Թոմ Բերենջեր (անգլ.՝ Tom Berenger, մայիսի 31, 1949(1949-05-31), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, Ոսկե գլոբուս և Էմմի մրցանակների դափնեկիր, ներկայացվել է Օսկարի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Դասակ» ֆիլմի համար։

Թոմ Բերենջեր
անգլ.՝ Tom Berenger
Ծնվել էմայիսի 31, 1949(1949-05-31) (74 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Rich East High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ուղեկցորդ, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
tomberengeronline.com

Նրա մասնակցությամբ մյուս առավել նշանավոր ֆիլմերից են` «Պատերազմի շները», «Հուլիսի 4-ին ծնվածը», «Դիպուկահար», «Մարզումների օր», «Դետօքսիկացիա», «Գեթթիսբերգ», «Սկիզբ» և այլն։

Կյանք և կարիերա խմբագրել

Ծնվել է կաթոլիկ իռլանդացնիների ընտանիքում[2], ծննդյան անուն ազգանունն է Թոմաս Մայքլ Մուր, հետագայում վերցրել է Բերենջեր ազգանունը։ 1967 թվականին ավարտել է դպրոցը և սովորել է լրագրողություն Կոլումբիայի «University of Missouri» համալսարանում` ցանկանալով դառնալ սպորտային մեկնաբան։ Սովորելու տարիներին զբաղվել է նաև ֆուտբոլով, սակայն մեկ անգամ ընկերոջ հետ խաղալով ուսանողական թատրոնում շատ դրական արձագանքներ է ստացել և սկսել խաղալ թատրոնում։

Մինչ դերասանական կարիերային անցնելը աշխատել է որպես ստյուարդ ավիաընկերությունում, ապա հյուրանոցում և աշխատանքին զուգահեռ Նյու Յորքում ստացել վարպետության դասեր։

Նրան սկզբնական շրջանում չեն ցանկացել դերեր տալ իր վատ տեսքի համար, առաջին քիչ թե շատ նշանավոր դերը ստացել է 1977 թ.` խաղալով մոլագար մարդասպանի դեր։ Կինոյում ավելի շատ կերտել է բացասակական հերոսներ։

Թոմ Բերենջերը ամուսնացել է չորս անգամ և ունի վեց երեխա։

1995 թվականին պրոդյուսեր Ուիլյամ Մակդոնալդի հետ հիմնել է «First Corps Endeavors» կինոընկերությունը, որը գործունեություն է ծավալել մինչև 1997 թ.:

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Բերենջեր» հոդվածին։