Մարանյան (պորտ.՝ Maranhao), նահանգ Բրազիլիայի հյուսիս-արևելքում։ Տարածությունը 324, 6 հազար կմ² է, բն.՝ 3470 հազար (1977), վարչական կենտրոնը՝ Սան Լուիս։ Գրավում է Բրազիլական սարահարթի հյուսիսային լանջերը, ծածկված սավաննաներով, ափամերձ դաշտավայրերում՝ խոնավ հասարակածային անտառներով։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավոր ճյուղը՝ հողագործությունը։ Պլանտացիաներում աճեցնում են երկարաթել բամբակ, շաքարեղեգ, ինչպես նաև կակաո և սուրճ, գետահովիտներում՝ արմավենի։ Սավաննաներում զբաղվում են անասնապահությամբ։ Կա բամբակեղենի, շաքարի արդյունաբերություն։ Նավահանգիստներն են Սան Լուիսը, Իկատուն։

Մարանյան
flag of Maranhão? Զինանշան


ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մասն էՀյուսիսարևելյան տարածաշրջան (Բրազիլիա)
ՀիմնHymn of Maranhão?
ԿարգավիճակԲրազիլիայի վարչական բաժանում
Մտնում էԲրազիլիա
ՎարչկենտրոնՍան Լուիս (Մարանյան)
ԲԾՄ134 մետր
Օրենսդրական մարմինLegislative Assembly of Maranhão?
Բնակչություն7 000 229 մարդ (2017)[1]
Տարածք331 983,2 կմ²
Հիմնադրված է1889 թ.
Սահմանակցում էՊարա, Տոկանտինս և Պիաուի
Ժամային գոտիUTC−3 և America/Fortaleza?[2]
ՀապավումMA և MA
ՓոխարինեցMaranhão Province?
ISO 3166-2 կոդBR-MA
ma.gov.br(պորտ.)

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 297  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարանյան» հոդվածին։