Ակր (անգլերեն acre), հողի չափման մակերեսի միավոր, գործածվում է միավորների անգլիական չափման միավորներ կիրառող երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլն։

1 ակր

= 4 ռուդ

= 4046,86 մ² ≈ 1/250 կմ²

= 4840 քառակուսի յարդ

= 888,97 քառակուսի սաժեն

= 0,37 դեսյատին

= 0,405 հա

= 40,46856 ար

= 1/30 հողային յարդ

= 1/640 քառակուսի մղոն

Ըստ լեգենդի, որպես ակրի մակերեսի չափման միավոր, ընտրվել է մեկ գյուղացու մեկ եզան միջոցով վարվող հողի մակերեսը։

Տես նաև խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակր» հոդվածին։