Հարսնացուի դիակը
«Հարսնացուի դիակը» (անգլ.՝ Tim Burton's Corpse Bride, բառացի՝ Թիմ Բարթոնի «Հարսնացու-դիակ»), Թիմ Բարթոնի 2005 թվականին նկարահանված մուլտֆիլմը։ Առաջադրվել է Օսկարի «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Բարթոնի առաջին ֆիլմերից մեկը, որ թողարկվել է Blu-Ray և HD DVD ֆորմատներով։
Իրադարձություններ
խմբագրելՄուլտֆիլմի գործողությունները անցկացվում են վիկտորիանական ժամանակաշրջանի եվրոպական պրովինցիայում։ Պատանի Վիկտորին և Վիկտորիային, որոնք իրար երբևէ չեն հանդիպել, պատրաստվում են ամուսնացնել։ Վիկտորի ընտանիքը հարուստ ձկնավաճառներ Վան Դորտներն են, որոնք ցանկանում են շփվել արիստոկրատ (բայց աղքատացած) Էվերգլոտների տոհմին՝ Վիկտորիայի ծնողներին։
Հանդիպելով միմյանց՝ Վիկտորը և Վիկտորիան հասկանում են, որ ստեղծված են իրար համար։ Սակայն հարսանիքի փորձի ժամանակ Վիկտորը հուզվում է, շփոթում բառերը և փախչում քահանայից մոտակա անտառը, որպեսզի հանգստանա և միանգամից սովորի ամուսնական արարողության բառերը։ Վերջապես նրան հաջողվում է արտասանել արարողակարգի անհրաժեշտ բառերը և նույնիսկ հագցնել ամուսնական մատանին ձեռքի տակ հայտնված փայտի վրա։ Սակայն փայտը, պարզվում է, մահացած հարսնացուի մատն է, որն արթնանում է հանգուցյալ քնից և քաշում է նորահայտ փեսացուին մեռյալների թագավորություն...
Սյուժե
խմբագրելՎիկտորը հայտնվում է մեռյալների աշխարհում։ Ինչքան էլ տարօրինակ թվա, այդ աշխարհը ֆիլմում ավելի պայծառ է, լուսավոր և կենսուրախ, քան կենդանիների աշխարհում։ Այնտեղ Վիկտորն իմանում է Հարսնացուի Դիակի՝ Էմիլիի՝ տեղական հերոսի պատմությունը, որը նրան բարում պատմում են տեղական ջազ նվագախմբի կմախքները։ Ինչ-որ ժամանակ այնտեղ մեկնած գեղեցիկ արիստոկրատը գերել է նրան և համոզել փախչել նրա հետ, սակայն հետո սպանել է և վերցրել ընտանեկան բոլոր հարստությունները։ Արթնանալով և հասկանալով, որ նա մահացած է, Էմիլին երդվել է, որ պետք է սպասի իրական սիրո։ Եվ ահա, հայտնվել է Վիկտորը՝ արտասանելով ամուսնական երդման բառերն ու իր մատին մատանի հագցնելով։ Վիկտորը, հասկանալով, որ դարձել է հանգուցյալի ամուսին, պարզապես սարսափում է։ Հուսալքված լինելով՝ նա հեռանում է և որոշ ժամանակ թափառում մեռյալների աշխարհում, մինչև որ նորից հանդիպում է Էմիլիին, որը նրան ամուսնական նվեր է անում։ Այդ նվերը Վիկտորի հանգուցյալ շունն է՝ Սկրեբսը, որին նա պահում էր մանուկ տարիներին։ Վիկտորը որոշում է խորամանկել և, որպեսզի դուրս պրծնի, նա առաջարկում է Էմիլիին բարձրանալ կենդանի մարդկանց աշխարհ այն պայմանով, որ նա պետք է աղջկան ծանոթացնի իր ծնողների հետ։ Այդ հարցում «նորապսակներին» օգնում է ավագ Գութկնեխտը։
Հայտնվելով վերևում՝ Վիկտորը Էմիլիին թողնում է սպասելու իրեն անտառում, սակայն գնում է ոչ թե ծնողների մոտ, այլ իր հարսնացուի՝ Վիկտորիայի։ Նրա հարցերին ի պատասխան, թե որտեղ էր գտնվում, Վիկտորը պատմում է այն պատմությունը, թե ինչ էր իր հետ պատահել անտառում։ Որոշ ժամանակ այնց Էմիլին չդիմանալով հետևում է նրան և սիրահարներին միմյանց հետ հայտնաբերում։ Բարկացած՝ նա կրկին տանում է Վիկտորին մեռյալների աշխարհ։
Սաունդթրեք
խմբագրելՖիլմի կոմպոզիտորը Դենի Էլֆմանն է, որին օգնել է նաև Ջոն Օգյուսթը[14]։ Ստորև ներկայացվում է ֆիլմում ներկայացվող երգերի ցանկը՝ ներառյալ երգերի տևողությունը և հեղինակներին։
- Երգացանկ
Բոլոր երգերի հեղինակն է Դենի էլֆմանը՝ Ջոն Օգյուսթի օգնությամբ։.
# | Անվանում | Կատարող(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Main Title» (Score) | Elfman: | 2:05 |
2. | «According to Plan» | Albert Finney, Joanna Lumley, Tracey Ullman, Paul Whitehouse | 3:44 |
3. | «Victor's Piano Solo» (Score) | Elfman | 1:17 |
4. | «Into the Forest» (Score) | Elfman | 4:34 |
5. | «Remains of the Day» | Elfman, Jane Horrocks, Paul Baker, Alison Jiear, Gary Martin | 3:26 |
6. | «Casting a Spell» (Score) | Elfman | 1:25 |
7. | «Moon Dance» (Score) | Elfman | 1:27 |
8. | «Victor's Deception» (Score) | Elfman | 3:59 |
9. | «Tears to Shed» | Helena Bonham Carter, Horrocks, Enn Reitel | 2:45 |
10. | «Victoria's Escape» (Score) | Elfman | 2:30 |
11. | «The Piano Duet» (Score) | Elfman | 1:53 |
12. | «New Arrival» (Score) | Elfman | 0:41 |
13. | «Victoria's Wedding» (Score) | Elfman | 3:14 |
14. | «The Wedding Song» | Elfman, Horrocks, Baker, Jier, Martin | 3:00 |
15. | «The Party Arrives» (Score) | Elfman | 3:20 |
16. | «Victor's Wedding» (Score) | Elfman | 2:08 |
17. | «Barkis's Bummer» (Score) | Elfman | 2:07 |
18. | «The Finale» (Score) | Elfman | 2:35 |
19. | «End Credits» (Part 1) (Score) | Elfman | 1:49 |
20. | «End Credits» (Part 2) (Score) | Elfman | 2:32 |
Հավելյալ երգեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Կատարող(ներ) | Տևողություն | ||||||
21. | «Ball & Socket Lounge Music #1» (Band Version) (Score) | Elfman | 2:15 | ||||||
22. | «Remains of the Day» (Combo Lounge Version) (Score) | Elfman | 3:06 | ||||||
23. | «Ball & Socket Lounge Music #2» (Score) | Elfman | 1:10 | ||||||
24. | «Ball & Socket Lounge Music #1» (Combo Version) (Score) | Elfman | 2:14 | ||||||
59:42 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.metacritic.com/movie/corpse-bride
- ↑ http://www.ofdb.de/film/84311,Tim-Burton's-Corpse-Bride---Hochzeit-mit-einer-Leiche
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/gnijaca-panna-mloda-tima-burtona
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0121164/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.film-o-holic.com/arvostelut/tim-burtons-corpse-bride
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56718.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0121164/fullcredits
- ↑ 8,0 8,1 http://www.interfilmes.com/filme_15016_A.Noiva.Cadaver-(Corpse.Bride.Tim.Burton.s.Corpse.Bride).html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Tim Burton's Corpse Bride Original Motion Picture Soundtrack (U.S. Release): Tim Burton's Corpse Bride Soundtrack: MP3 Downloads». Amazon.com. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Պաշտոնական ռուսալեզու կայք Արխիվացված 2013-05-08 Wayback Machine
- Տեղեկատվություն «Աֆիշա»-ում
- Տեղեկատվություն Արխիվացված 2014-09-12 Wayback Machine mirf.ru կայքում
- Տեղեկատվություն DVD տարբերակի վերաբերյալ Արխիվացված 2009-08-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարսնացուի դիակը» հոդվածին։ |