Բացել գլխավոր ցանկը

Հարավամերիկյան ազգերի միություն

Հարավամերիկյան ազգերի միություն (իսպ.՝ Unión de Naciones Suramericanas, UNASUR, պորտ.՝ União de Nações Sul-Americanas, UNASUL, հոլ.՝ Unie van Zuid-Amerikaanse Naties, UZAN), միջկառավարական տարածաշրջանային կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում է Հարավային Ամերիկայի 12 երկիր։

Հարավամերիկյան ազգերի միություն
Unasul 12.jpg
Տեսակմիջկառավարական կազմակերպություն[1]
ՀապավումUNASUR, UNASUL, UZAN և USAN
Հիմնադրվածմայիսի 23, 2008
Պաշտ. լեզու(ներ)իսպաներեն, պորտուգալերեն, հոլանդերեն և անգլերեն
Կայքunasursg.org

Հարավամերիկյան ազգերի միության սահմանադիր համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի մայիսի 23-ին Բրազիլիայում կայացած երկրների ղեկավարների գագաթնաժողովին[2]։ Ըստ համաձայնագրի՝ միության գլխամասերը տեղակայվելու են Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում[3]։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուրուգվայը դարձավ 9-րդ պետությունը, որը վավերացրեց համաձայնագիրը[4][5]։ Սահմանադիր համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2011 թվականի մարտի 11-ին և Հարավամերիկյան ազգերի միությունը դարձավ օրինական կազմակերպություն Էկվադորի Ciudad Mitad del Mundo տարածքում կայացած արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, որտեղ հիմք դրվեց Քարտուղարության գլխամասին[6]։ Հարավամերիկյան խորհրդարանը տեղակայվելու է Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում, մինչդեռ դրա բանկերի գլխամասերը՝ Հարավի բանկը տեղակայվելու է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում[3]։

2010 թվականի մայիսի 4-ին Բուենոս Այրեսից 75 կմ հյուսիս գտնվող Կամպանա քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովին Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչները միաձայն 2 տարի ժամկետով ընտրվեց Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000260592
  2. «South America nations found union»։ BBC News։ 23 May 2008։ Վերցված է 23 May 2008 
  3. 3,0 3,1 Goodman Joshua (23 May 2008)։ «South American Presidents Agree to Form Unasur Bloc (Update3)»։ Bloomberg։ Վերցված է 25 February 2011 
  4. «Uruguay Senate puts Unasur over the top»։ Buenos Aires Herald։ 30 November 2010։ Վերցված է 25 February 2011 
  5. «Uruguay‘s ratification gives Unasur legal status (nine out of twelve)»։ MercoPress։ 2 December 2010։ Վերցված է 25 February 2011 
  6. «Sede de Unasur llevará el nombre de Néstor Kirchner» (Spanish)։ telesur։ 9 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 1 September 2011-ին 

Արտաքին հղումներԽմբագրել