Ուրուգվայ (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրուգվայ (այլ կիրառումներ)
Ուրուգվայ (իսպ.՝ Río Uruguay), գետ Բրազիլիայում, Հարավային Ամերիկայում։
Աշխարհագրություն
խմբագրելՈւրուգվայ գետը սկիզբ է առնում Պելոտաս և Կանոաս գետերի միախառնման վայրից և թափվում է Լա Պլատա։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 1800 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Իբիկուի, Ռիո Նեգրո։
Գլխավոր վտակներն են Իբիկուին և Ռիո Նեգրոն։ Առաջացնում է սահանքներ, ջրվեժներ։ Սնումը անձրևային է, տարեկան միջին ծախսը՝ 5500մ3/վրկ։ Գետային նավերի համար նավարկելի է մինչև Սալաո և Կոնկորդիա քաղաքները, ծովային նավերի համար՝ մինչև Պայսանդու քաղաքը։ Ուրուգվայի ափերին են Կոնկորդիա (Արգենտինա), Սալտո, Պայսանդու, Ֆրայ Բենտոս (Ուրուգվայ) նավահանգիստները[2]։
Հիդրոգրաֆիա
խմբագրելՈւրուգվայ գետի երկարությունը կազմում է 1600[3] կմ, ավազանի մակերեսը՝ 365 000[4] կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 5500 մ3։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ [1]
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, գլխ․ խմբ․՝ Վիկտոր Համբարձումյան, «ՀՍՀ գլխավոր խմբագրություն», 1986, Երևան, էջ 287։
- ↑ (անգլերեն) «Río de la Plata». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ (անգլերեն) Varis, Olli; Tortajada, Cecilia; Biswas, Asit K. (2008). Management of Transboundary Rivers and Lakes. Springer. էջ 272. ISBN 9783540749264.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրուգվայ (գետ)» հոդվածին։ |