Ամառային օլիմպիական խաղեր 1956

Ամառային օլիմպիական խաղեր 1956, անցկացվել է Ավստրալիայի Մելբուռնում 1956 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբեր 8-ը, ձիասպորտը անցկացվել է 1956 թվականի հունիսի 10-ից հունիսի 17-ը Շվեդիայի Ստոկհոլմում։

Ամառային օլիմպիական խաղեր 1956
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Երկիր Ավստրալիա
Բացումնոյեմբերի 22, 1956
ՋահակիրRon Clarke?
ԵրդվեցJohn Landy?
ԲացեցԱրքայազն Ֆիլիպ
Փակումդեկտեմբերի 8, 1956
ՄարզադաշտՄելբուրն Կրիկետ Գրաունդ (մարզադաշտ) և Մելբուռն
ՄարզիկներRolf Mulka? և Carl Forssell?
Նախորդ1952 Summer Olympics?
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 1960
Կայքolympics.com/en/olympic-games/melbourne-1956(անգլ.)
 1956 Summer Olympics Վիքիպահեստում

Խաղերի մայրաքաղաքի ընտրություն խմբագրել

Մայրաքաղաքի ընտրությունը անցկացվեց 1949 թվականի ապրիլի 28-ին Հռոմում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանում։

16-րդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն
Քաղաք Երկիր I մրցաշրջան II մրցաշրջան III մրցաշրջան IV մրցաշրջան;
Մելբուռն   Ավստրալիա 14 18 19 21
Բուենոս Այրես   Արգենտինա 9 12 13 20
Լոս Անջելես   ԱՄՆ 5 4 5
Դետրոյթ   ԱՄՆ 2 4 4
Մեխիկո   Մեքսիկա 9 3
Չիկագո   ԱՄՆ 1
Մինեապոլիս   ԱՄՆ 1
Ֆիլադելֆիա   ԱՄՆ 1
Սան Ֆրանցիսկո   ԱՄՆ

Սպորտաձևեր խմբագրել

Մասնակից երկրներ խմբագրել

 
Մասնակից երկրներ
 
 
Մարզիկների թվաքանակը յուրաքանչյուր երկրից

Հինգ երկրների մարզիկներ մասնակցել էին միայն Ստոկհոլմում անցկացվող ձիասպորտի մրցաշարին և Ավստրալիայի խաղերին չէին ներկայացել.

Ներքոհիշյալ երկրները չէին մասնակցել և՛ Ավստրալիայի օլիմպիական խաղերին և՛ Ստոկհոլմի ձիասպորտի մրցաշարին.

Խաղերի արդյունքներ խմբագրել

Իսպանիան, Շվեյցարիան և Նիդերլանդները իրենց պատվիրակությունները չէին ուղարկել Ավստրալիա օլիմպիական խաղերին մասնակցելու ի նշան բողոքի` խորհրդային զորքերի կողմից Հունգարիայում ապստամբության ճնշման (ավելի վաղ այդ երկրների ներկայացուցիչները հանդես էին եկել ձիասպորտի մրցաշարերին, որոնք օլիմպիական ծրագրով անցկացվում էին Ստոկհոլմում)։ Միայն ձիասպորտի մրցաշարերին հանդես էին եկել նաև Եգիպտոսի և Կամբոջայի մարզիկները։ Ձիասպորտի մրցաշարերը ստիպված էին անցկացնել Ստոկհոլմում և ոչ թե Մելբուռնում`Ավստրալիայում գործող կենդանիների ներմուծման խիստ կարանտինի պատճառով։

Այդ տարիներին դեռևս չկային տարողունակ ինքնաթիռներ, որոնք կկարողանային կատարել հեռավոր թռիչքներ, այդ իսկ պատճառով ԽՍՀՄ հավաքականը, օլիմպիական խաղերին մասնակցելու համար, գնացքով մեկնեց Վլադիվոստոկ, որտեղ որոշ ժամանակ անցկացրեցին, որպեսզի ընտելանային Մելբուռնի ժամային գոտուն, որից հետո «Վրաստան» ջերմանավով ուղևորվեցին Ավստրալիա։

Մարմնամարզության մրցաշարերի ժամանակ 1 ժամվա ընթացքում 11 անգամ բարձրացրեցին խորհրդային դրոշը և հնչեցրին խորհրդային օրհներգը։ ԽՍՀՄ մարզիկները նվաճեցին 11 ոսկե, 6 արծաթե և 5 բրոնզե մեդալներ, դառնալով բացարձակ չեմպիոներ[1]։

Լողի միջազգային ֆեդերացիայի խորհրդաժողովի միջազգային տեխնիկական կոմիտեի կազմում առաջին անգամ ընդգրկվել էին Խորհրդային Միության ներկայացուցիչներ. լող`Վ.Կիտաև, ջրագնդակ`Ա.Կիստյակովսկի, ջրացատկ`Ս.Եֆիմով[2]։

Ջրագնդակի կիսաեզրափակչի ԽՍՀՄ-Հունգարիա մրցափուլը չավարտվեց մասնակիցների զանգվածային ծեծկրտուքի պատճառով[3]։

Լավագույն տասնյակի երկրները, որոնք առավելագույն թվով մեդալ էին նվաճել.

No Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   ԽՍՀՄ 37 29 32 98
2   ԱՄՆ 32 25 17 74
3   Ավստրալիա 13 8 14 35
4   Հունգարիա 9 10 7 26
5   Իտալիա 8 8 9 25
6   Շվեդիա 8 5 6 19
7   Գերմանիա 6 13 7 26
8   Միացյալ Թագավորություն 6 7 11 24
9   Ռումինիա 5 3 5 13
10   Ճապոնիա 4 10 5 19

Խաղերը ֆիլատելիայի վրա խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Любомиров Н. И., Пашинин В. А., Фролов В. В. Олимпийские игры. Мельбурн. 1956 г. — М.: Советский спорт, 1957. — 571 с.
  • Кулешов А. П., Соболев П. А. В Далеком Мельбурне. Очерки о XVI Олимпийских играх. — М.: Физкультура и спорт, 1958. — 358 с.
  • Год Олимпийский 1956. — М.: Физкультура и спорт, 1958. — 285 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cosmopolitan Shopping, выпуск август 2008
  2. «Олимпийские игры - 1956». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  3. «Ватерполист Шляпин о драке с венграми 50 лет назад».

Տես նաև խմբագրել

ՄՕԿ-ի անդամների կոդերի ցանկ

Միջազգային օլիմպիական կոմիտե

Օլիմպիական խաղեր

Ամառային օլիմպիական խաղեր

Ամառային օլիմպիական խաղեր 2000-Սիդնեյ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1956» հոդվածին։