Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոյաս (այլ կիրառումներ)
Գոյաս, նահանգ Բրազիլիայում, Բրազիլական սարավանդի կենտրոնական մասում, Տոկանտինս գետի ավազանում։ Տարածությունը՝ 642,100 կմ², բնակչությունը՝ 3006 հզ․ (1970), հիմնականում՝ հնդկացիներ։ Վարչական կենտրոնը՝ Գոյանիա։ Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է։ Զբաղվում են նաև սուրճի, բամբակի, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, բնական կաուչուկի հավաքով, որսորդությամբ։ Կա ոսկու, ալմաստի, նիկելի հանույթ, սննդի, թղթի արդյունաբերություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 156)։
|
- ↑ 1,0 1,1 ftp://ftp.ibge.gov.br/Estimativas_de_Populacao/Estimativas_2017/estimativa_TCU_2017_20180618.pdf