Սանտուս
Սանտուս (Santos), քաղաք Բրազիլիայի հարավարևելքում, Սան Պաուլու նահանգում։ Բնակչությունը՝ 433 հազար (2021 թ.)։ Ծովային նավահանգիստ է, նահանգի «ծովային դարպասը»։ Բեռնաշրջանառությունը 17 միլիոն տ. է (1975 թ.)։ Սանտուսով է կատարվում Բրազիլիայի սուրճի արտահանման մոտ 3/4-ը։ Արտահանում է նաև բանան, բամբակ, արքայախնձոր և այլ գյուղատնտեսական մթերքներ։ Երկաթուղային հանգույց է։ Կա սննդի, մետաղամշակման արդյունաբերություն, պարարտանյութերի արտադրություն։ Հիմնադրվել է 1545 թ.-ին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
պորտ.՝ Santos | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1546 թ. | ||||
Մակերես | 280,300 կմ² | ||||
ԲԾՄ | 2 մետր | ||||
Բնակչություն | ▲433 991 մարդ (հուլիսի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 և UTC-2 | ||||
Հեռախոսային կոդ | 13 | ||||
Փոստային դասիչ | 11100-000 | ||||
Պաշտոնական կայք | santos.sp.gov.br | ||||
| |||||
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 184)։ |