«Կաբուկիձա» (ճապ.՝ 歌舞伎座), կաբուկիի գլխավոր թատրոնը, որը գտնվում է Տոկիոյի Գինձա թաղամասում։ Թատրոնի շենքը կառուցվել է 1889 թվականին[2], վերանորոգվել է 1911, 1924, 1950 և 2013 թվականներին[3]։

Կաբուկիձա
Տեսակթատրոն
Երկիր Ճապոնիա[1]
Գտնվելու վայրըGinza?
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 21, 1889
Կայքkabuki-za.co.jp(ճապոներեն) և kabukiweb.net/theatres/kabukiza/(անգլ.)
 Kabuki-za Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կաբուկիձա թատրոնի բուն շենքը փայտե շինություն էր։ Այն կառուցվել էր 1889 թվականին մի տարածքում, որը Իձուի Մացուդայրա կամ Կումամոտոյի Հոսոկավա տոհմի տիրույթն էր։ Թատրոնը հիմնադրել է Մեյձիի ժամանակաշրջանի լրագրող և դրամատուրգ Ֆուկուտի Գենյիտիրոն։ Նրա գրած ներկայացումներում խաղացել են Իտակավա Դանձյուրո 9-րդը և այլ դերասաններ։

1903 թվականին Դանձյուրոյի մահվանից հետո Ֆուկուտին հեռացել է թատրոնից։ 1914 թվականին թատրոնը փոխանցվել է «Սյոցիկու» ընկերությանը,ինչից հետո բացառապես ընկերության ենթակայության տակ է։ 1921 թվականի հոկտեմբերի 30-ին շենքը հրդեհվել է։ 1922 թվականին սկսվել է վերակառուցումը։ Սակայն շենքի վերակառուցումը չի ավարտվել 1923 թվականին տեղի ունեցած մեծ երկրաշարժի պատճառով, ինչը շենքի ոչնչացման պատճառ է դարձել։ 1924 թվականին թատրոնը վերակառուցվել է ճապոնական բարոկո ոճով, իսկ 1925 թվականի հունվարի 4-ին բացվել է թատրոնի նոր շենքը։ Դրա ճարտարապետն էր Իսոյա Յոսիդան։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին թատրոնն այրվել է ռմբակոծությունից։ Թատրոնը վերականգնվել է 1950 թվականին։ 1951 թ. հունվարի 3-ին տեղի է ունեցել բացման արարողությունը։ 2002 թվականին թատրոնի շենքը մտցվել է գրանցված նյութական մշակութային ժառանգության ցանկը (սակայն 2010 թվականին գրանցումը չեղարկվել է)։ 2010 թվականին տեղի է ունեցել թատրոնի հանդիսավոր փակումը՝ վերականգնողական աշխատանքների նպատակով։ 2013 թվականին բացվել է ստորգետնյա անցում, որը տանում էր դեպի Հիգասի-Գինձա կայարան։ 2013 թվականի մարտի 27-ին նոր շենքը հանդիսավոր բացվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբուկիձա» հոդվածին։