Էսպիրիտու Սանտու
Էսպիրիտու Սանտու (պորտ.՝ Espírito Santo), նահանգ Բրազիլիայի արևելքում։ Մտնում է Հարավարևելյան տարածաշրջանի կազմի մեջ։ Սահմանակից է հյուսիսից Բահիա, արևմուտքից Մինաս Ժերայս և հարավից Ռիո դե Ժանեյրո նահանգների հետ։ Արևելքից նահանգը շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով։ Վարչական կենտրոնն է Վիտորիա։ Բնակչությունը՝ 3 514 952 մարդ (2010)։
Պորտուգալերենից թարգմանաբար անվանումը նշանակում է «Սուրբ ոգի»։
Աշխարհագրություն
խմբագրելՆահանգի ալտանտօվկիանոսյան ափերին կլիման արևադարձային է, չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով։ Հյուսիսում ավելի չոր է ու տաք։ Նահանգի լեռնային հատվածում, հարավում և հարավ-արևմոտքում միջին տարեկան ջերմաստիճանը ավելի ցածր է, իսկ կլիման կախված է տեղանքի բարձրությունից։ Նահանգի կարևորագույն գետն է Ռիու Դոսին։
Նահանգի տարածքի մեջ է մտնում նաև Ատլանտյան օվկիանոսում գտնվող Տրինիդադի է Մարտին Վաս կղզին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպիրիտու Սանտու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 77)։ |