The Japan Portal
Գլխավոր   Աշխարհագրություն   Նախագծեր
Ճապոնիան աշխարհի քարտեզի վրա
Ճապոնիայի Կայսրության խորհրդանիշ
Ճապոնիայի Կայսրության խորհրդանիշ

Ճապոնիա (պաշտնոպես՝ Նիպոն (ճապ.՝ 日本)), կղզեխմբային պետություն Արևելյան Ասիայում: Տեղակայված է Խաղաղ օվկիանոսում՝ Չինաստանից, Ռուսաստանից, ԿԺԴՀ-ից և Հարավային Կորեայից արևելք: Ճապոնիայի անվան նշաններն ունեն «ծագող արև» բացատրությունը, այդ իսկ պատճառով պետությունը հաճախ անվանում են «Ծագող արևի երկիր»:

Ճապոնիայի տարածքն իր մեջ ներառում է ավելի քան 3000 կղզի, որոնցից խոշորագույններն են Հոնսյուն, Հոկայդոն, Կյուսյուն և Սիկոկուն: Կղզիների մեծ մասը լեռնային են, շատերը՝ հրաբխային: Ճապոնիայի ամենաբարձր լեռը՝ Ֆուձիյաման, նույնպես հրաբուխ է: Ճապոնիան, 128 միլիոն բնակչությամբ, աշխարհում այդ ցուցանիշով զբաղեցնում է տասներորդն հորիզոնականը: Մեծ Տոկիոն, որը բաղկացած է մայրաքաղաք Տոկիոյից և մի քանի հարևան պրեֆեկտուրաներից, ունի ավելի քան 30 միլիոն բնակչություն և այդ ցուցանիշով աշխարհի առաջատարն է:

Աշխարհի ազդեցությունը և հաջորդող մեկուսացման երկարատև ժամանակաշրջանը կերտել են Ճապոնիայի պատմությունը: 1947 թվականին հաստատվել է պետության սահմանադրությունը, ինչի արդյունքում Ճապոնիան պահպանել է պետական կարգը՝ մնալով ունիտար, սահմանադրական միապետություն: Երկիրը կառավարում են խորհրդարանը և կայսրը:

Ճապոնիայի տնտեսությունը ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում երրորդ խոշորագույնն է: Այն ՄԱԿ-ի, Մեծ ութնյակի, G4-ի, ՏՀԶԿ-ի և ԱԽՏԽ-ի անդամ է: Պաշտպանության բյուջեին հատկացված գումարի չափով աշխարհում հինգերորդն է: Ճապոնիան համարվում է աշխարհի չորրորդ խոշորագույն արտահանող և վեցերորդ խոշորագույն ներկրող պետությունը: Այն տեխնոլոգիաների և մեքենաշինության ոլորտի առաջատարն է:

խմբ. 

Ընտրյալ հոդված

Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի մետրոպոլիս), Ճապոնիայի մայրաքաղաքը և 47 պրեֆեկտուրաներից մեկը։ Մեծ Տոկիոյի տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված մետրոպոլիտենն է։ Քաղաքը ճապոնիայի կայսեր և ճապոնիայի կառավարության նստավայրն է։ Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո տարածաշրջանի հարավարևելյան մասում և ներառում է Իձու և Օգասավարա կղզիները։ Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603 թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո դարձավ կառավարության նստավայր։ Այն պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից տեղափոխեց Տոկիո: Հենց այս ժամանակ Էդոն անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին՝ նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi) միաձուլումից։ (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ կենսագրություն

Կոբո Աբե (ճապ.՝ 安部公房, իսկական անունը՝ Կիմիֆուսա, ), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ։ Նա ճապոնական հետպատերազմյան գրականության լիդերներից մեկն է: Ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքներն է ժամանակակից աշխարհում: «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» ստեղծագործությունների հիման վրա 1960-ականներին ռեժիսոր Հիրոսի Թեսիգահարայի կողմից նկահարանվել է կինոֆիլմ: (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ պրեֆեկտուրա

Նիիգաթա (ճապ.՝ 新潟県 Նիիգաթա-կեն), պրեֆեկտուրա, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում:

Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նիիգաթա քաղաքն է: Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 12,583․83 կմ², բնակչությունը՝ 2 315 447 մարդ (օգոստոսի 1, 2014), խտությունը՝ 184 մարդ/կմ²:

Նիիգաթան Ճապոնիայի ամենախոշոր պրեֆեկտություններից է: Այնտեղ գտնվում են Ճապոնիայի սինթտոիզմական տաճարների մեծամասնությունը: Այն սամուրայի հովանավոր Ուեսուհի Կենսինի հայրենիքն է: Ժամանակակից Նիիգաթան հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով:(Մանրամասն…)

խմբ. 

Գիտե՞ք, որ…

  • ․․․միակ ճապոնացի տղամարդը, որը ողջ էր մնացել հանրահայտ Տիտանիկ նավի կործանումից հետո, հայրենիքում անվանվել է վախկոտ՝ մյուս ուղևորների հետ միասին չմահանալու պատճառով։
  • ․․․հին Ճապոնիայում կանայք սևացրել են իրենց ատամները գունանյութերով՝ առավել գեղեցիկ տեսք ունենալու համար։ Այս ավանդույթը կոչվում է «օհագուրո» և շարունակվել է մինչև 18–րդ դարի վերջը։
խմբ. 

Ընտրյալ պատկեր

Ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայի փայտի փորագրություն: «Ֆուձի լեռան 36 տեսարան» շարքի առաջին ստեղծագործությունը:

խմբ. 

Ընտրյալ քաղվածք

Ռամենը միայն Ճապոնիայի համար չէ, այն նաև աշխարհի և տիեզերքի համար է։
- Ջունիչիրո Կոիզումի
խմբ. 

Եղբայրական պորտալներ