Բացել գլխավոր ցանկը

Էմիլի Ուոթսոն, (անգլ.՝ Emily Watson), թատրոնի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։

Էմիլի Ուոթսոն
անգլ.՝ Emily Watson
EmilyWatsonBAFTA07.jpg
Ծնվել է14 հունվար, 1967
ԾննդավայրԼոնդոն
ԿրթությունԲրիստոլի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1991-ից մինչև հիմա
Պարգևներ և մրցանակներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա, «Բոդիլ» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար և British Academy Television Awards?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1967 թվականի հունվարի 14-ին Լոնդոնում[1][2]։ Հայրը ճարտարապետ էր, մայրը՝ անգլերենի պրոֆեսոր։ Էմիլին ավարտել է Բրիստոլի համալսարանի անգլիական գրականության բաժինը, որից հետո փորձեց ընդունվել դրամատիկական արվեստի Լոնդոնի ստուդիա, սակայն անհաջողության մատնվեց։ 3 տարի նա աշխատեց որպես մատուցողուհի և ցրիչ, որից հետո հաջողվեց ընդունվել ստուդիա։ 1992 թվականին նրան ընդունեցին Թագավորական շեքսպիրյան թատրոնի թատերախումբ, որտեղ խաղաց ոչ մեծ դերեր, որոնցից նշանավորը հավանաբար Շեքսպիրի պիեսում («Ամեն ինչ լավ է, որ լավ է ավարտվում») Վիոլետի դերն էր։ Առաջին ակնառու հաջողությանը հասավ 1994 թվականին, երբ նա խաղաց աշակերտուհի Մերիի դերը Լիլիան Հելլմանի «Մանկական ժամ» պիեսում։

1996 թվականին Էմիլին սկսում է խաղալ կինոյում, որտեղ կատարեց Բեսսի դերը Լարս ֆոն Թրիերի դրամատիկ «Ճեղքելով ալիքները» հանրահայտ ֆիլմում։ Այս դերի համար Էմիլին արժանացավ «Ֆելիքս» մրցանակի որպես 1996 թվականի լավագույն դերասանուհի, New York Film Critics Circle Award և London Film Critics Circle Award մրցանակներ։ Նա այս ֆիլմի համար անվանակարգվել է նաև Օսկարի և Ոսկե գլոբուսի։ Այնհուհետև նա նկարահանվեց «Բռնցքամարտիկը» (1996), «Հիլարին և Ջեքին» (1998), «Օրորոցը կճոճվի» (1999) ֆիլմերում. Ժակլին Դյուպեի «Հիլարին և Ջեքին» ֆիլմում թավջութակահարուհու դերակատարման համար նա կրկին անվանակարգվում է Օսկարի և Ոսկե գլոբուսի[3][4]։

2005 թվականին դերասանուհին մասնակցեց Թիմ Բյորտոնի «Հարսնացուի դիակը» անիմացիոն ֆիլմի ձայանգրմանը։ Նույն տարում էկրան բարձրացով «Ամեն մեկն իր սուտն ունի» ֆիլմը, իսկ «Պիտեր Սելլերսի կյանքն ու մահը» ֆիմի համար Ուոթսոնն արժանացավ Ոսկե գլոբուսի։

2006 թվականին Էմիլին նկարահանվեց «Միսս Փոթեր» ֆիլմում Ռենե Զելվեգերի և Յուեն Մաքգրեգորի հետ։ Նկարահանվել է նաև «Վաու-վաու», «Առաջարկություն», «Իմ տնական դինոզավրը» ֆիլմերում։

2008 թվականին դերասանուհին նկարահանվեց սցենարիստ Չարլի Կաուֆմանի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմում։

Էմիլին խաղացել է լոնդոնյան թատերական բազմաթիվ բեմերում։ Խաղացել է «Երեք քույրեր», «Վանյա քեռին», «Տասներկուերորդ գիշերը», «Ուրախ աղքատները», «Մանկական ժամ», «Ամեն ինչ լավ է, որ լավ է ավարտվում» և այլ բեմադրություններում։

Անձնական կյանքԽմբագրել

1995 թվականին Էմիլին ամուսնացել է դերասան Ջեկ Ուոթերսի հետ, որի հետ խաղացել է Թագավորական շեքսպիրյան թատրոնում։ 2005 թվականի աշնանը ծնվեց նրանց աղջիկը՝ Ջուլիետը, իսկ 2008 թվականին՝ տղան, Դիլանը։

ՖիլմերԽմբագրել

Պարգևներ և անվանակարգերԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

  • 2012 - BAFTA TV՝ լավագույն կանացի դեր[5]

ԱնվանակարգերԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kate Kellaway (2011-03-20). "Emily Watson: 'I had to put a lid on my grief… bury it deep down'" . The Guardian (London). Retrieved 2011-03-30.
  2. http://www.theguardian.com/lifeandstyle/2014/feb/21/emily-watson-my-family-values
  3. "Emily Watson joins Miss Potter and Shantaram" . Comingsoon.net. Retrieved 2010-03-07.
  4. London Theatre Guide: Paltrow and Watson nominated for Best Actress Olivier
  5. IMDB: Awards for Emily Watson