Ուեսլի Էրլ (Ուես) Քրեյվեն (անգլ.՝ Wesley Earl Craven; օգոստոսի 2, 1939(1939-08-02)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] - օգոստոսի 30, 2015(2015-08-30)[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոօպերատոր, հայտնի է իր սլեշեր ժանրի գործերով։

Ուես Քրեյվեն
անգլ.՝ Wesley Earl Craven
Ծնվել էօգոստոսի 2, 1939(1939-08-02)[1][2][3][…]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 30, 2015(2015-08-30)[4][1][2][…] (76 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանLambert's Cove Cemetery
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան[4] և Ուիթոն քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, կինոօպերատոր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, մոնտաժող, կինոդերասան և ռեժիսոր
ԸնտրանիTina Gray?, The People Next Door?, Amanda Krueger? և Kristen Parker?
Ամուսին(ներ)Mimi Craven?, Bonnie Broecker? և Iya Labunka?
Երեխա(ներ)Jonathan Craven?
wescraven.com

Կենսագրություն խմբագրել

Ուես Քրեյվենը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 2-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ, ԱՄՆ)։ Նրա ծնողները աշխարհահայացքով բապտիստներ էին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Իլինոյս նահանգի Վիտոն քաղաքի քրիստոնեական քոլեջ՝ անգլիական գրականություն ֆակուլտետ։ Սակայն երկարատև հիվանդությունից հետո Ուես Քրեյվենը, բաց թողնելով ուսուցման մեկ տարին, սկսել է ուսումնասիրել հոգեբանություն։ 1963 թվականին նա ստացել է գրողի և հոգեբանի աստիճան։ Մեկ տարի անց Մերիլենդ նահանգի Բալթիմորի Հոփքինսի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։

Քոլեջում հումանիտար գիտությունների դասախոս աշխատելու տարիներին Ուեսն ամուսնացել է Բոնի Բրոեքերի (անգլ.՝ Bonnie Broecker) հետ, որը նրա երկու երեխաների՝ Ջոնաթանի և Ջեսիկայի մայրն է։ Միասին տասը տարուց պակաս ապրելուց հետո Ուեսն ու Բոնին ամուսնալուծվել են։

Ամուսնալուծությունից հետո Ուես Քրեյվենը մեկնել է Նյու Յորք, որտեղ սկզբում աշխատել է որպես տաքսու վարորդ, ապա՝ հեռարձակող կինոընկերություններից մեկում ստացել է հնչյունային օպերատորի տեղը։ Այստեղ 1971 թվականին Շոն Քանինգհեմի հետ ռեժիսորական տանդեմում թողարկել է իր առաջին ֆիլմը՝ «Միասին»-ը։ Այնուհետև Ուես Քրեյվենը 1972 և 1977 թվականներին համապատասխանաբար թողարկել է երկու սարսափ ֆիլմեր՝ «Ձախից վերջին տունը» և «Բլուրներն աչքեր ունեն», որոնք մեծ հաջողություն են ունեցել, իսկ վերջինս նույնիսկ Sitges Film Festival-ում մրցանակ է ստացել։

1984 թվականին Քրեյվենը թողարկել է «Մղձավանջ Վյազոր փողոցում» ֆիլմը, որը սարսափ ժանրի ամենահաջողակ ֆրանշիզներից մեկն է։

1996 թվականին նա հանդես է եկել որպես «Ճիչ» սլեշերի ռեժիսոր՝ դրանով իսկ սկիզբ դնելով հերթական ֆրանշիզին, որն իր մեջ ներառում է չորս ֆիլմ։ Քրեյվենը մշակել է Google-ի համար Halloween 2008 լոգոն[5]։ 2015 թվականին որպես գործադիր պրոդյուսեր մասնակցել է MTV հեռուստաալիքի համանուն սերիալին։

Քրեյվենը մահացել է 2015 թվականի օգոստոսի 30-ին գլխուղեղի ուռուցքից[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Դերասան
1971 Միասին
 Y
1972 Ձախից վերջին տունը
 Y
 Y
1977 Բլուրներն աչքեր ունեն
 Y
 Y
1978 Անծանոթը մեր տանը
 Y
1981 Մահացու օրհնություն
 Y
 Y
1982 Ճահճային արարած
 Y
 Y
1984 Մղձավանջ Վյազոր փողոցում
 Y
 Y
1985 Մղձավանջ ծփիների փողոցում 2։ Ֆրեդիի վրեժը
1984 Հրավեր դեպի դժոխք
 Y
1985 Սառեցնող
 Y
1985 Բլուրներն աչքեր ունեն 2
 Y
 Y
1985 Մթնշաղային գոտի
 Y
 Y
1986 Դիսնեյլենդ
 Y
1986 Մահացու ընկեր
 Y
1987 Մղձավանջ ծփիների փողոցում 3։ Քնի մարտիկներ
 Y
1988 Օձը և ծիածանը
 Y
1988 Մղձավանջ ծփիների փողոցում 4։ Քնի տիրակալը
1988 Ֆրեդիի մղձավանջները
 Y
1989 Էլեկտրաշոկ
 Y
 Y
 Y
 Y
1989 Մղձավանջ ծփիների փողոցում 5։ Քնի երեխաները
1991 Մարդիկ սանդուղքի տակ
 Y
 Y
 Y
1991 Ֆրեդին մեռած է ։ Վերջին մղձավանջ
1992 Մղձավանջների սրճարան
 Y
 Y
 Y
1995 Վամպիրը Բրուքլինում
 Y
1995 Վախ
 Y
1996 Ճիչ
 Y
 Y
1997 Ճիչ 2
 Y
 Y
1997 Ցանկությունների կատարողը
 Y
1998 Բարի գալուստ Հոլիվուդ
 Y
1998 Հոգիների դիմակահանդես
 Y
1999 Սրտի երաժշտություն
 Y
2000 Ճիչ 3
 Y
 Y
2000 Դրակուլա 2000
 Y
2002 Թաքնված չարություն
 Y
2004 Բոստոնի իրավաբաններ
 Y
2005 Գիշերային երթ
 Y
 Y
2005 Խնջույք
 Y
2006 Զարկերակ
 Y
2006 Ես սիրում եմ քեզ Փարիզ
 Y
 Y
 Y
2006 Բլուրներն աչքեր ունեն
 Y
 Y
2006 Ոհմակ
 Y
2006 Զոմբիների դպրոցական պարահանդես
 Y
2007 Բլուրներն աչքեր ունեն 2
 Y
 Y
2007 Մեռածների օրագիր
 Y
2009 Ձախից վերջին տունը
 Y
2010 Վերցրու իմ հոգին
 Y
 Y
 Y
2011 Ճիչ 4
 Y
2013 Կասլ
 Y
2015 Ճիչ (հեռուստասերիալ)
 Y

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.hollywoodreporter.com/news/wes-craven-horror-maestro-dies-818806
  5. «Wes Craven Carves Google Logo» (անգլերեն). ComicMix. 2008 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  6. В США скончался режиссёр «Кошмара на улице Вязов» Уэс Крэйвен

Արտաքին հղումներ խմբագրել