդլով[6]։ Հովարդն այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նկարահանվել է ոչ երկար ժամանակ գոյատևած NBC-ի «Օրենք և կարգ։ Լոս Անջելես» (2010–2011) սերիալում, իսկ 2015 թվականին սկսել է կատարել Լյուսիուս Լայոն դերը, որը Fox օպերայի «Կայսրություն» սերիալի փրայմ-թայմի հիմնական հակառակորդն էր։

Վաղ տարիներ խմբագրել

Հովարդը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Մեծացել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Անիտա Ուիլյամսի ու Թերենս Հովարդի որդին է[7]։ Նրա մեծ տատիկը՝ Միննի Գենտրին, նույնպես դերասանուհի էր, ինչպես նաև նրա մայրը և հորեղբայրը[8]։ Հովարդի ծնողները կիսով չափ աֆրոամերիկացի և եվրոամերիկացի են։ Երբ նա երեխա էր, նրա հայրը հայտնվել է բանտում։ 16 տարեկան հասակում նա իր ծնողներից հեռացել է։ 18 տարեկան հասակում Հովարդը տեղափոխվել է Նյու Յորք և երազել է ուսուցիչ դառնալ, սակայն իր ուսումը չի ավարտել։ Չնայած նրան, որ աստիճան չի ստացել, սակայն Հովարդը պնդում է, որ նա ինժեներ է[9]։

Անձնական կյանք խմբագրել

Երկու անգամ ամուսնացած է եղել Լորի Մաքքոմասի հետ։ Այս ամուսնությունից Հովարդն ունի երեք երեխա՝ որդին՝ Հանթերը (ծնվ. 1995 թվական) և երկու դուստրերը՝ Օբրին (ծնվ. 1993 թվական) և Հավենլին (ծնվ. 1997 թվական)։ Հովարդը երկու թոռ ունի. նրա դուստրը՝ Օբրին և նրա ամուսինը՝ Ուիլիամ Գեյլը, ունեն դուստր՝ Հեյզել Անիտան (ծնվ. 26.12.2012)[10] և որդի՝ Էդրիան Վիլիամը (ծնվ. 27.01.2015)[11]։

2010 թվականի հունվարին ամուսնացել է Միշել Գենտի հետ։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին։

2013 թվականի դեկտեմբերի 3-ին՝ մի քանի ամսվա հարաբերություններից հետո, Հովարդը ամուսնացել է Միրա Պակի հետ։ 2015 թվականի մայիսի 15-ին ծնվում է զույգի որդին՝ Կիրին Լավ Հովարդը[12]։ 2015 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Հովարդն ու Պակը բաժանվել են 2015 թվականի հուլիսի 27-ին[13]։ 2016 թվականի գարնանը զույգը հայտարարել է, որ կրկին միասին են և սպասում են իրենց երկրորդ երեխային[14]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին ծնվել է Հովարդի ու Պակի երկրորդ որդին՝ Հիրո Վալենտինո Հովարդը[15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Ով է այս մարդը Who's the Man? հանդերձարար
1995 ֆ Պարոն Հոլանդի աշխատությունը Mr. Holland's Opus Լուիս Ռաս
1995 ֆ Մահացած նախագահներ Dead Presidents Կովբոյ
1999 ֆ Լավագույն ծրագրեր Best Laid Plans Ջիմի
1999 ֆ Լավագույն մարդը The Best Man Քվենտին Սպայվի
2000 ֆ Մեծ մայրիկի տունը Big Momma's House Լեսթեր Վեսկո
2001 ֆ Հրեշտակի աչքերը Angel Eyes Ռոբի
2002 ֆ Հարթի պատերազմը Hart's War Լեյտենանտ Լինքոլն Սքոթ
2004 ֆ Բախում Crash Քեմերոն Թեյեր
2005 ֆ Հարստանալ կամ մեռնել Get Rich or Die Tryin Բամա
2005 ֆ Չորս եղբայրներ Four Brothers Լեյտենանտ Գրին
2005 ֆ Ունայնություն և շարժում Hustle & Flow Դիջեյ
2007 ֆ Խիզախը The Brave One խուզարկու Շոն Մերսեր
2007 ֆ Ավգուստ Ռաշ August Rush Ռիչարդ Ջեֆրիս
2007 ֆ Նարկոզ Awake բժիշկ Ջեք Հարպեր
2007 ֆ Հպարտություն Pride Ջիմ Էլիս
2008 ֆ Երկաթե մարդը Iron Man գնդապետ Ջեյմս «Ռոուդի» Ռոուդս
2009 մֆ Արքայադուստրը և գորտը The Princess and the Frog Ջեյմս
2009 ֆ Մարտ առանց կանոնների Fighting Հարվի Բորդեն
2011 ֆ Կրքի գինը The Ledge Հոլիս Լուչետի
2011 ֆ Կարմիր պոչեր Red Tails գնդապետ Էյ-Ջեյ Բալլարդ
2012 ֆ Կեղտոտ խաղեր The Company You Keep Կոռնելիուս
2013 ֆ Ծառայապետ The Butler Հովարդ
2013 ֆ Գերիներ Prisoners Ֆրանկլին Բիրչ
2013 ֆ Անտառներում In the Woods
2014 ֆ Նենգադուլ Sabotage Ջուլիուս «Շուգար» Էդմոնդս
2015 ֆ Կյանքի ժամկետը Term Life
2015—2019 ս Կայսրություն Empire Լյուսիուս Լայոն
2015 ս Սոճիներ Wayward Pines Շերիֆ Փոփ

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140016112 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Movie Stars Who Sing
  6. Nicole Sperling (4 ноября 2008). «'Iron Man 2': Why Terrence Howard was recast». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  7. «People: Johnny Depp passes Will Smith as top-earning actor — The Denver Post». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  8. Obituary: Anita Williams / Mother of actor, recruiter at Pitt
  9. July 2005 | blackfilm.com | features | interview | An Interview with Terrence D. Howard and Producer Stephanie Allain
  10. «TERRENCE HOWARD IS A GRANDPA» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին.
  11. «Terrence Howard Talks Becoming A Father Again And His New Grandson» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  12. «Terrence Howard Welcomes Son Qirin Love» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  13. «Terrence Howard secretly ended marriage to Mira Pak». Mail Online. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  14. «Baby on the Way for Terrence Howard as Mira Pak Reveals Baby Bump». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  15. «Terrence Howard Welcomes Son Hero». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերենս Հովարդ» հոդվածին։