Իեյասու Տոկուգավա
Իեյասու Տոկուգավա (հունվարի 31, 1543[1], ամրոց Օկազակի, Kōsei-chō, Օկաձակի, Այչի, Ճապոնիա - հունիսի 1, 1616[2], Sunpu Castle, Aoi-ku, Սիձուոկա, Ճապոնիա), ճապոնացի ֆեոդալ, պետական գործիչ։ Տոկուգավա դինաստիայի (1603-1867 թթ.) հիմնադիրը։ Եղել է զորավարներ Նոբունագա Օդայի և Հիդեյոսի Տոյոաոմիի զինակիցը, շարունակել է երկիրը կենտրոնացնելու նրանց քաղաքականությունը։ Տոյոաոմիի մահից (1598 թ.) հետո գլխավորել է պայքարը կենտրոնախույս ֆեոդալների դեմ, 1603 թվականին հռչակվել սյոգուն, երկրում ամբողջ իշխանությունը վերցրել իր ձեռքը։ Հրապարակել է գյուղացիության ճորտացումը հաստատող մի շարք հրամանագրեր, իշխանների, կայսեր և նրա արքունիքի (որոնց ենթարկել է սյոգունության հսկողությանը) վարքի օրենսգրքեր։ Ձգտել է անգլիացիների և հոլանդացիների օգնությամբ թուլացնել իսպանացիների և պորտուգալացիների կրոնական և քաղաքական ազդեցությունը Ճապոնիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 Totman C. D. Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեյասու Տոկուգավա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |