Զբոսաշրջիկը` (անգլ.՝ The Tourist), ամերիկյան դրամա` նկարահանված 2010 թվականին։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Ջոնի Դեփն ու Անջելինա Ջոլին։ Ֆիլմը, հաշվի առնելով ժանրը, բավականաչափ հասույթ է ստացել, որը կազմում է մոտավորապես 280 միլիոն դոլար, այդ թվում նաև Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում ձեռք բերած հասույթը՝ 19 միլիոն դոլար[7]։

Զբոսաշրջիկը
անգլ.՝ The Tourist
Երկիր ԱՄՆ
 Իտալիա
 Ֆրանսիա
Ժանրքրեական ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն, դրամա, մարտաֆիլմ և մելոդրամա
ՀիմքԶբոսաշրջիկը
Թվականդեկտեմբերի 8, 2010[1], դեկտեմբերի 16, 2010[2] և դեկտեմբերի 29, 2010[3]
Լեզուիսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն
ՌեժիսորՖլորիան Հենկել ֆոն Դոներսմարկ[4]
ՊրոդյուսերԳարի Բարբեր, Գրեհեմ Քինգ, Թիմոթի Հեդինգթոն, Ռոջեր Բիրնբաում և Ջոնաթան Գլիքման
Սցենարի հեղինակՔրիստոֆեր ՄաքՔուորի, Ջուլիան Ֆելոուզ, Ֆլորիան Հենկել ֆոն Դոներսմարկ և Ժերոմ Սալլե[1]
ԴերակատարներԱնջելինա Ջոլի, Ջոնի Դեփ, Փոլ Բեթանի, Թիմոթի Դալթոն, Սթիվեն Բերքոֆ, Ռուֆուս Սյուել, Իգոր Ժիշկինե, Քրիստիան դե Սիկա, Ջովաննի Գվիդելլի, Ալեսսիո Բոնի, Daniele Pecci?, Նինո Ֆրասիկա, Ների Մարկորե, Ռաուլ Բովա, Բրունո Վոլկովիչ, Կլեմենտ Սիբոնի, Ֆրանկո Վինչենտելլի, Ժյուլիեն Բաումգարտներ, Մհամեդ Արեզկի, Ժան Մարի Լամուր[5], Մարկ Ռյուշման[5], Ռենատո Սկարպա[5], Ռալֆ Մյոլլեր[5], Մաուրիցիո Կասագրանդե[5], Ժան Կլոդ Ադլեն[5], Ալեք Ութգոֆ[5], Մարկ Ցակ[5] և Գվիլիմ Լի[5]
ՕպերատորՋոն Սիլ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՋո Հաթշինգ և Պատրիսիա Ռոմել[1]
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՎենետիկ և Փարիզ
ԿինոընկերությունStudioCanal, Spyglass Entertainment, GK Films և Columbia Pictures
Տևողություն103 րոպե
Շահույթ278 300 000 $[6]
Պաշտոնական կայքէջ

Պատմություն խմբագրել

Գեղեցկուհի Էլիզը Ալեքսանդր Պիրսի կինն էր։ Պիրսը խաբել էր իր տիրոջը և նրանից խլել 1,5 միլիարդ դոլար գումար։ Պիրսը պլաստիկ վիրահատության շնորհիվ դարձել էր անճանաչելի, և ոստիկանները հետևում են Պիրսի կնոջը, որպեսզի դուրս գան Պիրսի հետքի վրա։ Պիրսը նամակ է գրում Էլիզին, որ նա գնա Վենետիկ, գտնի Պիրսին նման տղայի և ձևացնի, թե այդ տղան Պիրսն է։ Պարզվում է, որ այդ տղան ամերիկացի Զբոսաշրջիկը Ֆրենկն է։

Ստեղծման պատմություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները ավարտվել է 11 ամսում։ Ժամանակը քիչ էր, որովհետև Ջոնի Դեպը նկարահանվում էր «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջոնի Դեփ Ֆրենկ Տապելո (Ալեքսանդր Պիրս)
Անջելինա Ջոլի Էլիզ Քլիֆթոն Ուորդ
Փոլ Բեթանի Ջոն Էյքսոն։ Տեսուչ
Թիմոթի Դալթոն Ջոնս։ Գլխավոր տեսուչ
Սթիվեն Բերքով Ռեջինալդ Շոն, ում փողերը գողացել էր Ալեքսանդր Պիրսը
Ռուֆուս Սուել անգլիացի
Քրիստիան դե Սիկա գնդապետ
Ալեսիո Բոնի սերժանտ Սերատո
Ռաուլ Բովա Կոնտե Ֆիլիպպո Գագիա

Ծանոթագրություններ խմբագրել