Գվիանական սարահարթ
Գվինական սարահարթ, գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում, Օրինոկոյի և Ամազոնի դաշտավայրերի միջև։ Կազմված է տեղ-տեղ պրոտերոզոյան նստվածքներով ծածկված՝ արխեյան մետամորֆային ապարներից։ Հարուստ է երկաթի, ոսկու, ալմաստի, բոքսիտի, մանգանի պաշարներով։ Կլիման մերձհասարակածային և հասարակածային է շոգ ու խոնավ (տարեկան 1200—3500 մմ տեղումներ)։ Գետային ցանցը խիտ է, գետերը՝ սահանքավոր, առաջացնում են ջրվեժներ։ Տարածված են խոնավ մշտականաչ անտառները։ Կենդանական աշխարհը պատկանում է նեոտրոպիկական կենդանաաշխարհագրական մարզին (լայնաքիթ կապիկ, մրջնակեր, զրահակիր, ամերիկյան հովազ)։
Բնակավայր | |
---|---|
Գվիանական սարահարթ | |
Երկիր | Վենեսուելա Բրազիլիա |
Համայնք | Normandia? և Գայանա |
ԲԾՄ | 348 մետր |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 187)։ |