Դիպ Ռոյ (անգլ.՝ Deep Roy), ինչպես նաև Գերդիպ (Գորդիպ) Ռոյ (անգլ.՝ Gurdeep Roy), Ռոյ Դիպ (անգլ.՝ Roy Deep), իրական անունը Մոհինդեր Պուրբա (անգլ.՝ Mohinder Purba; հունվարի 26, 1949(1949-01-26), Նայրոբի, Բրիտանական կայսրություն), հնդկական ծագում ունեցող բրիտանացի դերասան, կասկադյոր և տիկնիկագործ։

Դիպ Ռոյ
անգլ.՝ Deep Roy
Ծնվել էհունվարի 26, 1949(1949-01-26) (75 տարեկան)
ԾննդավայրՆայրոբի, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Քենիա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, գրող, տիկնիկագործ և կասկադյոր
deeproyinc.com

Կարիերա խմբագրել

Սլիմ Վուդի կատակերգության դպրոցում սովորելուց հետո, Դիպը սկսել է իր կարիերան տեղական ժամանցային ակումբներում «սթենդ ափ» ժանրում։ 1970 թվականի ապրիլին Լոնդոնի բեմում նա հայտնվել է Ռեյ Քոնիի «Հրաշալի աշխատող» պիեսում[1]։ 1976 թվականին նկարահանվել է «Նոր վրիժառուներ» սերիալի (անգլ.՝ The New Avengers) «Թիրախ» էպիզոդում (անգլ.՝ Target), որտեղ խաղացել է Կլոկինի դերը։ Նույն թվականին նկարահանվել է «Վարդագույն հովազը նոր հարված է հասցնում» ֆիլմում` իտալացի մարդասպանի դերում։ Կարիերայի հենց սկզբում նրան բաժին է հասել պարոն Սին չարագործի դերը, սպանության վառ արտահայտված ծարավով չարագործը, «Դոկտոր Ով» սերիալում «Կոգտի Վենգ-Չանգի» դրվագում (1977)։ Խաղացել է «Բլեյքի յոթը» սերիալի չորս դրվագներում (1978-1980)։

«Տարզանի լեգենդը․ կապիկների տիրակալը» ֆիլմում Դիպ Ռոյը մարմնավորել է կապիկների դերը (1984)։ Նա խաղացել է Նար Թիմ Բերթոնի երկու այլ ֆիլմերում` «Խոշոր ձուկ» (2003) և «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» (2005)։ Վերջինում Դիպ Ռոյը մարմնավորում էր շոկոլադե գործարանի 165 փոքրիկ կերպար՝ ումպա-լումպով։ Այդ դերի համար նա զբաղվել է յոգայով, պարով և սովորել է նվագել մի քանի գործիքների վրա։ Գեներալ Բոնսապարտը նրա ձայնով է խոսում նույն ռեժիսորական «Դիակի հարսնացու» անիմացիոն նախագծում (2005)[2]։

Որպես դերասան նկարահանվել է նաև «Բենջիի Սուրբծննդյան արկածները» (1978), «Ֆլեշ Գորդոն» (1980), «Վերադարձ Օզ Երկիր» (1985), «Ճակատագրական կին» (1989) «Օբրազինա» (1993) և «Գաղտնի նյութեր» (2001) ֆիլմերում։ Որպես տիկնիկագործ մասնակցել է «Մուգ բյուրեղյա» (1982), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI: Վերադարձը» (1983), «Անսահման պատմություն» (1984), «Այլմոլորակայինը Լոս Անջելեսից» (1988), «6 հրեշների կռիվը» (1991) և «Ուրվականների առանձնատուն» (2003) ֆիլմերում։

Նկարահանվել է «Տրանսֆորմերներ.Ընկածների Վրեժը» (2009) և «Աստղային ճանապարհ» (2009) ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերում։ Ամենահայտնի դերերից մեկը դարձել է Ահարոնի դերը՝ հնդկական ծագմամբ մեքսիկացի հանցագործի զոհը «Բալլադ Սանդիդի մասին» (2011) սերիալում, որի համար ստացել է «Colorado Film Festival» մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում։ «Զամբեզիա» (2012) մուլտֆիլմում հնչյունավորել է Մուշանուին[2]։ «Սթարթրեք. Հատուցում» (2013)[3] և «Սթարթրեք. Անվերջություն» (2016) ֆիլմերում հանդես է եկել Կինսերի դերով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Deep Roy" Արխիվացված 2019-07-05 Wayback Machine. chicagopopculturecon.com.
  2. 2,0 2,1 DEEP ROY
  3. EXCLUSIVE INTERVIEW: Deep Roy, Scotty's Alien Pal, Keenser
  4. «Deep Roy is On Board for STAR TREK BEYOND». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել