Դետրոյթ
քաղաք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դետրոյթ (այլ կիրառումներ)
Դետրոյթ (անգլ.՝ Detroit [dɪˈtrɔɪt]), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, Միչիգան նահանգում։ Քաղաքը գտնվում է նահանգի հարավարևելյան անկյունում և տեղակայված է Դետրոյթ գետի վրա։ Քաղաքի հարևանությամբ է գտնվում Կանադայի հետ ԱՄՆ-ի միջպետական սահմանը։ Բնակչությունը կազմում է 713 777 մարդ (2010 թվականի տվյալներով), արվարձանների հետ՝ 4,4 միլիոն մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դետրոյթ | |||||
անգլ.՝ Detroit | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Համայնք | Ուեյն շրջան | ||||
Հիմնադրված է | 1701 թ. | ||||
Մակերես | 370,028011 կմ² | ||||
ԲԾՄ | 183 մետր | ||||
Բնակչություն | ▼639 111 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | EDT? | ||||
Հեռախոսային կոդ | 313 | ||||
Փոստային դասիչ | 48201 | ||||
Պաշտոնական կայք | detroitmi.gov(անգլ.) | ||||
| |||||
Անվանում
խմբագրելՖրանսերեն դետրուա (Détroit՝ «նեղուց, նեղ անցք՝ անցում, կիրճ») անվանման անգլերեն արտասանությունն է։ Անվանումը սկզբնապես վերաբերել է Սենտ Կլեր և Էրի լճերի միջև եղած նեղուցին, որտեղ գտնվում է Դետրոյթը։ Հիմնադրել են ֆրանսիացիները 1701 թվականին՝ Կանադայի հետ սահմանային Դետրոյթ գետի ափին։
1760 թվականին զավթել են անգլիացիները։ 18-րդ դարի վերջին մտել է ԱՄՆ֊ի կազմի մեջ[2]։
Կլիմա
խմբագրել
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Դետրոյթ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 0,0 | 1,8 | 7,7 | 15,1 | 21,1 | 26,3 | 28,6 | 27,4 | 23,3 | 16,4 | 9,3 | 2,3 | 14,9 |
միջին ջերմաստիճանը (°C) | −3,6 | −2,2 | 2,9 | 9,6 | 15,4 | 20,8 | 23,1 | 22,2 | 18,0 | 11,3 | 5,3 | −1,1 | 10,1 |
միջին նվազագույնը (°C) | −7,2 | −6,1 | −1,9 | 4,1 | 9,7 | 15,3 | 17,7 | 17,0 | 12,6 | 6,3 | 1,3 | −4,4 | 5,4 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար — United States Census Bureau.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Մոռացված Դետրոյթ»
- ԱՄՆ ամենաանբարենպաստ քաղաքը
- Ինչպես են մեռնում մեծ քաղաքները Արխիվացված 2016-12-02 Wayback Machine
- Դետրոյթ. ավերված քաղաք Արխիվացված 2011-08-30 Wayback Machine
- Քաղաքի պաշտոնական տեսանյութ
- «Ինչպես են մեռնում մեծ քաղաքները։ Դետրոյթը ոչնչացման եզրին է». Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- Դետրոյթ՝ ուրվական-քաղաք
- Դետրոյթ՝ դատապարտվածների քաղաք/ Detroit - The Doomed city
- Հումանիտար աղետ՝ Դետրոյթի հազարավոր բնակիչներ մնացել են առանց ջրի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դետրոյթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 359)։ |