Հարուկի Մուրակամի
Հարուկի Մուրակամի (ճապ.՝ 村上 春樹, հունվարի 12, 1949[1][2][3][…], Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա և Կիոտո, Ճապոնիա[4]), ճապոնացի գրող, թարգմանիչ։
Հարուկի Մուրակամի ճապ.՝ 村上 春樹 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1949[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա կամ Կիոտո, Ճապոնիա[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, վիպասան, գրող, թարգմանիչ, ակնարկագիր, թեթևատլետ, համալսարանի դասախոս, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և վիպասան |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վասադա համալսարան, Kobe High School?, Q11614834?, Q17211231? և Q18337683? |
Ստեղծագործական շրջան | 1979 - այժմ |
Ժանրեր | էսսե, գեղարվեստական գրականություն և հուշագրություն |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ և magic realism? |
Ուշագրավ աշխատանքներ | Ոչխարների որս, Նորվեգական անտառ, Լարովի թռչնի ժամանակագրությունը, Կաֆկան լողափին, 1Q84, Սպանել գանձապետին, Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին և Անգույն Ցուկուրու Տաձակին և Հարուկի Մուրակամիի վեպի տարիները |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան և Թաֆթսի համալսարան |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | shinchosha.co.jp/harukimurakami/ harukimurakami.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՀարուկի Մուրակամին ծնվել է 1949 թվականին Կիոտոյում, դասական բանասիրության դասախոսի ընտանիքում։ Սովորել է Վասեդայի համալսարանի թատերական արվեստների բաժնում «դասական դրամա» մասնագիտությամբ։
1950 թվականին գրողի ընտանիքը տեղափոխվել է Ասիա քաղաքը։ 1971 թվականին ամուսնացել է իր համադասարանցի Յոկոյի հետ, որի հետ ապրում է մինչ օրս։ Երեխաներ չունի։ 1974 թվականին Տոկիոյի Կոկունունդզի թաղամասում բացել է իր «Փիթեր Քեթ» ջազ-բարը։ 1977 թվականին բարը տեղափոխել է քաղաքի ավելի հանգիստ թաղամաս՝ Սենդագայա։
1978 թվականի ապրիլին բեյսբոլի խաղի ժամանակ նա հասկացավ, որ կարող է գիրք գրել։ Մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու։ Մուրակամիի խոսքերով. «Ես ուղղակի հասկացա դա և վերջ»։ Նա ավելի ու ավելի հաճախ էր գիշերը բարում մնում փակվելուց հետո ու գրում թանաքագրիչով հասարակ թղթի վրա։
1979 թվականին լույս տեսավ «Լսիր քամու երգը»՝ «Առնետի եռագրության» առաջին մասը, որի համար հեղինակն արժանացավ «Գունդզո սինդզին-սյո» գրական հեղինակավոր մրցանակի, որն ամեն տարի հանձնում է «Գունձո» ամսագիրը ճապոնացի սկսնակ գրողներին։ Քիչ անց արժանանում է նաև «Նոմայի անվան մրցանակի» «Բունգեյ» առաջավոր գրականագիտական հանդեսի կողմից։ Արդեն տարեվերջին գիրքը վաճառված էր դեբյուտի համար անհավանական տպաքանակով՝ ավելի քան 150 հազար օրինակ կոշտ կազմով։ 1980 թվականին հրատարակում է «Առնետի եռագրության» երկրորդ մասը՝ «Պինբոլ 1973»։ 1981 թվականին Մուրակամին վաճառում է բարի կառավարման արտոնագիրը և դառնում պրոֆեսիոնալ գրող։
1982 թվականին ավարտում է իր առաջին վեպը՝ «Ոչխարների որս»՝ «Առնետի եռագրության» երրորդ մասը, որի համար նույն թվականին ստանում է հերթական «Նոմա» մրցանակը։
1983 թվականին լույս են տեսնում պատմվածքների երկու ժողովածուները՝ «Դանդաղ նավակով դեպի Չինաստան» և «Լավ օր կենգուրուի համար», իսկ 1984 թվականին «Lուսատուտիկը, այրել մարագը և ուրիշ պատմություններ» պատմվածքների ժողովածուն։
1985 թվականին լույս է տեսնում «Հրաշքների Աշխարհը առանց արգելակների և Աշխարհի Վերջը» վեպը, որի համար նույն թվականին ստանում է «Տանիձակի» մրցանակը։ Այդ տարին լույս է տեսնում նաև «Սուրբ ծնունդ. Ոչխարները» մանկական հեքիաթների գիրքը Սասակի Մակիի նկարազարդմամբ և «Ձիուկներով կարուսելի մահացու ջերմությունը» պատմվածքների ժողովածուն։
Մատենագիտություն
խմբագրելՎեպեր
խմբագրել№ | թվական | Անվանում | Բնագիր անվանում | Անգլերեն անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|
1 | 1979 | Լսիր քամու ձայնը |
風の歌を聴け | Hear the Wind Sing | Առաջին մաս «Առնետների եռերգություն» |
2 | 1980 | Փինբոլ 1973 |
1973年のピンボール |
Pinball, 1973 | Երկրորդ մաս «Առնետների եռերգություն» |
3 | 1982 | Ոչխարների որս | 羊をめぐる冒険 |
A Wild Sheep Chase | Երրորդ մաս «Առնետների եռերգություն» |
4 | 1985 | Հրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ | 世界の終わりとハードボイルド・ワンダーランド | Hard-Boiled Wonderland and the End of the World | |
5 | 1987 | Նորվեգական անտառ | ノルウェイの森 |
Norwegian Wood | |
6 | 1988 | Դենս, Դենս, Դենս | ダンス・ダンス・ダンス | Dance, Dance, Dance | Շարունակություն «Առնետների եռերգություն» |
7 | 1992 | Սահմանից հարավ, արևից արևելք | 国境の南、太陽の西 | South of the Border, West of the Sun | |
8 | 1994, 1995 | Լարովի թռչնի ժամանակագրությունը | ねじまき鳥クロニクル | The Wind-Up Bird Chronicle | 3 գրքերում վեպ |
9 | 1999 | Իմ սիրելի արբանյակը | スプートニクの恋人 | Sputnik Sweetheart | |
10 | 2002 | Կաֆկան լողափին | 海辺のカフカ | Kafka on the Shore | |
11 | 2004 | Հետմահու | アフターダーク | After Dark | |
12 | 2009, 2010 | 1Q84 | 1Q84 | 1Q84 | 3 գրքերում վեպ |
13 | 2013 | Անգույն Ցուկուրու Տաձակի և նրա ճամփորդությունների տարիները | 色彩を持たない多崎つくると、彼の巡礼の年 | Colorless Tsukuru Tazaki and His Years of Pilgrimage | |
14 | 2017 | Կոմանդորի սպանությունը | 騎士団長殺し | Killing Commendatore | 2 գրքերում վեպ |
Վավերագրական արձակներ
խմբագրելԹվական | Անվանում | Բնագիր անվանում | Անգլերեն անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1997, 1998 | Մետրո | アンダーグラウンド | Underground | |
1998 | Ավետյաց երկիր | 約束された場所で |
Այլ ստեղծագործություններ
խմբագրելԹվական | Անվանում | Բնագիր անվանում | Անգլերեն աանվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1985 | Ոչխարների ծնունդը | Хицудзи-отоко но Курисумасу | The Sheep Man’s Christmas | Մանկական հեքիաթների գիրք |
1997, 2001 | Ջազային դիմանկարներ | Portraits in Jazz 1 and 2 | Ջազի 55 կատարողների մասին էսսեների ժողովածու՝ 2 հատորներում։ | |
2007 | Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին | 走ることについて語るときに僕の語ること |
What I Talk About When I Talk About Running | «Վազքի մասին էսքիզների ժողով, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքներ»։ |
2010 | Ռադիո Մուրակամի | Ժամանակակից ճապոնական գրականության ամենահայտնի վարպետի նոր գիրքը՝ գրված կանանց "ան-ան" նորաձևության ամսագրի համար։ Ֆիրմային անկաշկանդությամբ, Մուրակամին խոսում է ռեստորանների և հագուստի, վինիլային սկավառակների և Վիմ Վենդերսի «Բուենա-Վիստա Ակումբ» ֆիլմի հավաքման, կատուների և ֆեմինիզմի, պոնչիկների և երեկոյան սափրման, վազքի և գոլֆի հանդեպ անպատասխանատու չսիրման մասին։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.jbookforum.com./jerusalem-prize-previous-winners
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ http://www.aefcft.com/premios-ignotus-2012
- ↑ http://andersen-award.com/WP/haruki-murakami/
- ↑ https://jp.ambafrance.org/Remise-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres-a-M-Haruki-Murakami
- ↑ https://www.fondation-del-duca.fr/actualites/haruki-murakami-laureat-du-prix-mondial-cino-del-duca-2022/
- ↑ https://elpais.com/cultura/2023-05-24/haruki-murakami-gana-el-premio-princesa-de-asturias-de-las-letras-2023.html (իսպ.)
- ↑ https://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2023-haruki-murakami.html
- ↑ https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 https://lithub.com/here-are-haruki-murakamis-five-favorite-books/
- ↑ 15,0 15,1 https://www.nytimes.com/2022/11/17/books/review/haruki-murakami-by-the-book-interview.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Շահրիզադե Արխիվացված 2019-08-17 Wayback Machine
- Հարուկի Մուրակամի. Հռոդոսի երկնքում (հայերեն թարգմանություն)
- Հարուկի Մուրակամի. Է՛հ, բախտս չի բերում (հայերեն թարգմանություն)
- Հարուկի Մուրակամի. Շոկային գրականության հիմնադիրը
- Հարուկի Մուրակամի. երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարուկի Մուրակամի» հոդվածին։ |