Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)
«Կարիբյան ծովի ծովահենները» (անգլ.՝ Pirates of the Caribbean), արկածային ֆիլմաշար է, որի ռեժիսորներն են Գոռ Վերբինսկին (1-3) և Ռոբ Մարշալը (4)։ Բոլոր մասերի սցենարի հեղինակներն են Թերի Ռոսսիոն և Թեդ Էլիոտը, իսկ պրոդյուսերը՝ Ջերրի Բրուքհայմերը։ Walt Disney Pictures ընկերությունը սկսել է նկարահանվել ֆիլմը Դիսնեյլենդ զբոսայգիներում նույնանուն խաղահրապարակներ բացելուց հետո։ Գլխավոր՝ Ջեք Ճնճղուկի դերում հանդես է գալիս Ջոնի Դեփը։
Կարիբյան ծովի ծովահենները անգլ.՝ Pirates of the Caribbean | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կատակերգական էքշն ֆիլմ, ծովահենային ֆիլմ, ֆենթեզի կինոկատակերգություն, թիկնոցի և սուսերի ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թվական | 2003 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գոռ Վերբինսկի |
Պրոդյուսեր | Ջերրի Բրուքհայմեր |
Սցենարի հեղինակ | Թերի Ռոսիո |
Դերակատարներ | Ջոնի Դեփ |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Պաշտոնական կայքէջ | |
Pirates of the Caribbean Վիքիպահեստում |
Առաջին ֆիլմի վերնագիրն է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», որի պրեմիերան կայացավ 2003 թվականին։ Ֆիլմը ունեցավ մեծ հաջողություն, որի հետևանքով Walt Disney Pictures կինոընկերությունը որոշում կայացրեց շարունակել նկարահանումները[1]։ Երկրորդ մասի նկարահանումները ավարտվեցին 2006 թ. մարտի 1-ին։ Ֆիլմը ստացավ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» վերնագիրը, և ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ բերեց[2]։ Այդ ցուցանիշով ֆիլմը 2006 թ. ամենաշահույթաբեր ֆիլերի ցանկում զբաղեցրերց երրորդ տեղը։ Երրորդ ֆիլմի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» նկարահանումները ավարտվեցին 2007 թ. հունվարի 10-ին, որի շահույթը կրկնապատկեց նախկին ֆիլմի եկամուտը, հավաքելով արդեն 2 միլիարդ դոլար[3]։ 2008 թվականին Ջոնի Դեփը երկարացրեց ֆիլմաշարում նկարահանումները շարունակելու համար պայմանագիրը։ ֆիլմի համար։ 2010 թ. հունիսի 15-ին Հավայան կղզիներում սկսվեցին չորրորդ՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմի նկարահանումները, և ավարտվեցին նույն թվականի նոյեմբերի 19-ին[4][5]։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2011 թվականի մայիսի 20-ին։ Նաև հաստատվեց ևս երկու ֆիլմ նկարահանելու որոշումը[6]։
Ֆիլմեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Los Angeles: The Voyage Begins». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Chapter 7 - Return to The Bahamas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Chapter 17 - Aloha Oe: Hawaii Farewell». Production Notes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Chmielewski, Dawn C. «Not even Bruckheimer movies can escape budget cuts». Los Angeles Times.
- ↑ JERRY BRUCKHEIMER: Officially wrapped PIRATES
- ↑ «Disney will set sail for 'Pirates of the Caribbean' 5 & 6 back-to-back». Արխիվացված է օրիգինալից 2014-12-03-ին. Վերցված է 2012-11-18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)» հոդվածին։ |