«Նորվեգական անտառ» (ճապ.՝ ノルウェイの森 Նորուվեյ նո մորի), ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի 1987 թվականին գրված վեպը։ Վեպի անվանումը The Beatles խմբի Norwegian Wood երգի անվանման թարգմանությունն է[1]։

Նորվեգական անտառ
ճապ.՝ ノルウェイの森
ՀեղինակՀարուկի Մուրակամի
Անվանվել էNorwegian Wood (This Bird Has Flown)?
Տեսակգրավոր աշխատություն և կոշտ կազմ
Ժանրսիրավեպ
ԹեմաՊատանեկություն
Բնօրինակ լեզուճապոներեն
Ստեղծման տարեթիվ1987
ՆախորդՀրաշքների աշխարհ առանց արգելակների և աշխարհի վերջ
ՀաջորդDance Dance Dance?
Երկիր Ճապոնիա
ՀրատարակիչԿոդանսյա
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 4, 1987 և 1987
ԹարգմանիչAlfred Birnbaum?
OCLC42692182 և 16954838
 Norwegian Wood Վիքիպահեստում

Մուրակամին ժխտում է այն, որ գիրքը ինքնակենսագրական է․ «Ուղղակի ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին, ովքեր ոչինչ չեն կարողանում հասկանալ, մինչև չփորձեն այդ ամենը գրառել թղթի վրա»։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողները ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ[2]։ Մուրակամիին հետաքրքում են այն կորուստները, որոնք յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է[3]։ Գլխավոր հերոսը և պատմողը՝ Տորու Վատանաբեն հիշում է իր անցած–գնացած օրերը, որպես համալսարանի ուսանող[4]։ Իր հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, և զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին[5]։

Գրքի սկզբում 37–ամյա Վատանաբեն նոր է եկել Համբուրգ։ Նա լսում է The Beatles խմբի Norwegian Wood երգի նվագախմբային տարբերակը, և հանկարծ լցվում է հիշողություններով։ Մտքով նա վերադառնում է 1960–ականներ, երբ բազմաթիվ իրադարձություններ փոխեցին նրա կյանքը։

Վատանաբեն իր դպրոցական ընկերոջ Կիդզուկիի և նրա ընկերուհի Նաոկոյի հետ լավ ընկերներ են։ Կիդզուկին և Նաոկոյին համախոհներ են, ամուր ընկերություն ունեն, իսկ Տորուին հաճելի է զգալ բանդայի անդամ։ Բայց այդ ընկերական հովվերգությունը կտրվում է Կիդզուկիի անսպասելի ինքնասպանությունից, երբ նա ընդամենը 17 տարեկան էր։ Կիդզուկիի մահը խորապես վնասում է երկու մյուս ընկերներին․ Վատանաբեն զգում էր մահվան շունչը, որտեղ որ գնում էր, իսկ Նաոկոյին թվում էր, որ իր հոգու մի մասը անվերադարձ անհետացել է։ Նաոկոն և Վատանաբեն անցկացնում են ավելի շատ ժամանակ իրար հետ՝ փորձելով օգնել միմյանց։ Այն գիշեր, երբ Նաոկոն պետք է դառնար 20 տարեկան, Նաոկոն զգացմունքային էր և նրանք սեռական կապ են ունենում։ Այդ ժամանակ Վատանաբեն հասկանում է, որ սիրում է Նաոկոյին։ Բայց Նաոկոյի համար դա ամենևին էլ սեր չէր։ Նրա սերը Կիդզուկին էր, իսկ Վատանաբեի հետ հարաբերություններն ավելի շատ կապվածություն էր։ Նա սովոր էր Վատանաբեին և նրա նամակներին, և դա միակ թելն էր, որը կապում էր Նաոկոյին շրջակա աշխարհի հետ։ Դա սեր չես կոչի, Նակոկոն չէր էլ կարող լինել Վատանաբեի հետ․ աղջիկն ուներ շատ հոգեբանական և ֆիզիոլոգիական խնդիրներ։ Հետո Նաոկոն Վատանաբեին նամակ է ուղարկում, որում գրում է, որ նա պետք է վերականգնի իր ուժերը և որոշ ժամանակով գնում է կլինիկա՝ բուժում ստանալու։ Նրանց հարաբերությունների արևածագը անցնում է հասարակական անկարգությունների ֆոնի վրա։ Վատանաբեի քոլեջի ուսանողները գործադուլ են անում, նրանք հեղափոխության եզրին են, սակայն Վատանաբեն չի մասնակցում այդ շարժմանը․ նա այդ աշխարհից չէ և չի զգում կապ գործադուլ անողների հետ։ Նրա միակ ընկերը Նագասավան է, ով 2 կուրս բարձր է, երկրորդը և վերջինը համալսարանում, ով կարդացել է Մեծն Գեթսբին։ Արդյունքում բոլոր գործադուլներն ավարտվում են ապարդյուն։ Վտանաբեն ապրում է Նաոկոյին ուղղված իր նամակներով․ այդպես շարունակվում է նրանց սիրավեպը։

Շուտով Վատանաբեն ծանոթանում է իր թատերագրության դասերի համակուրսեցի Միդորի Կոբայասիի հետ։ Նա Նաոկոյի հակապատկերն է․ կյանքով լեցուն, ուրախ, ինքնավստահ։ Չնայած Նաոկոյի հանդեպ իր զգացմունքներին, նա հետաքրքրվում է Միդորիով։ Վերջինս այնպես է ձգում Վատանաբեին, որ նրանց հարաբերությունները հանգեցնում են ավելիին։ Զուգահեռ դրան Վատանաբեն մասնակցում է Նագասավայի հետ աղջիկների որոնումներին, որոնց հետ շանոթնաում է բարերում և մոռանում հաջորդ օրը։

Վատանաբեն այցելում է Նաոկոյին Կիոտոյի մոտ գտնվող կլինիկա։ Այնտեղ նա ծանոթանում է Իսիդա Ռեյկոյի հետ, ով կլինիկայի հիվանդներից էր։ Ռեյկոն և Նաոկոյին անկեղծանում են Վատանաբեի հետ՝ հիշելով իրենց անցյալը։ Նաոկոն պատմում է իր քրոջ հանկարծակի մահվան մասին, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։ Վերադառնալով Տոկիո՝ Վատանաբեն Ռեյկոյին նամակ է գրում և խորհուրդ հարցնում։ Նա չգիտի, թե ով է իրեն հարազատ․ Նաոկոն, թե Միդորին։ Նա չի ցանկանում վնասել առանց այդ էլ զգացմունքային Նաոկոյին, սակայն չի ցանկանում Միդորիին կորցնել։ Ռեյկոն խորհուրդ է տալիս մնալ Միդորիի հետ և նայել, թե ինչ կստացվի այդ հարաբերություններից։

Հետո Վատանաբեին լուր է հասնում Նաոկոյի հանկարծակի մահվան մասին։ Տխրության և տարակուսանքի մեջ ճամփորդում է Ճապոնիայով, իսկ Միդորին, չիմանալով տեղի ունեցածի մասին, փորձում է իմանալ, թե ինչ է պատահել Վատանաբեի հետ։ Մեկ ամիս անց նա վերադառնում է Տոկիա, որտեղ հանդիպում է Ռեյկոյի հետ։ Վատանաբեն հասկանում է, որ Միդորին ամենակարևոր անձնավորությունն է իր կյանքում։ Նա զանգահարում է Միդորիին, որպեսզի սեր խոստովանի[6]։

Հերոսներ խմբագրել

  • Տորու Վատանաբե, վեպի գլխավոր հերոսը, ում դեմքից պատմվում է պատմվածքը։

Հայերեն թարգմանություն խմբագրել

  • Հարուկի Մուրակամի, Նորվեգական անտառ, Ճապոներենից թարգմ․՝ Լիլիթ Խանսուլյանի, Անտարես, Երևան, 2020, 456 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այս երգը հաճախ հիշատակվում է վեպում որպես Նաոկոյի սիրելի երգ։ Թեման և անտառի նկարագրությունները նույնպես կան գրքում։
  2. Houpt, Simon (2008 թ․ օգոստոսի 1). «The loneliness of the long-distance writer». Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Bauer, Justin (2000 թ․ հոկտեմբերի 5). «This Bird Has Flown». Philadelphia City Paper. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Poole, Steve (2000 թ․ մայիսի 27). «Tunnel vision». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Lindquist, Mark (2001 թ․ հունիսի 3). «Japanese author's focus, flavor appeal to younger interests». Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Rubber Souls — NYTimes.com
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգական անտառ» հոդվածին։