«Ռոմե օրագիրը» (անգլ.՝ The Rum Diary), 2011 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգական դրամա։ Ռեժիսորը Բրյուս Ռոբինսոնն է։ Ֆիլմը գոնզո-լրագրող Հանթեր Սթոքթոն Թոմփսոնի նույնանուն վեպի էկրանավորումն է։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 13-ին, իսկ Ռուսաստանում` նույն թվականի հոկտեմբերի 20-ին։

Ռոմե օրագիրը
անգլ.՝ The Rum Diary
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], կինոկատակերգություն և վեպի էկրանավորում
Թեմահարբեցողություն
ՀիմքThe Rum Diary?
Թվական2011 և օգոստոսի 2, 2012[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորBruce Robinson?[2][5][6][…]
ՊրոդյուսերՋոնի Դեփ և Գրեհեմ Քինգ
Սցենարի հեղինակBruce Robinson?
ԴերակատարներՋոնի Դեփ[5][6][3][…], Աարոն Էքհարթ[5][6][3][…], Մայքլ Ռիսպոլի[5][3][7][…], Էմբեր Հյորդ[3][7][8][…], Ռիչարդ Ջենքինս[7][8][9], Ջովաննի Ռիբիզի[7][8][9], Բիլ Սմիտրովիչ[7][8], Ամորի Նոլասկո[7][8], Մարշալ Բել[7][8], Jason Smith?, Էնցո Չիլենտի[8], Քարեն Օսթին[10] և Աարոն Լուսթիգ[10]
ՕպերատորԴարիուշ Վոլսկի
ԵրաժշտությունՔրիստոֆեր Յանգ
ՄոնտաժՔարոլ Լիթլթոն
Պատմվածքի վայրՊուերտո Ռիկո
Նկարահանման վայրՊուերտո Ռիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Հոլիվուդ
ԿինոընկերությունInfinitum Nihil և GK Films
Տևողություն120 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Rum Diary (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960 թվականին Պուերտո Ռիկոյի Սան Խուան զբոսաշրջային քաղաքում։ Փոլ Քեմփը արթնանում է հյուրանոցի համարում ծանր խումհարով։ Փոլը գրող է, բայց Նյու Յորքում նրան չի հաջողվում ոչ մի գիրք ավարտել և վաճառել, դրա համար նա գալիս է Սան Խուան, որպեսզի լրագրողի մասնագիտությամբ աշխատի տեղական թերթերից մեկում։ Խմբագրությունում նա հանդիպում է հաստիքային լուսանկարիչ Բոբ Սալային։ Փոլը ձևացնում է, որ իր մոտ շաղկապենաբորբ է, բայց թերթի խմաբագիր Լոթերմանը հասկանում է, որ Փոլի աչքերը կարմրել են հարբեցողությունից։ Բայց այնուամենայնիվ նրան վերցնում են աշխատանքի։

Փոլն անմիջապես սկսում է խմել Բոբի հետ և իմանում, որ թերթը աղետալի վիճակում է, և այն շուտով կփակեն։ Նա հանդիպում է արկածախնդիր և թունդ հարբեցեղ Մոբերգի հետ, ով հանցագործությունների և կրոնական կյանքի գծով թերթի աշխատակից էր։ Փոլը գնում է, որ մի քիչ լողա ծովում, և հանդիպում Շենո անունով աղջկա, ում հանդեպ միանգամից համակրանք է զգում։ Սակայն նա իմանում է, որ Շենոն արդեն ինչ-որ մեկի հետ հանդիպում է։

Փոլը ղեկավարում է հորոսկոպի և բոուլինգի խորագրերը, խմբագիր Լոթերմանը նրան բացատրում է, որ մարդկանց պետք չեն խնդիրների և դժվարությունների մասին ցինիկ նորություններ, նրանք ցանկանում են կարդալ զվարճությունների մասին թեթև հոդվածներ։ Դրանից հետո նա Փոլին տալիս է ավելի պատասխանատու առաջադրանք` հարցազրույց վերցնել Մայամիի քաղաքապետից։ Բայց չվերթը, որով ժամանելու էր քաղաքապետը, չեղարկվում է, իսկ օդանավակայանում Փոլը հանդիպում է Հել Սանդերսոնին, ով անշարժ գույքի գործակալ է։ Սանդերսոնը ապրում էր շքեղ վիլլայում, և պարզվում է, որ Շենոն նշանված է հենց նրա հետ։ Փոլը և Շենոն ձևացնում են, որ ծանոթ չեն։

Փոլը չափազանց շատ է խմում, և Պատերսոնը հրաժարվում է ֆինանսավորել նրա կյանքը հյուրանոցում։ Փոլը տեղափոխվում է Բոբի փոքր, կեղտոտ բնակարանը, որտեղ երբեմն լինում է նաև Մոբերգը։ Ջուրն անընդհատ անջատում են, անգամ հետուստացույց հեռադիտակով նայում են խուլ հարևանուհու բաց պատուհանից։ Բոբը բազմացնում էր կռվող աքլորներ և մի քիչ վաստակում էր աքլորակռիվներից։

Մոբերգը բնակարան է բերում մաքրող զտիչներ ռոմի գործարանից, որոնք պարունակում են շատ ալկոհոլ։ Բայց Փոլը փորձում է քիչ խմել, չնայած որ դա նրա մոտ վատ է ստացվում։ Փոլը գնում է Սանդերսոնի մոտ և հետևում, թե ինչպես է նա սեքսով զբաղվում Շենոյի հետ։ Առանձնատանը նա հանդիպում է թոշակի անցած մայոր Զիմբուրգերին, ապա երեկոյան ծանոթանում է Սեգարայի հետ։ Այդ մարդիկ ուզում էին կղզում հյուրանոց կառուցել, բայց դրա համար նրանց անհրաժեշտ էր լրագրողի աջակցությունը, և դրա համար նրանք ցանկացան օգտագործել Փոլին։

Բոբը և Փոլը վիճում են տեղական սրճարաններից մեկի սեփականատիրոջ հետ, և նրանք ստիպված վազքով փախուստի են դիմում։ Նրանց սկսում են հետապնդել՝ փորձելով վախեցնել, Փոլը պատահաբար այրում է ոստիկանի դեմքը։ Արդյունքում նրանց ուղարկեցին բանտ, երկուսին էլ սպառնում էր մեկ տարվա ազատազրկում։ Սանդերսոնը ժամանում է, գրավ է մուծում և ազատում նրանց։

Հաջորդ օրը Բոբը և Փոլը գնում են Բոբի մեքենան փնտրելու, որը մնացել էր սրճարանից ոչ շատ հեռու։ Տեղացիները դուրս էին հանել առջևի նստատեղը, և Փոլը ստիպված նստում է Բոբի ծնկներին, այդպես նրանք գնում են քաղաք։ Բայց նրանք այնտեղ հանդիպեցին այն նույն ոստիկանին, ում դեմքը այրել էին, և փորձելով փախչել, ջարդում են ավտոմեքենան։ Այդ պատահարի պատճառով Փոլը ուշացավ Սանդերսոնի, Զիմբուրգերի և Սեգարայի հետ հանդիպումից։ Նրանք արդեն դրսևորում էին թեթև դժգոհություն։ Սանդերսոնը Փոլին բանտից ազատելով կարծում էր, որ վերջինս հիմա յուրաքանչյուր պահի կաշխատի իրենց համար։ Նա տղաներին է տալիս 500 դոլար և ավտոմեքենա։ Սանդերսոնը Փոլին խնդրում է գնալ Շենոյի հետևից։ Երբ Փոլը նրա հետ վերադառնում է քաղաք, Շենոն նրան գրազ է առաջարկում. ով ավելի շուտ կբղավի, եթե գնան առավելագույն արագությամբ։ Փոլը սկսում է բղավել մի քանի վայրկյան ավելի վաղ, և նրանք հրաշքով չընկան նավամատույցից։

Փոլը Բոբին առաջարկում է միասին գնալ այն կղզի, որտեղ պետք է կառուցվի հյուրանոցը, թեև ողջ նախագիծը պետք է գաղտնիք մնար։ Դիտելով կղզին Զիմբուրգերի հետ` նրանք գնում են Սենտ Թոմաս՝ դիմակահանդեսի։ Այնտեղ նրանք հանդիպում են Սանդերսոնին, ով կռվում էր Փոլի հետ՝ Բոբին կղզի բերելու համար։ Փոլը կրկին զրույցի է բռնվում Շենոյի հետ՝ Սանդերսոնի զբոսանավի քթամասում առանձնացած։ Այնուհետև բոլորը գնում են ակումբ և պարում, Սանդերսոնը վիճում է Շենոյի հետ, որովհետև վերջինս ցանկանում էր ակումբում մենակ մնալ։

Շենոն հաջորդ օրը անհետանում է, իսկ Սանդերսոնը Փոլին ասում է, որ նա այլևս խաղի մեջ չէ և վերցնում է մեքենայի բանալիները։ Տանը Փոլը և Բոբը փորձում են զգայապատրանք առաջացնող ինչ-որ նյութ, որը ճարել էր Մոբերգը։ Խմբագրությունում Փոլը իմանում է, որ թերթը փակվում է, իսկ Լոտերմանը հեռացել է՝ հրաժարվելով տպագրել Փոլի պատմությումը, ով որոշել էր հրատարակել Սեգարայի և Սանդերսոնի մութ պլանները։

Շենոն հայտնվում է Փոլի տանը և մնում նրա հետ, քանի որ Սանդերսոնը վռնդել էր նրան։ Փոլը որոշում է ընդունում մարդկանց պատմել այս աշխարհի սրիկաների մասին։ Միևնույն ժամանակ Սանդերսոնը բանտից հետ է վերցնում գրավը և Փոլն ու Բոբը սկսում են հետախուզվել իրավապահների կողմից, որպեսզի ձերբակալվեն։ Շենոն լոգարանում համբուրում է Փոլի պարանոցը և նրանք սկսում են սեքսով զբաղվել։ Սակայն, հանկարծ ամբողջ բնակարանով մեկ սկսում է հնչել Ադոլֆ Հիտլերի խոսքը. այն հնչում էր ձայնապնակից, որը միացրել էր տուն վերադարձաձ Մոբերգը։ Փոլն իմանում է, որ աշխատակազմի բոլոր անդամները չեն ստացել վերջնահաշվարկ։ Փոլն առաջարկում է աշխատակիցներին թողարկել թերթի վերջին համարը և դիմակազերծ անել Լոթերմանին։ Թերթի աշխատակիցները հայտարարում են, որ դրա համար գումարը բավարար չէ։

Շենոն հեռանում է Նյու Յորք, բայց Փոլը նրա հետ չի գնում, և որոշում է ամեն դեպքում փորձել թողարկել թերթի համարը։ Վերցնելով կռվող աքլորին, Փոլը, Բոբը և Մոբերգն այցելում են կախարդ-հեքիմ կնոջ մոտ, որը օրհնում է թռչունին։ Հաջորդ աքլորակռվի ժամանակ նրանց հաջողվում է աշխատել 6000 դոլար։ Բայց պարզվում է, որ թերթի խմբագրությունից արդեն տարել էին տպագրական սարքավորումները և Փոլի մտահղացումը տապալվում է։

Հաջորդ օրը Փոլն առաջարկում է գողանալ Սանդերսոնի զբոսանավը, որպեսզի փախչեն Սան Խուանից։ Վերջին պահին Բոբը ասում է, որ «աքլորին պետք է վերադարձնել», և մնում է Մոբերգի հետ նավամատույցում։ Փոլը փախչում է միայնակ. «այսպես ավարտվում է մի պատմություն, և սկսվում ուրիշը»։

Դերերում խմբագրել

Ստեղծում խմբագրել

Հանթեր Ս․ Թոմփսոնի «Ռոմե օրագիրը» գրվել է 1959 թվականին, սակայն հրատարակվել է միայն 39 տարի անց[11]։ 2000 թվականին Shooting Gallery-ն և SPi Films անկախ կինոընկերությունները ձեռք բերեցին էկրանավորման թույլատվություն, իսկ Ջոնի Դեփը և Նիկ Նոլթին կնքեցին պայմանագիր ֆիլմում մասնակցության համար[12]։ Նախագիծը սառեցվել է ստեղծման փուլում[11]։ Նորից որոշում կայացվեց ստեղծել ֆիլմ արդեն 2002 թվականին, ինչը կրկին անհաջողությամբ է ավարտում[12]։ Ֆիլմում պետք է խաղաին Բենիսո դել Տորոն և Ջոշ Հարթնեթը[11]։

2007 թվականին ադապտացիայի իրավունքը ձեռք է բերում GK Films-ի սեփականատեր, բրիտանացի պրոդյուսեր Գրեմ Քինգը[12]։ Սցենարը գրել է բրիտանացի դրամատուրգ Բրյուս Ռոբինսոնը, որը հետագայում զբաղվեց նաև ֆիլմի ռեժիսորությամբ[13]։ 2009 թվականի սկզբին նախագծի ֆինանսավորմանը միացավ Infinitum Nihil ընկերությունը, և մարտին նկարահանող խումբն ուղևորվում է Պուերտո Ռիկո, որտեղ սկսվում է «Ռոմե օրագրի» նկարահանումները[14]։

Քննադատություններ խմբագրել

Ֆիլմը ստանում է կինոքննադատների ամենատարբեր արձագանքները։ Rotten Tomatoes-ում այն ձեռք բերեց միջին ռեյտինգ՝ 10-ից 5․6 բալ[15]։ Metacritic-ում՝ 56 բալ 100-ից[16]։

Հանդիսատեսը միանշանակ չընդունեց ֆիլմը, IMDb-ում վարկանիշն է 10 բալից 6,2 բալի հասավ[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2011/10/28/movies/hunter-s-thompsons-rum-diary-with-johnny-depp-review.html?ref=movies
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0376136/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.adorocinema.com/filmes/filme-126372/
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/dziennik-zakrapiany-rumem
  6. 6,0 6,1 6,2 http://www.interfilmes.com/filme_27291_Diario.de.Um.Jornalista.Bebado-(The.Rum.Diary).html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.filmaffinity.com/en/film405926.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.imdb.com/title/tt0376136/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  9. 9,0 9,1 http://www.bbfc.co.uk/releases/rum-diary-2011-0
  10. 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. 11,0 11,1 11,2 Tilly, Chris (2007-01). «Depp opens 'Rum Diary'». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  12. 12,0 12,1 12,2 Goldstein, Gregg (2007 թ․ հուլիսի 30). «Depp toasts Hunter S. Thompson with "Rum Diary"». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  13. Chalmers, Robert (2011 թ․ փետրվարի 20). «Bruce Robinson: 'I started drinking again because of The Rum Diary'». The Independent. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  14. IGN Staff (2009 թ․ ապրիլի 2). «The Rum Diary Now Filming». IGN. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  15. The Rum Diary — Rotten Tomatoes
  16. The Rum Diary — Metacritic
  17. The Rum Diary — IMDb

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմե օրագիրը (ֆիլմ)» հոդվածին։