Քեյթ Մոս
Քեթրին Էն «Քեյթ» Մոս (անգլ.՝ Katherine Ann "Kate" Moss, հունվարի 16, 1974[1][2][3][…], Addiscombe, Անգլիա), անգլիացի մոդել։
Քեյթ Մոս անգլ.՝ Katherine Ann Moss | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1974[1][2][3][…] (51 տարեկան) |
Ծննդավայր | Addiscombe, Անգլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Riddlesdown Collegiate? |
Մասնագիտություն | Սուպերմոդել, նորաձևության դիզայներ, մոդել և գործարար |
Ամուսին | Jamie Hince? |
Երեխաներ | Lila Moss? |
Կայք | katemoss.com |
![]() |
Ծնվել է 1974 թվականի հունվարի 16-ին Կրոյդոնում, Լոնդոնում։ Մոսին բացահայտել է Սարա Դուկասը (Սթորմ Մոդել Մենեջմենթ) 1988 թվականին[4]։ Մոսը հայտնի է դարձել 1990-ականներին։ Նա հայտնի է իր շատ նիհար կազմվածքով և նորաձևության մեջ զրո չափս կրելով։ Մոսը մասնակցել է նորաձևության արշավների՝ ներկայացնելով հագուստներ Գուչչիից, Դոլչե ընդ Գաբանայից, Կելվին Կլեյնից, Շանելից և Ռիմմելից։ Իր 25 տարվա կարիերայի ընթացքում նորաձևության ոլորտում իր ավանդի համար Մոսին շնորհվել է "Հատուկ ճանաչում" մրցանակը Բրիտանական Նորաձևության Մրցանակաբաշխության ժամանակ 2013 թվականի դեկտեմբերին։ Բացի մոդելի կարիերայից, Մոսը նաև ծավալում է տարբեր գործունեություններ՝ և նորաձևության հետ կապված և ոչ այլ ոլորտի գործունեություններ։ Նա ունի հագուստի իր սեփական հավաքածուն, ինչպես նաև գործունեություն է ծավալում երաժշտական ոլորտում։ Նա մի շարք մրցանակներ է ստացել իր մոդելի կարիերայի համար։ 2007 թվականին «Թայմ» ամսագիրը նրան հռչակեց աշխարհի 100 հայտնիների շարքում[5]։ Մոսի անձնական կյանքը բուռն քննարկման թեմա է հանդիսանում մեդիայի համար։ Մոսը 2000-ականներին հանդիպում էր Ջեֆերսոն Հեքի հետ. նրանք ունեն մեկ աղջիկ։ Ավելի ուշ նա սկսեց հանդիպել երաժիշտ Պիթ Դոհերթիի հետ։ Նա այժմ ամուսնացած է Ջեմի Հինսի հետ (The Kills խմբի կիթառիստ)։ Մեդիան նաև անդրադարձել է երեկույթների և թմրանյութերի նկատմամբ նրա ունեցած սիրուն։ Թմրանյութերի հետ կապված լուրերը տարածվեցին 2005 թվականին, որի պատճառով նա հնարավորություն կորցրեց մասնակցելու նորաձևության մի շարք արշավների։ Ավելի ուշ նա ազատվեց թմրանյութերից և վերսկսեց մոդելի կարիերան։ 2012 թվականին «Ֆորբսի» ամենաբարձ վաստակող մոդելների շարքում Մոսը գտնվում էր երկրորդ հորիզոնականում (9,2 միլիոն եկամուտ մեկ տարում)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Kate Moss Biography». Biography.com (A&E Networks). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ "The 2007 TIME 100: Kate Moss" Արխիվացված 2013-08-03 Wayback Machine, Time. Retrieved 20 April 2013
- ↑ Solomon, Brian (2012 թ․ հունիսի 14). «The World's Highest Paid Models». «Ֆորբս». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը People.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Մոս» հոդվածին։ |