Մարշալ Բել

ամերիկացի դերասան

Մարշալ Բել (անգլ.՝ Marshall Bell, սեպտեմբերի 28, 1942(1942-09-28)[1], Թալսա), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Մարշալ Բել
Ծնվել էսեպտեմբերի 28, 1942(1942-09-28)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԹալսա
ԿրթությունԿոլորադոյի համալսարան և Սուրբ Պողոսի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Միլենա Կանոներո
marshall-bell.com/index.html

Կենսագրություն

խմբագրել

Արչիբալդ Մարշալ Բելը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում (ԱՄՆ)[2]։ 13 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաք։ Սովորել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքի Սուրբ Պաուլի դպրոցում (St. Paul's School), որտեղից հեռացվել է։ 1961 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Կոլորադո-Սփրինգս քաղաքի Fountain Valley School միջնակարգ դպրոցը[3].։ Ավարտել է Կոլորադոյի համալսարանը ((անգլերեն))՝ ստանալով սոցիոլոգի մասնագիտություն։ Երեք տարի ծառայել է ԱՄՆ-ի բանակում

Չնայած նրան, որ Բելը ցանկացել է դառնալ դերասան դեռ միջին դպրոցում սովորելու տարիներին, առաջին անգամ էկրանին հայտնվել է 42 տարեկանում այն պատճառով, որ շրջապատողները միահամուռ կերպով նրան համոզել են, որ նա չունի դերասանական տաղանդ։

Ամուսնացել է հագուստի օսկարակիր նկարիչ իտալացի Միլենա Կանոներոյի հետ։ 2012 թվականի դրությամբ նա ապրում է Կալիֆոռնիա նահանգի Ուեսթ Հոլիվուդ քաղաքում կնոջ հետ։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • 1984 – Թռչնակ / Birdy – Ռոնսկի
  • 1985 – Վյազով 2 փողոցի մղձավանջը։ Ֆրեդիի վրեժը / A Nightmare on Elm Street 2: Freddy's Revenge – Շնայդեր, ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • 1986 – Մնա ինձ հետ / Stand by Me – պարոն Լաշանս
  • 1986 – Մարդկանց որսորդը / Manhunter – ոստիկան (լուսագրերում նշված չէ)
  • 1987 – Չերի 2000 / Cherry 2000 – Բիլ
  • 1988 – Ջոնի եղիր լավը / Johnny Be Good – Էլկանս
  • 1988 – Երկվորյակներ / Twins – ավազակ Վենսթեր
  • 1990 – Հիշել ամեն ինչ / Total Recall – Ջորջ Կուատո, մարսեցի ապստամբների առաջնորդ
  • 1990 – Դիկ Թրեյս / Dick Tracy – ոստիկան
  • 1990 – Էյր Ամերիկա / Air America – Քյու․ Վի․
  • 1991 – Կաշվե բաճկոններ / Leather Jackets – օտարական
  • 1991 – Օսկար / Oscar – լրագրող
  • 1992 – Թափառաշրջիկ / The Vagrant – թափառաշրջիկ
  • 1992 – Անմեղների արյունը / Innocent Blood – Մարշ
  • 1994 – Հետապնդում / The Chase – Արի Ջոզեֆսոն
  • 1994 – Դատարկագլուխները / Airheads – Կառլ Մեյս
  • 1994 – Բնածին մարդասպաններ / Natural Born Killers – ոստիկան
  • 1994 – Տիկնիկավար / The Puppet Masters – գեներալ Մորգան
  • 1994 – Սերը զենք է / Love Is a Gun
  • 1995 – Հատուցում / Payback – Թոմ Գուլերման
  • 1995 – «Դամբո» գործողություն / Operation Dumbo Drop – գնդապետ Պետերսոն
  • 1997 – Աստղային դեսանտ / Starship Troopers – գեներալ Օուեն
  • 1997 – Խիզախը / The Brave – Լարի
  • 1999 – Վիրուս / Virus – Ջեյ. Վուդս կրտսեր
  • 2000 – Ավազ/ Sand – Գաս
  • 2002 – Խարդախներ / Serving Sara – Ուորեն Սեբրոն
  • 2003 – Նույնականացում / Identity – փաստաբան
  • 2005 – Կապոտե / Capote – Ուորդեն Մարշալ Կրատչ
  • 2006 – Փրկող լուսաբաց / Rescue Dawn – ծովակալ Բերինգթոն
  • 2007 – Վերջին եթերաշրջան / The Final Season – Հարի Մեյքփիս
  • 2007 – Նենսի Դրյու / Nancy Drew – Ջոն Լեպշինգ
  • 2008 – Համլետ 2 / Hamlet 2 – դպրոցի տնօրեն Ռոքեր
  • 2008 – / Heidi 4 Paws – պարոն Սյուսխանդ (հնչյունավորում)
  • 2010 – Դունկան Քրիստոֆերի ռոքնռոլային երազանքները / The Rock 'n' Roll Dreams of Duncan Christopher – քեռի Վերգիլիոս
  • 2011 – Անցք / Puncture – Ջեֆրի Դենկորտ
  • 2011 – Ռոմե օրագիր / The Rum Diary – Դոնովան

Հեռուստատեսություն

խմբագրել
  • 1987 – Հիլ Սթրիթի բլյուզները / Hill Street Blues – Մայք Կատալգո (մեկ էպիզոդում)
  • 1988 – Խելացին / Wiseguy – Ուորեն Պայկ (երկու էպիզոդներում)
  • 1989, 1993 – Պատմություններ դամբարանից / Tales from the Crypt – տարբեր դերեր (երկու էպիզոդներում)
  • 1993 – Գաղտնի նյութեր / The X-Files – Քելվին Հենդերսոն (մեկ էպիզոդում)
  • 1996 – Հազարամյակ / Millennium – դատավոր (մեկ էպիզոդում)
  • 1999–2000 – Բարին ընդդեմ Չարի / (անգլերեն) – Ֆորդ Պլասկո (քսաներկու էպիզոդներում)
  • 2004 – Դեդվուդ / Deadwood – Կլագետ, դատավոր (երեք էպիզոդներում)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Total Recall» role made Tulsa native Marshall Bell a cult favorite(չաշխատող հղում) на сайте tulsaworld.com, 5 августа 2012
  3. Fountain Valley School To Induct Actor Marshall Bell '61 and Former Faculty Walter Wilson Into Arts Guild(չաշխատող հղում) на сайте csfreshink.com

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշալ Բել» հոդվածին։