Պեդրու Ալվարեշ Կաբրալ

Պեդրու Ալվարեշ Կաբրալ (պորտուգալերեն` Pedro Álvares Cabral, մոտ. 1467[1], Belmonte - մոտ. 1520[1][2][3][…], Սանտարեն, Պորտուգալիա) եղել է պորտուգալացի ազնվական, զինվորական հրամանատար, նավապետ և հայտնագործող, համարվում է Բրազիլիայի հայտնագործողը: 1500 թվականին Կաբրելը իրականացրել է առաջին միջմայրցամաքիյն ճանապարհորդությունը դեպի Հարավային Ամերիկա և այն համարել Պորտուգալիայի մաս: Կաբրալի վաղ կյանքի մասին քիչ բան է հայտնի, հայտնի է, որ նա ծնվել է փոքր ազնվականի ընտանիքում և ստացել է լավ կրթություն: Նա նշանակվել է դեպի Հնդկաստան ճանապարհորդության ղեկավար` հետևելով Վասկո դա Գամայի Աֆրիկայի շրջակայքով նոր հայտնաբերված ուղուն: Նրա ճանապարհորդության նպատակն էր հնդիկների հետ առևտրային հարաբերություններ հաստատել հատկապես համոմունքների մասով, որոնց մենաշնորհը այդ ժամանակ արաբների, թուրքերի և իտալական առևտրականների ձեռքում էր: Չնայած նա պետք է Վասկո դա Գամայի ուղով գնար Հնդկաստան, նա փոխեց ուղղությունը դեպի արևմուտք` դրանով առաջինն էր, որ իր ճանապարհորդության ընթացքում իջևանեց չորս մայրցամաքներում` Եվրոպա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա և Ասիա[4]:

Պեդրու Ալվարեշ Կաբրալ
պորտ.՝ Pedro Álvares Cabral
Դիմանկար
Ծնվել էմոտ. 1467[1]
ԾննդավայրBelmonte
Մահացել էմոտ. 1520[1][2][3][…]
Մահվան վայրՍանտարեն, Պորտուգալիա
ԳերեզմանIgreja da Graça (Santarém)
ՔաղաքացիությունFlag of Portugal (1495).svg Պորտուգալիա
ԱզգությունՊորտուգալացիներ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
ԱմուսինIsabel de Castro?
Ծնողներհայր՝ Fernão Cabral?, մայր՝ Isabel de Gouveia de Queirós?
ԵրեխաներAntónio Cabral? և Fernão Álvares Cabral?
Ստորագրություն
Pedro Álvares Cabral signature.svg
Pedro Álvares Cabral Վիքիպահեստում

Նրա նավատորմը բաղկացած 13 նավից ուղևորվեց հեռու դեպի արևմուտք և 1500 թվականի ապրիլին տեսան ցամաք, որը համարեցին մեծ կղզի: Քանի որ նոր երկիրը գտնվում էր Պորտուգալիայի ազդեցության ներքո համաձայն 1494 թվականի Տորդեսիլյասի պայմանագրի, Կաբրալը այն համարեց Պորտուգալիայի թագի նոր տարածք: Մայրցամաքը Հարավային Մերիկան էր, և տարածքը հետագայում հայտնի դարձավ որպես Բրազիլիա: Նրա նավատորմը դրանից հետո ուղղություն վերցրեց դեպի արևելք դեպի Հնկաստան:

Ատլանտյան օվկիանոսի հարավայի փոթորիկի պատճառով նա կորցրեց մի քանի նավ և մնացած վեց նավերը հարկադրաբար իջևանեցին Մոզամբիկի նեղուցում միչև ճանապարհորդեցին դեպի Հնդկաստանի Կոժիկոդե նավահանգիստ: Կաբրալը սկզբում հաջող առևտրային բանակցություններ էր վարում, սակայն արաբ առևտրականները համարեցին, որ պորտուգալացիների հարաբերությունները կվնասեն իրենց մենաշնորհ դիրքերին և հարձակում կազմակերպեցին պորտուգալական նավերի վրա: Պորտուգալացիները մեծ կորուստներ ունեցան և նրանց ամրությունների մեծ մասըն ավերվեց: Կաբրալը վրեժխնդիր եղավ` այրելով արաբական նավատորմը, որից հետո գնդակոծեց քաղաքը` պատժելով դրա ղեկավարին, որը չէր նախազգուշացրել արաբների գրոհի մասին: Կոժիկոդեից հետո նա ճանապարհորդեց դեպի մեկ այլ հնդկական քաղաք պետություն Կոչին, որտեղ կաբրալը պայմանավորվածություն ձեռք բերեց տեղի ղեկավարի հետ և բեռնեց նավերը համեմունքով և վերադարձավ Եվրոպա: Չնայած կորուստներին, Կաբրալի ճանապարհորդությունը համարվեց հաջող, երբ նա վերադարձավ Պորտուգալիա: Ճանապարհորդության շահույթը, որը գոյացավ համեմունքների վաճառքից, բարելավեց թագավորի ֆինանսական վիճակը և օգնեց Պորտուգալական կայսրության հիմնադրմանը, որը պետք է ընդարձակվեր Ամերիկաներում:

Հետագայում Կաբրալը ազատ արձակվեց, հավանաբար Մանուել I-ի հետ վիճաբանության պատճառով, երբ նախատեսվում էր հիմնադրել նոր նավատորմ դեպի Հնկաստան ճանապարհորդելու համար: Կորցնելով թագավորի վստահությունը նա անցավ մասնավոր կյանքի, ինչ մասին քիչ բան է հայտնի: Նրա նվաճումների մասին հիմնականում մոռացվել էին ավելի քան 300 տարի: Տասնամյակներ անց, երբ Բրազիլիան ձեռք բերեց անկախություն Պորտուգալիայից, կաբրալի հեղինակությունը վերականգնեց Բրազիլիայի կայսր Պեդրու II-ի կողմից: Պատմաբանները երկար ժամանակ վիճում են, թե արդյոք Կաբրալը Բրազիլիայի հայտնագործողն էր և արդյոք հայտնագործումը պատահական է կամ կանխամտածված:

ԾանոթագրություններԽմբագրել