Մարտին Լանդաու
Մարտին Լանդաու (անգլ.՝ Martin James Landau: հունիսի 20, 1928[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 15, 2017[2][3][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, դերասանական վարպետության դասավանդող, խաղացել է նաև հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։ Ունեցել է երկար տարիների դերասական կարիերա, 200-ից ավելի ֆիլմեր, հեռուստաֆիլմեր և սերիալներ, աշխատել է որպես ծաղրանկարիչ։
Մարտին Լանդաու անգլ.՝ Martin Landau | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հուլիսի 15, 2017[2][3][5][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Beth David Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն[6] |
Կրթություն | Պրատտի ինստիտուտ և James Madison High School? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
Ամուսին | Բարբարա Բեյն[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Juliet Landau? և Susan Landau Finch? |
![]() |
Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է, այդ թվում` Օսկար, Ոսկե գլոբուս, Էմմի։
ԿենսագրությունԽմբագրել
Մարտին Լանդաուն ծնվել է 1928 թվականին Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Հայրը Մորրիս Լանդաու և մայրը Սելմա Բախման[8]։ Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոցը, ապա սովորել և ավարտել Պրատտի ինստիտուտը։ Մոտ 5 տարի աշխատել է «Daily News» օրաթերթում որպես ծաղրանկարիչ, ցանկանալով դառնալ նկարիչ, սակայն արդյունքում ընտրել է դերասանի մասնագիտություն[9]։
1955 թվականին ընդունվել է Նյու Յորքի Դերասանական ստուդիա, որտեղ սովորել է ապագա նշանավոր դերասան Սթիվ Մակքուինի հետ։ Հետագայում ծանոթացել է Ջեյմս Դինի հետ, ով դարձել է իր լավագույն ընկերը[10]։
1957-1993 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Բարբարա Բեյնի հետ, նրան ունեցել են 2 աղջիկ` Սյուզան (ծն. 1960), մասնագիտությամբ պրոդյուսեր և Ջուլիետ (ծն. 1965), ով ծնողներին հետևով ընտրել է դերասանի մասնագիտություն[11]։
Մարտին Լանդաուն մահացել է 2017 թվականին Լոս Անջելեսում, 89 տարեկան հասակում[11]։ Որպես մահվան պատճառ նշվել է արյունազեղումը և սրտային խնդիրները[12]։
ՖիլմագրությունԽմբագրել
Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերից են.
«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» - 1959
«Կլեոպատրա» - 1963
«Երբևէ պատված պատմություններից ամենամեծը» - 1965
«Թաքեր. Մարդը և նրա երազանքը» - 1988
«Էդ Վուդ» - 1994
«Քաղաքապետարան» - 1996
«Հանցագործություններ և արարքներ» - 1999
«Նիրհած հովիտը» - 1999
Դերասանական գործունեության հետ միասին Մարտին Լանդաուն դասավանդել է դերասանական վարպետություն։ Նրա ուսանողների թվում են եղել Ջեք Նիկոլսոնը և Անժելիկա Հյուսթոնը[13]։
Վերջին աշխատանքը կինոյում ռեժիսոր Ատոմ Էգոյանի 2015 թվականի «Հիշել» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերն էր Հոլիվուդյան մեկ այլ տարեց նշանավոր դերասան Քրիստոֆեր Պլամմերը։
Խաղացել է «Կոլոմբո» հեռուստասերիալում։
ՊատկերներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/07/17/l-acteur-martin-landau-est-mort_5161276_3382.html
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.hollywoodreporter.com/news/general-news/martin-landau-dead-ed-wood-811318/
- ↑ Gates, Anita (2017-07-15)։ «Martin Landau, Actor Who Won an Oscar for ‘Ed Wood,’ Dies at 89»։ The New York Times (անգլերեն)
- ↑ Lindsey, Robert (1988-08-07)։ «Martin Landau Rolls Up in a New Vehicle»։ The New York Times (անգլերեն)
- ↑ King, Susan (2016-03-16)։ «Martin Landau on his acting life with James Dean, Steve McQueen and now Christopher Plummer»։ Los Angeles Times (անգլերեն)
- ↑ 11,0 11,1 Barnes, Mike (2017-07-16)։ «Martin Landau Dead: 'Ed Wood,' 'Mission: Impossible' Actor Was 89»։ The Hollywood Reporter (անգլերեն)
- ↑ «Martin Landau Died from Massive Internal Bleeding»։ TMZ (անգլերեն)։ 2017-07-27
- ↑ Wiegand, Chris (2017-07-17)։ «Martin Landau obituary»։ The Guardian (անգլերեն)