Մարաթոն

քաղաք Հունաստանում

Մարաթոն (հուն․՝ Μαραθώνας), բնակավայր Հունաստանում, Ատտիկայի համանուն հարթավայրում՝ Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք։ Մարաթոնի մոտ մ. թ. ա. 490 թվի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հույն-պարսկական պատերազմների առաջին խոշոր ճակատամարտը։ Հունական զորքը (շուրջ 10 հազար հոպլիտներ՝ ծանրազեն հետևակը) Միլտիադեսի հրամանատարությամբ պարտության է մատնել պարսկական զորքը (մոտ 20 հազար նետաձիգներ ու հեծելազորայիններ)՝ Դատիսի գլխավորությամբ։ Պարսիկները դիմել են փախուստի՝ թողնելով 6400 սպանված, հույներից սպանվել է 192 մարդ։ Մարաթոնի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն-պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար։

Քաղաք
Մարաթոն
Μαραθώνας
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես97,06 կմ²
ԲԾՄ28 մ
Բնակչություն8 882 մարդ
Խտություն92 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ22940
Փոստային դասիչ190 07
Ավտոմոբիլային կոդYX, YY, ZX, ZY
Պաշտոնական կայքmarathon.gr
Մարաթոն (Հունաստան)##
Մարաթոն (Հունաստան)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաթոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 296