Թիմաթի (Թիմ) Ուոլթեր Բարթոն (անգլ.՝ Timothy Walter Burton, օգոստոսի 25, 1958(1958-08-25)[1][2][3][…], Բըրբանք, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր և գրող։ Ժամանակակից կինեմատոգրաֆիայի հանճարը, ով ստեղծագործում է սև հումոր և մեկաբրիկական ժանրերում։

Թիմ Բարթոն
անգլ.՝ Tim Burton
Բարթոնը 2012-ի San Diego Comic-Con International-ին
Ծնվել էօգոստոսի 25, 1958(1958-08-25)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԲըրբանք, Կալիֆոռնիա[4]
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ (1981)[4] և Բըրբանքի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Գործունեության տարիներ1982 - այժմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, դիզայներ, մուլտիպլիկատոր, դերասան, բանաստեղծ և ռեժիսոր
ԱմուսինLena Gieseke?[5][6]
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշան Արվեստի և գրականության շքանշանի սպա[8]
Ոսկե Գլոբուս մրցանակ՝ երաժշտական կամ կատակերգական լավագույն ֆիլմի համար

«Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար

«Սատուրն» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ մուլտֆիլմի համար

«Սատուրն» մրցանակ՝ լավագույն լիամետրաժ մուլտֆիլմի համար

Ուինզոր Մաքքեյի մրցանակ

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[7]

Հյուգո մրցանակ լավագույն բեմադրության համար

Լիոնի կինոփառատոնի Լյումիեր մրցանակ

[9]

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Դավիդ դի Դոնաթելլո

«Empire» կինոմրցանակ

Հյուգո մրցանակ

և

34th Moscow International Film Festival?

IMDbID ID 0000318
timburton.com

Նկարիչ Դանիել Բարթոնի եղբայրն է։

Կենսագրություն

խմբագրել

Թիմ Բարթոնը ծնվել է 1958 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ Ջին Բարթոնի (Էրիկսոն) ընտանիքում, ով ուներ փոքրիկ խանութ «Cats Plus» անունով։ Այնտեղ վաճառվում էր այն ամենը, ինչ վերաբերվում էր կատուներին։ Թիմաթի Ուոլթեր Բարթոնը Բիլլի և Ջին Բարթոնների առաջին զավակն է։ Ապագա ռեժիսորի հայրը Բըրբանք այգու ղեկավարն էր (անգլ.՝ Burbank Park and Recreation Department)։ Բարթոնների տունը գտնվում էր Էվերգրին Սթրիթ թաղամասում (անգլ.՝ Evergreen Street), որը մինչև այսօր պահպանվել է։ Այն գտնվում է Բըրբանքի օդանավակայանից և Վոլհալլա գերեզմանատնից (անգլ.՝ Valhalla Cemetary) ոչ հեռու։

Ավելի ուշ Բարթոնն իր «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում պատկերում է իր հայրենի քաղաքի տեսիլքները։

Մանկություն և ուսում

խմբագրել

Դեռ վաղ տարիներից Թիմը իրեն օտար էր զգում իր հարազատ տանը։ Իր պատմածով՝ նրա ծնողները, անհասկանալի պատճառներով, աղյուսով փակել էին իր մանկական սենյակի պատուհանները, բացելով մի քանի անցք՝ լույսի համար։

Պատանի տարիքում Թիմը ջրային պոլո է խաղում իր դպրոցի թիմում, նախընտրում է մենակություն, լսելով փանկ ռոք և զվարճանալով կինո գնալուց։ Իր սիրած կինոթատրոններն էին երկրորդ կարգի ֆանտաստիկ և սարսափ ֆիլմեր ցուցադրող թատրոնները։ Մի ժամանակ նա երազում է աշխատել դերասան «Գոձիլլա ռեզինե հրեշին խաղացնող» ճապոնական ֆիլմերից։ Ոգեշնչվելով Ռեյ Հարրիհաուզենի կինո-ռաբոտներով, նա որոշում է ստեղծել իր տիկնիկային մուլտֆիլմերը, որոնց մեծ մասը կորել են, կամ այդպիսին են համարվում։

Դպրոցն ավարտելուց հետո, (անգլ.՝ Burbank High School) 1976 թվականին նա ընդունվում է Կալիֆորնիայի արվեստի համալսարան։ Ուսման ընթացքում Բարթոնը հաճախ էր գրավոր տնային հանձնարարությունները փոխարինում սիրողական կարճամետրաժ ֆիլմերի նկարահանմամբ՝ տրված հանձնարարության թեմայով։ Այդ տարիներին նա նկարահանում է «Հուդինի», «Բժիշկ Իգորի կղզին» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև անիմոցիոն շղթա՝ Նեխուր-հրեշի հետքերով։

Disney Studios-ի աշխատանք և առաջին ֆիլմեր

խմբագրել

1979 թվականին Թիմ Բարթոնը սկսեց աշխատել նախ որպես հերոսների ոճաբան, այնուհետև անիմատոր՝ Ուոլթ Դիսնեյ ընկերությունում։ Մի քանի անգամ հեռացվել, սակայն կրկին հետ է կանչվել աշխատանքի։ Բարթոնի առաջին մեծ աշխատանքը եղել է Ռալֆ Բակշի «Մատանիների տիրակալը» մուլտֆիլմի երանգավորումը (1978)[10]։ Նաև մասնակցել է Աղվեսն ու որսաշունը (1981) և «Սև վառարանը» (1985) և «Գահը» (1982) մուլտֆիլմերի ստեղծմանը, որն առաջին Դիսնեյան ֆիլմն է, որտեղ օգտագործվել է համակարգչային ակտիվ գրաֆիկան։

Այն ժամանակ նկարահանեց նաև Բարթոնը իր վերջին «անկախ» ֆիլմը՝ Լուաու-երեկույթ հավայան ձևով։ Երկար ժամանակ այդ ֆիլմի մասին ոչինչ հայտնի չէր, բացի մի փաքրիկ հիշեցումից, որը Բարթոնն արել է մի հարցազրույցի ժամանակ, ասելով, որ զվարճանալու համար, իր ընկերների հետ նկարահանել են մի ֆիլմ մի մեքսիկական հրեշի, այլմոլորակայինների և վերֆինգիստների մասին։

Ավելի ուշ Բարթոնը համեմատում է Դիսնեյի աշխատանքը զինված ուժերի հետ (հետաքրքիր է, որ ապագա ռեժիսորը երբեք չի ծառայել բանակում)։

Բարթոնի աշխատանքերի շարքը այդպես էլ մնում է անավարտ, Օրինակ՝ ֆիլմ, երեխաների Հելոուինյան արկածների մասին «Trick or Treat», որի աշխատանքները սառեցվեցին հենց այն պահին, երբ ստեղծվում էին նոր հերոսները։

Դրանց կողքին, Թիմը ռեժիսորություն է անում Հենզելն ու Գրետելը (1982) հեքիաթի էկրանավորումը՝ հատում ճապոնական Disney Channel-ի համար։

Այնուհետև Բարթոնը նկարահանում է իր առաջին վեց-րոպեանոց Վինսենտ մուլտֆիլմը։ Իր հաջորդ աշխատանք՝ Ֆրանկենվինի-ն ստուդիան թույլ չտվեց էկրաններ բարձրանալ, համարելով այդ ֆիլմը անհամատեղ մանկական ստուդիայի ոճին, և ֆիլմը դուրս է գալիս միայն 1992 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպում է իր մշտական ընկերուհի Ջուլի Հիքսոնի հետ։ Նրա ազդեցության տակ նկարահանվեցին Բարթոնի առաջին ինքնուրույն ֆիլմերը։ Հիքսոնը մասնակցել է Բեթմենի (1989) սցենարի առաջին էսքիզների ստեղծմանը։

«Մեծ Ֆիլմի» սկիզբ

խմբագրել

Չնայած «Ֆրանկենվինի» արգելմանը, այն գրավեց հայտնի կատակերգու Փոլ Ռուբենսի ուշադրությունը։ Արդյունքում, նա խորհուրդ տվեց Բարթոնին նկարահանելու «Պի-Վիի մեծ արկածը» լիամետրաժ ֆիլմը։

«Պի-Վիի մեծ արկածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Թիմը ծանոթանում է կոմպոզիտոր Դեննի Էլֆմանի հետ, ով դրանից հետո դառնում է նրա ֆիլմերի մշտական կողմպոզիտորը։

«Պի-Վիի մեծ արկածը» ունենում է առևտրային մեծ հաջողություն։ Այդ փաստը դրդում են Warner Brothers ստուդիայի եղբայրները, որպեսզի հույս տան ռեժիսորին սկսելու Չղջիկ-Մարդու մասին պատմող կոմիքների շարքի էկրանավորումը։ Սակայն երկարաձգված աշխատանքները սցենարի հետ, նկարահանումները հետձգվեցին անհայտ ժամանակահատվածով։ Այս ձգձգվող արձակուրդների ժամանակ, Բարթոնը արպես ռեժիսոր մասնակցում է երկու հեռուստածրագրերի, որոնց համար նկարահանում է «Ալադդինը և իր կախարդական լամպը » հեքիաթը և «Գիշերանոթ» դետեկտիվը։

Ստուդիայի հետ կնքած իրնախկին պայմանագրի համաձայն, նա պետք է նկարահաներ մեկ ֆիլմ։ Սակայն երիտասարդ ռեժիսորը մերժում է երկրորդ կարգի կատակերգությունների նկարահանումը, որոնք իր մոտ են գալիս «Պի-Վիի» հաջողությունից հետո։ Արդյունքում այդ ֆիլմը դառնում է Բիթլջուսը (1988), որից հետևեցին երկու նոր ֆիլմեր՝ «Բեթմեն» (1989) և «Բեթմենը վերադառնում է» (1992)։

Այդ շրջանում Բարթոնը ծանոթանում է հայտնի լուսանկարիչ Լենա Հեյսկայի հետ, ում հետ ամուսնանում է 1989 թվականի փետրվարի 24-ին։ Այդ կապը երկար չի տևում, և 1991 թվականի դեկտեմբերի 31-ը զույգը բաժանվում է։

Լիզա Մերիի ժամանակաշրջան

խմբագրել

Բարթոնի արվեստի շատ հետևողներ կարծում են, որ ռեժիսորի արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել նրա կանայք։ Մեծ ազդեցություն թողած նախկին մերկապարուհի, նկարչուհի և դերասանուհի Լիզա Մերիի հետ նրանք երկար ժամանակ հանդիպում էին։ Նրանք նշանվեցին 1992 թվականի սկզբներին և միասին ապրեցին մինչև 2001 թվականը։

Այդ ժամանակահատվածում նկարահանվեցին Բարթոնի արվեստի ամենահայտնի գործերը՝ «Մկրատաձեռն Էդվարդը» (1990), «Էդ Վուդը» (1994), «Նիրհած հովիտը» և այլն (տե՛ս ֆիլմագրություն)։

«Մկրատաձեռն Էդվարդից» հետո, սկսվեց Թիմ Բարթոնի և Ջոնի Դեփի երկարատև համագործակցությունը։ Դեփը գլխավորում է Բարթոնի ֆիլմերում ամենահաճախ նկարահանվող դերասանների ցանկը և համարվում է Բարթոնի երկրորդ հոգին։

«Մկրատաձեռն Էդվարդի» նկարահանումների ժամանակ Բարթոնը ավելի է մտերմանում իր երիտասարդ տարիքի կուռք Վինսենտ Փրայզի հետ (նրանք արդեն ծանոթացել էին Վինսենտ մուլտֆիլմի հնչյունավորման ժամանակ)։ Ընկերության արդյունքում սկսվում են Զրույցներ Վինսենտի հետ ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը մնում է անավարտ՝ դերասանի մահվան պատճառով, 1993 թվականին։

Երկու անգամ ռեժիսորն իրեն փորձում է գովազդային հոլովակների նկարահանումներում։ 1998 թվականին Hollywood Gum մաստակի համար նկարահանվում է «Այգու թզուկը», և 2000 թվականին Timex ժամացույցերի ընկերության համար՝ «Քունգ-ֆու» և «Մանեքեն»։ «Մանեքեն» հոլովակում գլխավոր դերում էր Լիզա Մերին, ով 1994-2001 թվականներին հայտվում է Բարթոնի համարյա բոլոր ֆիլմերում՝ երկրորդական էպիզոդիկ դերերով և հնչյունավորում է «Սթեյնբոյ-բիծ-տղան» սերիալի մի քանի դերեր։

Բացի այդ, Թիմ Բարթոնը ակտիվ գրում է իր սեփական ֆիլմերի՝ Մկրատաձեռն Էդվարդը, մոլտֆիլմ Մզձավանջ Ամանորից առաջի (այնուհետև Հարսնացուի դիակը և այլն) սցենարները։

2000-ականների սկզբում հեռանում Կալիֆորնիայից և հիմնական բնակավայր գտնում Լոնդոնում։ Դրա համար ամերիկյան մամուլը երբեմն նրան անվանում են «ռեժիսոր, ով ապրում է Լոնդոնում»։

Հելենա Բոնեմ Քարթերի ժամանակաշրջան

խմբագրել

2001 թվականին Բարթոնը սկսում է իր աշխատանքները, Կապիկների մոլորակը ֆիլմի երկրորդ տարբերակի նկարահանմանը։ Այդ ժամանակ նա հետաքրքրվում է անգլիացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերով։ Իրենց կապը Լիզա Մերի հետ վերջանում է։ Դատարանով ռեժիսորը իր նախկին «մուսային» տալիս է $5,4 մլն[11]։

2001 թվականի հոկտեմբերին Բարթոնը նշանվում է Բոնեմ Քարտերի հետ։ Այդ նույն տարվա ապրիլին լույս տեսած «Կապիկերի մոլորակը» միայն ԱՄՆ-ում հավաքում է 100 միլիոն դոլար՝ 100 միլիոն բյուջեով[12]։

Իրենց երկու ծնողների մահը, այնուհետև որդու՝ (2003-ի հոկտեմբերի 4-ին) Բիլլի Ռեյի ծնունդը իրենց արտացոլումն են գտնում Մեծ Ձուկը ֆիլմում։ Բարթոնի արվեստին ոչ բնորոշ այս ստեղծագործությունը, ծառայեց այն բանին, որ տարածվեցին իր ստեղծագործական ճգնաժամի մասին։

Սակայն այդ լուրերը հերքվեցին իր վերջին 2 նկարների լույս տեսնումից հետո՝ Չառլին և շոկոլադի գործարանը, ըստ Ռոալդ Դալյայի մանկական վիպակից և տիկնիկային մուլտֆիլմ՝ Հարսնացուի դիակը։ Նաև այս երկուսը նոմինացվել էն 2005 թվականի Օսկարին։ Նրանցում վերադարձան Բարթոնի մութ ձեռագիրը իր ստեղծագործություններում, իսկ ֆիլմերին սպասվեց վաճառքի մեծ հաջողություն։

 
Թիմ Բարթոնը (աջից) և Պեդրո Ալմոդովարը (ձախից) Սուինի Թոդ։ Սատանայական վարսահարդարը Ֆլիթ-Սթրիթից ֆիլմի պրեմիերային Մադրիդում

2006-2007 թվականներին Բարթոնը ձեռնամուխ է լինում Սուինի Թոդ։ Սատանայական վարսահարդարը Ֆլիթ-Սթրիթից մյուզիքլի նկարահանմանը։ Նույն թվականի աեպտեմբերի 5-ին, դրա համար նա ստանում է Վենետիկյան Կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին։ Հենց այնտեղ էլ, երբ հայտարարվում է Բարթոնի անունը, ցուցադրվում է ապագա ֆիլմից 8 րոպեանոց հատված"

Երկու շաբաթ առաջ զույգը հայտարարում է Հելենայի երկրորդ հղիության մասին[13]։ Նրանց դուստրը ծնվում է 2007 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը։ Երկար ժամանակ նրանք թաքցնում են հանրությունից աղջկա անունը։ 8 ամիս անց, հարցազրույցներից մեկի ժամանակ Հելենա Բոնեմ Քարտերը տեղեկացնում է, որ իր և Բարթոնի դստեր անունը Նելլ է[14]։.

2007 թվականի վերջերին Warner Bros.-ը հայտարարում է, որ Ուրվականի արհեստանոցը ֆիլմի (հիմնված է Ժոզեֆ Դիլեյնի համանուն հեքիաթի հիման վրա) ռեժիսորն է Թիմը[15]։ по причине занятости 2008 թվականի մարտի վերջին, նա հրաժարվում է նախագծից՝ զբաղվածության պատճառով։

2007-ի նոյեմբերին Դիսնեյ ստուդիան տեղեկացնում է, որ Բարթոնին կուզենար տեսնել որպես ռեժիսոր, երկու 3D-անիմացիոն ֆիլմերում։ Նկարահանել Ալիսան հրաշքների աշխարհում և իր սեփական ֆիլմի՝ «Ֆրանկենվինի»-ի նոր, մուլտիպլիկացիոն տարբերակը։

2008 թվականի սկզբին, Բարթոնը պատմում է իր ամուսնության մասին՝ Բոնեմ Քարտերի հետ, որը հնարավոր է կատարվի մոտակա ժամանակներում։ Ավելի ուշ զույգը վաճառում է իր առանձնատունը Լոս Անջելեսում և վերջնականապես հաստատվում Լոնդոնում[16]։

2008-ի հոկտեմբերին Բարթոնը արժանացավ «Scream» պատվավոր մրցանակի՝ սարսափ ժանրում զարգացնելու համար։

2010 թվականին Թիմը դառնում է 63-րդ Կաննի կինոփառատոնի ժուրիի անդամ[17]։.

2014 թվականի դեկտեմբերին Թիմ Բարթոնը և Հելենա Բոնեմ Քարտերը 13 տարի համատեղ կյանքից հետո բաժանվում են։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեժիսոր

Տարի Անվանում Նշումներ
1971 Բժիշկ Իգորի կղզին (The Island of Doctor Agor) կարճամետրաժ, համարվում է կորած, պահպանվել են հատվածներ
1976 Հուդինի (Houdini: The Untold Story) համարվում է կորած, հատվածները ցուցադրվել են Բարթոնի լոնդանյան կինոփառատոնին (2007 թ․)
1978 Բարի գալուստ իմ մղձավանջ (Welcome To My Nightmare) կարճամետրաժ, կորած է
1979 Նեխուր-հրեշի հետքերով (Stalk of the Celery) երկար ժամանակ համարվում էր կորած, հատվածները 2006-ին ցուցադրվել են իսպանական հեռուտաալիքով
1979 Դատավճռի բժիշկը (Doctor of Doom) կարճամետրաժ, համարվում է կորած, պահապնվել են հատվածներ
1982 Վինսենտ (Vincent) անիմացիոն, կարճամետրաժ
1982 Լուաու-երեկույթ հավայան ձևով (Luau) երկար ժամանակ համարվում էր կորած, հատվածները 2001-ին ցուցադրվել են ֆրանսիական հեռուտաալիքով
1982 Հենզելն ու Գրետելը (ֆիլմ, 1982)
1984 Ֆրանկենվինի (ֆիլմ) կարճամետրաժ ֆիլմ
1985 Ալադդինը և կախարդական լամպը (հեռուստատեսային)
1985 Պի-Վիի մեծ արկածը (Pee-wee’s Big Adventure)
1986 Գիշերանոթ (The Jar (TV)
1988 Բիթլջուս (Beetlejuice)
1989 Բեթմեն (1989 ֆիլմ) (Batman)
1990 Մկրատաձեռն Էդվարդը (Edward Scissorhands)
1990 Զրույցներ Վինսենտի հետ (Conversations with Vincent) վավերագրական, կիսատ է մնացել
1992 Բեթմենը վերադառնում է (Batman Returns)
1994 Էդ Վուդ (Ed Wood)
1996 Մարսը հարձակվու՜մ է (Mars Attacks!)
1999 Նիրհած հովիտը (Sleepy Hollow)
2000 Բիծ-տղայի աշխարհը (The World of Stainboy) անիմացիոն, կարճամետրաժ
2001 Կապիկների մոլորակը (Planet Of The Apes)
2003 Մեծ ձուկը (Big Fish)
2005 Չառլին և շոկոլադի գործարանը (Charlie and the Chocolate Factory)
2005 Հարսնացուի դիակը (Corpse Bride) անիմացիոն
2006 Bones (տեսահոլովակ) The Killers խմբի տեսահոլովակը
2007 Սունի Թոդ․ Սատանայակ վարսահարդարը Ֆլիթ-Սրիթից (Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street)
2010 Ալիսան հրաշքների աշխարհում (Alice in Wonderland)
2012 Մռայլ ստվերներ (Dark Shadows)
2012 Ֆրանկենվինի (մուլտֆիլմ) (Frankenweenie)
2012 Here with Me (տեսակոլովակ) The Killers խմբի տեսահոլովակը
2014 Մեծ Աչքեր (Big Eyes)
2016 Տարօրինակ երեխաների տունը (Peregrine's Home for Peculiars)

Դերասան

Տարի Ֆիլմ Դեր
1971 Բժիշկ Իգորի կղզին (The Island of Doctor Agor) Արարած
1976 Հուդինի (Houdini: The Untold Story) Հուդինի
1979 Դատավճռի բժիշկը (Doctor of Doom) Վանդակի տեքստ
1982 Լուաու-երեկույթ հավայան ձևով (Luau) Գերբնական արարած և Մորտի
1989 Բեթմեն (Batman) էպիզոդիկ դեր
1991 Միայնակները (Singles) Բրայան
1992 Հոֆֆա (Hoffa) էպիզոդիկ դեր
2012 Սևազգեստ մարդիկ 3 (Men in Black III) էպիզոդիկ դեր

Անիմատոր

Տարի Մուտլֆիլմ Նշումներ
1978 Բարի գալուստ իմ մղձավանջ (Welcome To My Nightmare)
1978 Մատանիների տիրակալը (The Lord of The Rings)
1979 Նեխուր-հրեշի հետքերով (Stalk of the Celery)
1981 Աղվեսն ու որսաշունը (The Fox and the Hound) անիմատոր
1982 Վինսենտ (Vincent)
1982 Գահը (Tron) անիմատոր
1992 Տնային շունը հերոսների ոճաբան
1993 Մղձավանջ Ամանորից առաջ (The Nightmare Before Christmas) հերոսների ոճաբան
2000 Բիծ-տղայի աշխարհը (The World of Stainboy) հերոսների ոճաբան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Burton, Timothy (Tim) William // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  5. http://www.elmundo.es/especiales/2012/cultura/tim-burton/trayectoria.html
  6. Kindred Britain
  7. https://www.comic-con.org/awards/inkpot
  8. https://fr.yna.co.kr/view/AFR20161102001200884
  9. Lumière Festival — 2009.
  10. «Movies». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  11. «IMDB». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  12. «boxofficemojo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  13. «contactmusic». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  14. «jewishjournal». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  15. «Variety». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  16. «Yahoo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  17. «Tim Burton, President of the Jury of the 63rd Festival de Cannes» (անգլերեն). Festival-cannes.com. 26 января 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Բարթոն» հոդվածին։