Բացել գլխավոր ցանկը

Մկրատաձեռն Էդվարդը (անգլ.՝ Edward Scissorhands)-ը 1990 թվականի ամերիկյան սև-ֆանտաստիկ մելոդրամա է, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը, գլխավոր դերում՝ Ջոնի Դեփը։ Ֆիլմը արհեստական մարդու մասին է, ով մնացել էր անավարտ՝ ձեռքերի փոխարեն ունենալով մկրատներ։ Նա «որդեգրվում է» արվարձանում ապրող մի ընտանիքի կողմից, որտեղ սիրահարվում է նրանց դեռատի աղջկան։ Մյուս դերերում՝ Վայնոնա Ռայդերը, Դայան Ուիսթը, Վինսենտ Փրայզը, Էնթոնի Մայքլ Հոլլ, Քեթի Բեյքերը և Ալան Արկինը։

Picto infobox cinema.png
Մկրատաձեռն Էդվարդը
Edward Scissorhands
Edwardscissorhandsposter.JPG
Կինոթարոնային թողարկման պաստառ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրդրամա
մելոդրամա
ֆանտաստիկ
Թվական1990
ՊրեմիերաԴեկտեմբերի 6 1990 (Լոս Անջելես)
Դեկտեմբերի 7 1990 (ԱՄՆ)
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերԹիմ Բարթոն
Դենիս Դի Նովի
Սցենարի հեղինակՔերոլայն Թոմսոն
ԴերակատարներՋոնի Դեփ
Վայնոնա Ռայդեր
Դայան Ուիսթ
Վինսենտ Փրայզ
Էնթոնի Մայքլ Հոլլ
Քեթի Բեյքեր
Ալան Արկին
ՕպերատորՍթեֆան Չափսկի
ԵրաժշտությունԴեննի Էլֆման
ՄոնտաժՌիչարդ Հալսի
Նկարահանման վայրՖլորիդա
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն105 րոպե[1]
Բյուջե$20 000 000[2]
Շահույթ$86 000 000[2]
IMDbID 0099487
ԿինոՊոիսկID 8421
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=eq2PPFUhfpo
Edward Scissorhands Վիքիպահեստում

Բարթոնը ֆիլմի միտքը հորինել է արվարձանային Բըրբանք, Կալիֆորնիայի մանկական հիշողություններից։ Բիթլջուսի ստեղծման ժամանակ, Քերոլայն Թամսոնը վարձվել էր, որպեսզի Բարթոնի սցենարը կատարելագործվի։ Ֆիլմը սկսեց իր զարգացումը 20th Century Fox-ում այն ժամանակ, երբ Warner Bros.-ը փոխանցեց ծրագիրը։ Բարթոնի Բեթմենի մեծ հաջողությունից հետո Մկրատաձեռն Էդվարդին սկսեցին արագ հետևել։ Մինչ Դեփի լսումները, Էդվարդի դերը կապված էր Թոմ Քրուզի, Թոմ Հենքսի, Ռոբերտ Դաունի (կրտսեր)ի և Ուիլիամ Հարթի անվան հետ այն ժամանակ, երբ գյուտարարի դերում պետք է խաղար Վինսենտ Փրայզը։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը սկսվում է մի դրվագով, որտեղ ծեր տատիկը իր թոռնուհուն պատմում է, թե ինչու է ընդհանրապես ձյուն տեղում։

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում արվարձանային վայրում, որի բնակչության մեծ մասը ծերացող տան-տիրուհիներ են։ Տիկին Փեգ Բոգսը, գնում է բլուրի վրա գտնվող ամրոց, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու, հույս ունենալով վաճառել որևէ բան։ Այնտեղ նա հանդիպում է Էդվարդին։ Էդվարդը մարդ չէ, ավելի շուտ այլմոլորակային։ Գիտնականը, ով ապրել է այս ամրոցում նախկինում, ստեղծել է Էդվարդին և դաստիարակել նրան ինչպես իր սեփական որդուն։ Ցավոք նա մահացավ, չհացնելով պատրաստել նրա ձեռքերը, որի փոխարեն նա ժամանակավոր տեղադրել էր մկրատանման գործիքներ։ Տիկին Բագսը խղճում է Էդվարդին, ով իր ամբողջ «կյանքն» անցկացրել էր մութ ամրոցում, և նա հրավիրում է նրան իր տուն։ Այդ մասին միանգամից իմանում է ողջ հարևանությունը, և Էդվարդը դառնում է «տեսարժան վայր»։ Նրա մկրատ-ձեռքերը բացահայտում են իրենց մեջ վարսահարդարական մեծ վարպետություն, իսկ ինքը՝ Էդվարդը սիրահարվում ՝ Փեգի աղջկան՝ Քիմին, բայց սկզբում դա փախադարձ չի լինում (նա ընկեր ուներ)։

Էդվարդին լավ են ընդունում Բոգսերի ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Բիլլ (Ալան Արկին), որդին՝ Քևին Ռոբերտ Օլիվերիի և դուստր Քիմը (Վայնոնա Ռայդեր)։ Սկզբում Քիմի և Էդվարդի մեջ տեղի ունեցավ տհաճ իրադարձություն, սակայն աղջիկը սկսեց հասկանալ նրան և փորձեց օգնել դառնալ քաղաքի լիիրավ բնակիչ։ Էդվարդը կտրատում էր հարևանների թփերը, շների և կանաց մազերը, փորձելով մարդկանց համար օգտակար լինել։ Նույնիսկ ծրագրեր կային բացել սեփական գեղեցկության սրահը, սակայն հարևանուհու սիրահետումը և բանկի կողմից չտրամադրվող վարկը խաթարեցին պլանները։

Ջիմը՝ (Էնթանի Մայքլ Հոլփ) Քիմի ընկերը խանդից երկու անգամ դավեր էր նյութել։ Առաջին անգամ, երբ նա համոզեց Էդվարդին թալանել իր ծնողների տունը, ամեն ինչ վերջացավ ոստիկանությունում մեկ օր անցկացնելով, բայց երկրորդ անգամ ամեն ինչ ունեցավ ողբերգական ավարտ։ Էդվարդը փրկելով Քիմի եղբորը՝ Քևինին, մեքենայից, որը վարում էր Ջիմը, ով դիտավորյալ շրջվում է դեպի Քևինը, հանկարծ պատահական վերք է հասցնում նրան։ Վախից Էդվարդը փախչում է իր ամրոցը՝ փրկվելով ինքնադատաստանից։ Իմանալով այդ ամենը, Քիմը բարկանում է և բաժանվելով Ջիմից, գնում է Էդվարդի հետևից։ Այնտեղ են գնում նաև ամբողջ հարևանությունը, չլսելով Բքգսերի և քաղաքի ոստիկանապետ Ալենին՝ (Դիկ Էնթոնի Ուիլիամս) հանգիստ թաղնել Էդվարդին։ Սակայն ոստիկանապետը խղճում է նրան և բաց թողնում։

Ջիմը հետապնդելով սիրահարներին ամրոցում, դաժանաբար ծեծի է ենթարկում Էդվարդին։ Նա նաև հարվածում է Քիմին, ով փարձում էր բաժանել նրանց, և Եդվարդը տեսնելով դա՝ խոցում է Ջիմի կուրծքը իր ածելիով։ Քիմը համբուրելով ես սիրո խոստովանություն անելով Էդվարդին, վազում է հարևանների մոտ, ներկայացնելով ինչպես փոխադարձ սպանություն (ցույց տալով Էդվարդի պահեստային մկրատը) և քարանալով ողբերգությունից, մարդիկ հավատացին, որ Եդվարդը և Ջիմը սպանել են միմյանց։

Այդ դեպքից անցնում են շատ տարիներ, Քիմը ծերանում է և դառնում տատիկ, իսկ Էդվադը, մի քիչ անգամ չփոխվելով, ապրում է իր ամրոցում, կտրատում է թփեր, իսկ ձմռանը սառցե քանդակներ անում։ Քիմը այլևս երբեք նրան չի տեսնում, բայց դեռ հիշում է և սիրում նրան։ Եվ մի անգամ պատմում է իր թառնուհուն մի հեքիաթ նրա մասին, թե ինչու է ձյուն տեղում՝ փաքրիկ սառցե կտորները թռչում են Էդվարդի ածելիի տակից, երբ նա պատրաստում է հերթական սառցե քանդակը։

ԴերակատարներԽմբագրել

  • Ջոնի Դեփ՝ Մկրատաձեռն Էդվարդ[3][4]
  • Վայնոնա Ռայդեր՝ Քիմ Բոգս
  • Դայան Ուիսթ՝ Փեգ Բոգս
  • Ալան Արկին՝ Բիլլ Բոգս
  • Էնթոնի Մայքլ Հոլ՝ Ջիմ
  • Քեթի Բեյքեր՝ Ջոյս
  • Վինսենտ Փրայզ՝ Գյուտարար
  • Ռոբերտ Օլիվյերի՝ Քևին Բոգս
  • Կոնչատա Ֆեռելլ՝ Հելեն
  • Քերոլայն Ահարոն՝ Մարգ
  • Դիք Էնթանի Ուիլիամս՝ Ոստիկանապետ Ալեն
  • Օ-լան Ջոնս՝ Էսմիռալդա

Հետաքրքիր ՓաստերԽմբագրել

  • Ֆիլմի ստեղծման միտքը առաջացավ մի նկարից, որը Թիմ Բարթոնը նկարնել էր դեռևս անրափահաս տարիքում։
  • Այն քաղաքը, որտեղ ապրում է Էդվարդը, ծառայեց Թիմի ծննդավայր Բըրբանքը Կալիֆորնիայում։
  • Ֆիլմում օգտագործվել են իսկական տներ, որոնց պատկանել են մի խմբավորման։ Դրանք մնացել են լիովին ձեռք չտված, չհաշված ոյն վառ գույները, որոնք նրանք ներկել էին։
  • Էդվարդի դերը խաղալու համար, Դեփը ստիպված է եղել 25 ֆունտ (10 կգ) քաշ գցել։
  • Այն դրվագում, երբ Էդվարդը դժբախտությունից հետ է փաղչում իր ամչրոս, Ջոնի Դեփը տաքությունից կորցնում է իր գիտակցությունը, քանի որ չափից ավելի երկար ժամանակ է մնում կաշվե զգեստում, որը միստ Էդվարդի վրա էր։
  • Ամենաերկար նախադասությունը, որ ասում է Էդվարդը, բաղկացած է ընդամենը 16 բառից, ամբողջ ֆիլմի ընթացքում՝ 169 բառ։
  • Բարթը ասել է, որ Էդվարդը իր համար եղել է «սիրելի շան պես»։
  • Դիլմը մտածված էր որպես մյուզիքլ։

Մրցանակներ և ՆոմինացիաներԽմբագրել

Տարի Միջոցառում Մրցանակ Հավակնորդ Արդյունք
1991 Oscar Academy Awards Լավագույն դիմահարդարում Վի Նեյլ, Ստեն Ուիսթոն Առաջադրվել է
1991 Golden Globe Լավագույն դեր Ջոնի Դեփ Առաջադրվել է
1991 BAFTA Հագուստի լավագույն դիզայն Քոլին Էթվուդ Առաջադրվել է
1992 SATURN Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ Մկրատաձեռն Էդվարդը Հաղթել է
1992 BAFTA Լավագույ գեղարվեստական ձևավորում Բո Վելշ Հաղթել է

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՄԿՐԱՏԱԵՌՆ ԷԴՎԱՐԴԸ»։ British Board of Film Classification։ Վերցված է դեկտեմբերի 7, 1990 
  2. 2,0 2,1 «Մկրատաջեռն Էդվարդը»։ Box Office Mojo։ Վերցված է դեկտեմբերի 7, 1990 
  3. Johnny Depp (2005)։ «Foreword»։ Burton on Burton։ London: Faber and Faber։ էջեր ix–xii։ ISBN 0-571-22926-3 
  4. «Johnny Depp on his inspiration for Edward Scissorhands»։ Entertainment Weekly։ May 2007։ Վերցված է 2007-05-22 

Արտաքին հղումներԽմբագրել