Կայսերական պալատ (բրետոներեն՝ pasw ĩpeɾiˈaw), պատմական կառույց Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի կենտրոնում։ Կայսերական պալատը հիմնադրվել է 18-րդ դարում, ծառայելու որպես գաղութային Բրազիլիայի կառավարիչների նստավայր։ Հայտնի է նաև Ռիո դե Ժանեյրոյի արքայական պալատ անվանումով։

Կայսերական պալատ
Տեսակթագավորական պալատ և պատկերասրահ
Երկիր Բրազիլիա[1]
ՏեղագրությունՌիո դե Ժանեյրո և Centro?
ՀասցեPraça Quinze de Novembro, 48 - Centro, Rio de Janeiro - RJ, 20010-010
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված է1743
ՃարտարապետJosé Fernandes Pinto Alpoim?
Ժառանգության կարգավիճակheritage asset listed by IPHAN?[2] և Heritage of Portuguese Influence?[3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

1808 թվականից պալատն օգտագործվել է որպես թագավորական նստավայր Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ի կողմից, որպես Պորտուգալիայի թագավոր, հետագայում նաև Բրազիլիայի թագավոր։ 1822 թվականին այն դարձել է Բրազիլիայի կայսրության միապետների՝ Պեդրու I-ի և Պեդրու II-ի, քաղաքային պալատը, ովքեր պալատն օգտագործեցին ոչ թե բնակության վայր, այլ որպես աշխատատեղ։

Կայսերական պալատը մոտ 150 տարի համարվում էր Բրազիլիայի գլխավոր քաղաքական կենտրոններից մեկը՝ 1743-1889 թվականներ։

Կայսերական պալատը ներառում է Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում գտնվող Praça XV հրապարակը։ Ճարտարապետական և պատմական նշանակության շնորհիվ պալատը համարվում է Բրազիլիայի ամենակարևոր պատմական շենքերից մեկը։ Այսօր, այն ծառայում է որպես մշակութային կենտրոն։

Պատմություն խմբագրել

Ծագում խմբագրել

 
Գլխավոր մուտք

Ներկայիս շենքը կառուցվել է Ռիո դե Ժանեյրոյի Կապիտանիայի (գաղութային վարչական շրջան) նահանգապետ Գոմես Ֆրեիրե դե Անդրադեի հրամանով։ Պալատի ճարտարապետը եղել է Ջոս Ֆերնանդես Պինտո Ալփոիմը՝ Պորտուգալիայի ռազմական ինժեները։ Նա սերտ համագործակցության մեջ էր կառավարչի հետ, ով ավելի մեծացրեց պալատի տարածքը։ Նոր կառավարչի տունը (Casa dos Governadores) կառուցվել է բարոկկո ճարտարապետության ոճով, բացառությամբ մի քանի դետալների։ Կառուցումն ավարտվել է 1743 թվականին։ Կայսերական պալատը, որը շատ նման է պորտուգալական տանն, ունի բարոկկո ոճով կառուցված գեղեցիկ շքամուտք՝ պատրաստված պորտուգալական մարմարով, կան նաև սանդուղքներ՝ վերին հարկերը բարձրանալու համար։

Կառավարչի տան մոտ գտնվող տարածքը վերականգնվել է կրկին Պինտո Ալփոիմի կողմից և վերածվել հրապարակի (որն այսօր հայտնի է Praça XV անվանումով), այնտեղ նաև կա Լիսաբոնից բերված մարմարե շատրվան։ Հրապարակի հակառակ կողմում կառուցվել է Տելես դե Մենեզես ընտանիքի բնակելի շենքը։

Արքայական պալատ խմբագրել

1808 թվականին պալատը դարձավ արքայական պալատ, երբ Արքայազն Ռեգենտ Ժուան VI-ն իր արքունիքով ժամանեց Ռիո՝ փախչելով Նապոլեոն Բոնապարտի արշավանքներից։ Այստեղ, Արքայազն Ռեգենտ Ժուան VI-ը կառավարեց Պորտուգալիան, Բրազիլիան և Ալգարվեն։ Այս ժամանակահատվածում երրորդ հարկն ավելացվել է ծովի առջև գտնվող պալատի ճակատի կենտրոնական մասի վրա։

Կայսերական պալատ խմբագրել

 
Կայսերական պալատի ճակատամասը

1822 թվականին Բրազիլիան դարձավ անկախ պետություն՝ Բրազիլիայի կայսրություն։ Պալատը շարունակվում էր մնալ որպես վարչական կենտրոն։ Հենց այս ժամանակ էլ պալատն անվանվեց Կայսերական պալատ։ Կայսրերը բնակվում էին São Cristóvão-ում, սակայն Կայսերական պալատը շարունակեց մնալ որպես արքունիքի նստավայր և միապետների աշխատատեղ։

Բրազիլիայի պատմության մի քանի կարևոր իրադարձություններ կապվում են Կայսերական պալատի հետ։

Կործանում և վերականգնում խմբագրել

1889 թվականի նոյեմբերի 15-ին Բրազիլիան հռչակվեց ֆեդերատիվ Հանրապետություն։ Դրանից հետո Կայսերական պալատը կորցրեց իր նախկին կարևորությունը և դարձավ Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնական փոստային գրասենյակը։ Պալատի սենյակների ձևավորումները տարածվեցին և ճակատամասերը ենթարկվեցին փոփոխությունների։ 1980 թվականի վերականգնման շնորհիվ պալատը ձեռք բերեց գրեթե նույն տեսքն, ինչ 1818 թվականին էր։ Վերականգնման խնդիրները դառնում էին ավելի հեշտ, քանի որ Կայսերական պալատում այդ ժամանակ պահպանվում էին 18-19-րդ դարերի նկարները, որոնք մանրամասնորեն նկարագրում էին պալատի նախկին տեսքը։

Սկսած 1984 թվականից Կայսերական պալատը վերածվեց կարևոր մշակութային կենտրոնի՝ քանդակագործության, կինոյի, երաժշտության և այլնի ցուցադրման կենտրոն։

Պալատում նաև կառուցվում է Պաուլո Սանտոս գրադարանը՝ մասնագիտանալով արվեստի, ճարտարապետության և ճարտարագիտության, ինչպես նաև ներառելով 16-18-րդ դարի մի շարք գրքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական պալատ» հոդվածին։