Տոկիոյի համալսարան
Տոկիոյի համալսարան (ճապ.՝ 東大)՝ հնագույն և խոշորագույն համալսարան Ճապոնիայում։ Հիմնադրվել է 1877 թվականին՝ որպես Տոկիոյի ազգային (կայսերական) համալսարան։ Ունի իրավաբանական, տնտեսագիտական, բանասիրական, մանկավարժական, ինժեներա-տեխնոլոգիական, բնական գիտությունների, գյուղատնտեսական, բժշկական, դեղագործական ֆակուլտետներ, ինչպես նաև հանրակրթական քոլեջներ։ Համալսարանին կից գործում են տիեզերական ճառագայթների լաբորատորիա, երկրաշարժերի, միջուկային հետազոտությունների, ֆիզիկական պինդ մարմինների, կիրառական մանրէաբանության, արդյունաբերության, ժուռնալիստիկայի, բժշկական գիտությունների (1892 թ.), արևելագիտության, սոցիալական գիտությունների, տիեզերքի և օդագնացության, օվկիանոսագիտության և այլ գիտահետազոտական ինստիտուտներ։ Գրադարանը (հիմնադրվել է 1877 թվականին) ունի 4 միլիոն և ավել գիրք։
Տոկիոյի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | ապրիլի 12, 1877 |
Ռեկտոր | Դզյունիտի Համադա |
Անդամակցություն | IIIF Consortium[1] և Հետազոտական համալսարանների միջազգային միություն |
Գույներ | navy blue? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Hongō?[2] |
Հասցե | 東京都文京区本郷七丁目3番1号 |
Կայք | u-tokyo.ac.jp |
![]() ![]() Տոկիոյի համալսարան, Ճապոնիա | |
University of Tokyo Վիքիպահեստում |
ՊատկերասրահԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |