Զրույցներ Վինսենտի հետ
«Զրույցներ Վինսենտի հետ» (անգլ.՝ Conversations with Vincent), ռեժիսոր Թիմ Բարթոնի չավարտված վավերագրական ֆիլմը։ Մտահղացումն առաջացավ «Մկրատաձեռն Էդվարդ»-ի (1990) ստեղծման ժամանակ որպես հարցազրույզների շարք սարսափ ֆիլմերի դերասան Վինսենտ Փրայզի և այն մարդկանց հետ, ովքեր ճանաչում են նրան։ «Զրույցների» նկարահանումները ընթացան «Էդվարդի» հետ միաժամանակ։ 1993 թվականի հոկտեմբերին ֆիլմը մնաց կիսատ և դուրս չեկավ մեծ էկրաններ՝ Վինսենտ Փրայզի քաղցկեղից մահանալու պատճառով։
Զրույցներ Վինսենտի հետ անգլ.՝ Conversations with Vincent | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական |
Թվական | 1990 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Բարթոն |
Սցենարի հեղինակ | Թիմ Բարթոն |
Դերակատարներ | Վինսենտ Փրայզ Թիմ Բարթոն |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 60 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելՍյուժեն որպես այդպիսին չկա։ Ֆիլմը բաղկացած է Վինսենտ Փրայզի մի քանի հարցազրույցներից, որը նա տալիս էր Թիմ Բարթոնին։ Նաև զրույցին մասնակցել են Ջոնի Դեփը և Լիզա Մերին։ Քննարկվում են տարբեր թեմաներ՝ կինոյի նշանակությունը, հիմնականում սարսափ ֆիլմերի ազդեցությունը հասարակության և արվեստի վրա, ինչպես ճիշտ խաղալ կինոյում, ինչի մասին Վինսենտ Փրայզը շատ է ցավում և կարծում, որ այն ամենահաջող բանը էր իր կյանքում։
Դերակատարներ
խմբագրել- Վինսենտ Փրայզ՝ խաղում է ինքն իրեն
- Թիմ Բարթոն՝ ինքն իրեն
- Լիզա Մերի՝ ինքն իրեն
- Ջոնի Դեփ՝ ինքն իրեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
Աղբյուրներ
խմբագրել- Զրույցներ Վինսենտի հետ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում