ԲՐԻԿՍ (անգլ.՝ BRICSBrazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։

ԲՐԻԿՍ
Տեսակկոալիցիա և աշխարհաքաղաքական խումբ
Հիմնադրվածհունիսի 16, 2009
Անվանված էԲՐԻԿ, Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ
ԲՐԻԿՍ-ի երկրները՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ
ԲՐԻԿՍ-ի երկրների առաջնորդները 2014 թվականի գագաթնաժողովին

BRICS հապավումն առաջին անգամ 2001 թվականին առաջարկել է բիզնես վերլուծաբան Ջիմ Օ՚Նիլը։ 2011 թվականի փետրվարի 18-ին ՀԱՀ-ի միանալուց հետո Հնդկաստանի ֆինանսների նախարարի հայտարարությամբ խումբը սկսեց կրել BRICS անվանումը[1]։

Խմբի անվանումը ոչ միայն ապահովում է հնչեղություն, այլ նաև անգլերենում BRICS բառի տառադարձությունը շատ նման է անգլերեն bricks բառին, որը նշանակում է «աղյուս»։ Այսպիսով տերմինն օգտագործվում է որպես երկրների մի խումբ, որոնց զարգացումը մեծապես կապահովի համաշխարհային տնտեսության աճը։

Փորձագետները չէին սպասում ԲՐԻԿՍ խմբի երկրների միջև տնտեսական համագործակցություն։ Մանավանդ չէին ենթադրում, որ ԲՐԻԿՍ-ի երկրները կձևավորեն մի տնտեսական բլոկ կամ պաշտոնական առևտրային ասոցիացիա, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը։ Սակայն ժամանակի ընթացքում երևաց, որ ԲՐԻԿՍ խմբի չորս երկրները փորձում են ստեղծել մի քաղաքական ակումբ կամ խորհուրդ, և այդ կերպ իրենց զարգացող տնտեսական հզորությունը վերափոխել աշխարհաքաղաքական ազդեցության։ Այդ քայլերից էր 2008 թվականին Եկատերինբուրգում ԲՐԻԿՍ խմբի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը, ինչպես նաև նույն երկրների առաջնորդների հանդիպումը 2009 թվականին։

ԲՐԻԿՍ երկրների ՀՆԱ-ի դինամիկան 2000-2022 թվականներին՝ ԱՄՆ դոլարով

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։

Արտաքին առևտուրը խմբագրել

Համաձայն The Atlas of Economic Complexity Mapping Paths to Prosperity-ի տվյալների, 2012 թվականին ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև առևտուրը կազմել է այդ երկրներ ընդհանուր առևտրի մոտ 10 %-ը, որից Ռուսաստանը՝ 11,68 %, Չինաստանը՝ 7,44 %, Հնդկաստանը՝ 14,43 %, Բրազիլիան՝ 19,77 %, ՀԱՀ-ը՝ 20,12 %։

Ճանապարհ դեպի 2050 խմբագրել

Գոլդման Սաքսի կարծիքով մինչև 2050 թվականն այս խմբի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը կգերազանցի զարգացած երկրների՝ Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալին։

Բանկ խմբագրել

 
ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկի պատկերանիշը

2015 թվականի հունիսի 17-ին ԲՐԻԿՍ-ի երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները սկսեցին բազմակողմանի ֆինանսական համակարգի ստեղծման քննարկումը, որը կլինի այլընտրանք SWIFT համակարգին[2]։

2015 թվականի հուլիսի 21-ին Չինաստանի Շանհայ քաղաքում իր գործունեությունը սկսեց ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկը։ Բանկի կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար։ 5 երկրներից յուրաքանչյուրը ներդրել է 2 մլրդ դոլար։ Անհրաժեշտության դեպքում բանկի կապիտալը կարող է ավելացվել 40 մլրդ դոլարով, իսկ առավելագույն կապիտալը սահմանված է 100 մլրդ դոլարի չափով[3]։

Շուտով կստեղծվի արժութային ֆոնդ (որպես Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինող)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել