Բացել գլխավոր ցանկը

Վարգաս (անգլ.՝ Vargas) Ժետուլիու Դորնելիս (1883—1954 թվականներ), Բրազիլիայի պետական և քաղաքական գործիչ։ 1930—1945 թվականներին կառավարության ղեկավար և նախագահ։ 1937 թվականին հաստատել է «նոր պետության» վարչակարգ՝ ֆաշիստական Իտալիայի նմանությամբ։ Արտաքին քաղաքական ասպարեզում խուսանավել է ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև։

1945 թվականին հիմնել է բուրժուառեֆորմիստական բրազիլական տրաբալյիստական (աշխատավորական) կուսակցությունը և թույլատրել այլ կուսակցությունների գործունեությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ԽՍՀՄ-ի հետ։ 1950 թվականին վերստին ընտրվել է պրեզիդենտ, նպաստել է արդյունաբերության պետական սեկտորի զարգացմանը։ 1954 թվականի օգոստոսին, պետական հեղաշրջման ժամանակ (որը կազմակերպել էր պրոիմպերական բուրժուազիան), ինքնասպան է եղել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 309 CC-BY-SA-icon-80x15.png