Բացել գլխավոր ցանկը

Բահիա (Bahia), նահանգ Բրազիլիայում, Բրազիլական բարձրավանդակի արևելյան մասում։ Տարածությունը 561 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 14,175,341 (2012)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Սալվադորն է։ Տալիս է երկրի նավթի արդյունահանման և վերամշակման 90%-ը, ալմաստի հանույթի 25%-ը։ Հարավ ծովափնյա շրջանում տարածված են կակաոյի (հավաքի 95%), հյուսիսում՝ ծխախոտի և շաքարեղեգի պլանտացիաներ։ Ներքին շրջաններում զարգացած է էքստենսիվ մսատու անասնապահությունը։ Ունի սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի, քիմյական արդյունաբերություն։

Picto infobox map.png
Բահիա
Bahia
Flag of Bahia? Զինանշան
Bandeira da Bahia.svg
Brasão do estado da Bahia.svg
Morrão, no Parque Nacional da Chapada Diamantina - Bahia crop 2.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մաան էՀյուսիսարևելյան տարածաշրջան (Բրազիլիա)
ՀիմնQ10295630?
ԿարգավիճակԲրազիլիայի վարչական բաժանում
Մտնում էԲրազիլիա
ՎարչկենտրոնՍալվադոր, Սալվադոր և Սալվադոր
Խոշորագույն քաղաքԲահիա Սալվադոր
Ամենաբարձր կետPico do Barbado?
ԲԾՄ838 մետր
Օրենսդրական մարմինLegislative Assembly of Bahia?
Դատական մարմինQ18283771?
Հիմնական լեզուՊորտուգալերեն
Պաշտոնական լեզուներպորտուգալերեն
Բնակչություն (2012)14․175,341
Տարածք564 692 կմ²
Bahia in Brazil.svg
Հիմնադրված է1889 թ.
Սահմանակցում էՍերժիպի, Ալագոաս, Պերնամբուկու, Պիաուի, Տոկանտինս, Գոյաս, Մինաս Ժերաիս և Էսպիրիտո Սանտո
Ժամային գոտիBRT (UTC-3)
ՀապավումBA և BA
ՆախորդBahia Province?
ՓոխարինեցBahia Province?
ISO 3166-2 կոդ3166
Փոստային ինդեքսներ40000-000-ից 48990-000
Անվանված էBaía de Todos os Santos?
Կոորդինատներ: 12° հվ. լ. 41° ամ. ե. / 12° հս․. լ. 41° ավ. ե. / 12; 41
bahia.ba.gov.br

ԱշխարհագրությունԽմբագրել

Նահանգը գտնվում է Բրազիլական սարահարթի արևելյան մասում, հյուսիսում սահմանակից է Ալագոաս, Պերնամբուկու և Ալագոաս նահանգների, արևմուտքում Տոկանտինս և Գոյաս, և հարավում Մինաս Ժերայս և Էսպիրիտու Սանտու նահանգների հետ: Հյուսիսից հարավ նահանգը հատում է Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթն է 1850 մ բարձրությամբ Ալմաս լեռը: Նահանգի արևմտյան սահամի երկայնքով անցնում է Սերա-Ժերալ-դի-Գոյաս լեռնաշղթան:

Նահանգի հյուսիսային մասում գետերը հիմնականում չորացող են, իսկ նահանգի արևմտյան մասում Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթայից այն կողմ տեղաբաշխված է Սան-Ֆրանսիսկու գետի ավազանը: Այս գետի վրա է կառուցված երկրի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Սոբրադինյուն (տարածքը — 4214 կմ²):

ԿլիմաԽմբագրել

Կլիման արևադարձային է, միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +22 ºС: Անձրևների շրջանի սկիզբը տարբեր է նահանգի տարբեր մասերում: Մայրաքաղաք Սալվադորում անձրևները սկսվում են մարտին և ավարտվում հուլիսին, նահանգի արևմուտքում ձգվում են հոկտեմբերից մարտ, իսկ հյուսիսում այս ժամանակաշրջանը ձգվում է փետրվարից ապրիլ:

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների նահանգի բնակչությանը հետևյալն է՝

Ընդամենը բնակչություն
14 016 906
այդ թվում՝
Քաղաքային բնակիչներ
10 102 476
Մասը ընդհանուրում, %
72,07
Գյուղական բնակիչներ
3 914 430
Մասը ընդհանուրում, %
27,93
Տղամարդիկ
6 878 266
Մասը ընդհանուրում, %
49,07
Կանայք
7 138 640
Մասը ընդհանուրում, %
50,93
Բնակչության խտությունը, մարդ/կմ²
24,82
Նահանգի բնակչությունը
% երկրի բնակչությունից
7,35

2006 թվականին բնակչության 67,4 % ապրում էր քաղաքներում: 1991-ց 2000 թվականները բնակչության աճը կազմել է 1,1 %: 2006 թվականին նահանգում կար 3,826 միլիոն տուն:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։