Արմի Համեր
Արմանդ Դուգլաս Համեր (անգլ.՝ Armand Douglas Hammer, օգոստոսի 28, 1986[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2])[6], առավել հայտնի է որպես Արմի Համեր (անգլ.՝ Armie Hammer), ամերիկացի դերասան։ Հայտնի է Ունկսլվոս երկվորյակների դերով «Սոցիալական ցանց»(2010), արքայազն Էնդրյու Էլքոդ դերով «Ասա դու ինձ հայելի»(2012) և Ջոն Ռեյդի/ Միայնակ Ռենջերի դերով «Միայնակ Ռենջերը»(2013) ֆիլմերում։ Մարմնավորում է Իլյա Կուրյակինին «Գործակալներն Ա.Ն.Ք.Լ.-ից»(2015) ֆիլմում և Օլիվերին «Կոչի՛ր ինձ քո անունով» (2017) ֆիլմում։
Արմի Համեր անգլ.՝ Armie Hammer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Լոս Անջելեսի բապտիստական ավագ դպրոց և Պասադենայի քաղաքի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն[3] և հուդայականություն[3] |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Մայքլ Արմանդ Համեր |
Ամուսին(ներ) | Էլիզաբեթ Չեմբերս[4][5] |
Վաղ կյանք և ընտանիք
խմբագրելՀամերը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[6]։ Նրա մայրը՝ Դրու Էնը աշխատել է բանկում որպես վարկային գործակալ[7], իսկ հայրը՝ Միայքլ Արմանդ Համերը ունի իր սեփական բիզնեսը՝ Knoedler Publishing և Armand Hammer Productions-ի (ֆիլմի/հեռուստատեսության պրոդյուսերական կազմակերպություն) սեփականատերն է[8][9]։ Համերը ունի կրտսեր եղբայր՝ Վիկտորը[10]։
Համերի հայրական մեծ պապը եղել է նավթային մագնատ և բարերար Արմանդ Համերը։ Արմանդի ծնողները եղել են ռուս և հրեա ներգաղթյալներ, և Արմանդի հայրը՝ Յուլիոսը, ով Օդեսայից էր, ստեղծել է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությունը Նյու Յորքում[11][12]։ Արմիի հայրական մեծ տատը եղել է ռուս դերասանուհի Օլգա Վադիմովնա Վադիման (կամ Վոն Ռուտ), ով ցարական գեներալի աղջիկ էր[13][14]։
Նրա հայրական տատը Տեխասից էր, սակայն նրա մոր ընտանիքը Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքից են[15][16]։ Համերը իր ընտանիքը համարում է «կես հրեա»[17][18]։
Համերը ապրել է Դալասում մի քանի տարի[19]։ Երբ նա յոթ տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվում է Կայմանյան կղզիներ, որտեղ նրանք ապրում են հինգ տարի, որից հետո վերադառնում են Լոս Անջելես[20][21]։
Կարիերա
խմբագրել«Վերոնիկա Մարս», «Բամբասկոտը», «Հնձվոր», «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո, Համերը մարմնավորում է քրիստոնյա քարոզիչ Բիլի Գրեհեմին «Բիլլի. վաղ տարիները» ֆիլմում (2008)։ Մարմնավորել է Հարիսոն Բերժելոնին «2081» ֆիլմում, որը հիմնաված է Կուրտ Վոնեգուտի «Հարիսոն Բերժելոն» կարճ պատմության վրա։
2007 թվականին Ջորջ Միլերը Համաերին ընտրում է Բրյուս Ուեյնի/ Բեթմենի դերը «Արդարության լիգա։ Մարտալ» ֆիլմում կատարելու համար։ Ֆիլմի ռեժիսորը Միլերն էր, սակայն նա լքում է ծրագիրը[22]։
2010 թվականին Համերը նկարահանվել է Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմում, որը Ֆեյսբուքի ստեղծման մասին է[23]։
Հաջորդ դերը նա կատարել է Քլինթ Իսթվուդի «Ջեյ Էդգար» ֆիլմում, որը Ջեյ․ Էդգար Հուվերի մասին է։ Ջուլիա Ռոբերտսի և Լիլի Քոլինզի հետ միասին նկարահանվել է «Ասա դու ինձ, հայելի՛» ֆիլմում, մարմնավորելով Արքայազն Էնդրյու Էլքոթին[24]։ 2012 թվականի հունվարին կատարել է Ուինկվոս երկվորյակների ձայնը «Սիմփսոնները» անիմացված սիթքոմում։
Համերը մարմնավորել է Միայնակ Ռենջերին համանուն ֆիլմում, խաղալով Ջոնի Դեփի հետ միասին[25][26]։ 2015 նկարահանվել է Գայ Ռիչիի «Գործակալներն Ա.Ն.Ք.Լ.-ից» ֆիլմում, մարմնավորելով Իլյա Կուրյակինին, ով դիմակյում էր Նապոլեոն Սոլոյին (Հենրի Քավիլ)[27][28]։ 2016 թվականին մարմնավորել է Սեմ Թրներին «Ազգի ծնունդը» ֆիլմում։ Նույն թվականին մարմնավերել է ֆիլմի գլխավոր կերպար Մայք Սթիվենսին «Իմ» ֆիլմում[29][30][31][32][33]։
2017 թվականին մարմնավորել է Օլիվերին Կոչի՛ր ինձ քո անունով» ֆիլմում, խաղալով Տիմոտի Շալամեի և Մայքլ Ստալբերգի հետ միասին[34]։ Նույն թվականին հնչյունավորել է Ջեքսոն Սթորմին «Մեքենաներ 3» ֆիլմում։
Անձնական կյանք
խմբագրել2008 թվականին հարցազրույցի ժամանակ Համերը ասել է որ կապված է իր կրոնական համոզմունքներին․ «ես ունեմ սեփական հոգևոր կյանքը և ես շատ եմ գնահատում այն».[35]։
2010 թվականի մայիսի 22-ին Համերը ամուսնացել է Էլիզաբեթի Չեմբերսի հետ[36][37][38]։ Նրանք ունեն երկու երեխա՝ աղջիկ, ով ծնվել է 2014 թվականին[39], և տղա, ով ծնվել է 2017 թվականին[40]։
2012 թվականին Համերը ասել է, որ իր ծնողները ուրացել են նրան, այն բանից հետո, երբ նա թողել է դպրոցը և սկսել զբաղվել դերասանությամբ, բայց հիմա աջակցում են նրան և հպարտանում նրա կատարած աշխատանքով[41]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Ֆլիքա | Flicka | ||
2008 | Գաղտնիացված | Blackout | Թոմի | |
2008 | Բիլլի. վաղ տարիները | Billy: The Early Years | Բիլլի Գրեհեմ | |
2009 | Գարնանային անկում | Spring Breakdown | Բիչքոմբեր տղա | |
2009 | 2081 | 2081 | Հարիսոն Բերժելոն | Կարճամենտրաժ ֆիլմ |
2010 | Սոցիալական ցանց | The Social Network | Քամերոն և Թայլներ Ուինկլեվոս | |
2011 | Ջեյ Էդգար | J. Edgar | Քլայդ Թոլսոն | |
2012 | Ասա դու ինձ, հայելի՛ | Mirror Mirror | Արքայազն Էնդրյու Էլքոթ | |
2012 | Սպիտակ արջեր | The Polar Bears | Զուք | |
2013 | Միայնակ Ռենջերը | The Lone Ranger | Ջոն Ռեյդ/ Միայնակ Ռենջեր | |
2015 | Անտրուաժ | Entourage | Ինքը | |
2015 | Գործակալներն Ա.Ն.Ք.Լ.-ից | The Man from U.N.C.L.E. | Իլյա Կուրյակին | |
2016 | Ազգի ծնունդը | The Birth of a Nation | Սամուել Թրներ | |
2016 | Գիշերային կենդանիներ | Nocturnal Animals | Հաթոն Մարոու | |
2016 | Փոխհրաձգություն | Free Fire | Օրդ | |
2016 | Իմ | Mine | Մայք Սթիվենս | |
2017 | Կոչի՛ր ինձ քո անունով (ֆիլմ) | Call Me by Your Name | Օլիվեր | |
2017 | Վերջնական դիմանկար | Final Portrait | Ջեյմս Լորդ | |
2017 | Մեքենաներ 3 | Cars 3 | Ջեքսոն Սթորմ (ձայն)[42] | |
2018 | Կներեք որ անհանգստացնում եմ | Sorry to Bother You | Սթիվ Լիֆթ | |
2018 | Մումբայի հյուրանոց | Hotel Mumbai | Դեյվիդ |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2005 | Դանդաղեցված զարգացում | Arrested Development | Ուսանող #2 | Էպիզոդ․ «The Immaculate Election» |
2006 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Քուրթ | Էպիզոդ․ «Wichita Linebacker» |
2007 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Բերեթ | Էպիզոդ․ «Distant Past» |
2009 | Հնձվորը | Reaper | Մորգան | 5 էպիզոդ |
2009 | Բամբասկոտը | Gossip Girl | Գաբրիել Էդվարդս | 4 էպիզոդ |
2012 | Սիմփսոնները | The Simpsons | Քամերոն և Թայլեր Ուինկլեվոս (ձայն) | Էպոզոդ․ «The D'oh-cial Network» |
2012 | Ամերիկյան հայրիկ | American Dad! | Մեքենայի վարձակալության գործակալ (ձայն) | Էպոզոդ․ «The Wrestler» |
Վիդեո խաղեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013-2015 | Disney Infinity Series | Ջոն Ռեյդ/ Միայնակ Ռենջեր |
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2010 | Հոլիվուդի կինոփառատոն | Տարվա անձնակազմ | Սոցիալական ցանց | Հաղթանակ | |
Տորոնտոյի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Հաղթանակ | [43] | ||
Չիկագոյի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Ամենախոստումնալից կատարող | Առաջադրված | [44] | ||
Վաշինգտոնի տարածքի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Լավագույն անձնակազմ | Առաջադրված | |||
2011 | Critic's Choice Movie Awards | Լավագույն դերասանական անձնակազմ | Առաջադրված | [45] | |
Screen Actors Guild Award | Ակնառու խաղ դերսանական անձնակազմի կողմից | Առաջադրված | [46] | ||
Դալաս-Ֆորթ Ուորթի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Ջեյ Էդգար | Առաջադրված | [47] | |
Հյուստոնի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | |||
2012 | Screen Actors Guild Awards | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | [48] | |
2017 | Չիկագոյի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Կոչի՛ր ինձ քո անունով | Առաջադրված | |
Սան Ֆրանցիսկոյի կինաքննադատների շրջանակ | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | |||
Վաշինգտոնի տարածքի կինոքննադատների մրցանակաբաշխություն | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | [49] | ||
Վանկուվերի կինաքննադատների շրջանակ | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | |||
2018 | AACTA կինոմրցանակ | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | ||
Critics' Choice Movie Awards | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | [50] | ||
Empire Awards | Լավագույն դերասան | Առաջադրված | [51] | ||
Ոսկե գլոբուս | Լավագույն կինոնկար | Առաջադրված | |||
Satellite Awards | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | [52] | ||
Independent Spirit Award | Լավագույն երկրորդ պլանի դերասան | Առաջադրված | [53] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.interfilmes.com/person_1179717_Armie.Hammer.html
- ↑ 3,0 3,1 https://www.heyalma.com/18-things-to-know-about-armie-hammer/
- ↑ https://people.com/movies/armie-hammer-and-elizabeth-chambers-split-a-timeline-of-their-relationship/
- ↑ https://www.latimes.com/entertainment-arts/story/2020-07-10/armie-hammer-elizabeth-chambers-divorce
- ↑ 6,0 6,1 «Armie Hammer Biography: Film Actor, Television Actor (1986–)». Biography.com (FYI / A&E Networks). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Miss Mobley Has Nuptials In Oklahoma». The New York Times. 1985 թ․ հունվարի 13. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «'Network' twin has ties with Tulsa: Armie Hammer connects to Mobleys, Hammers». Tulsa World. 2010 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Dru Hammer – Board Member». Joyce Meyer Ministries. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Armie Hammer». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Church World Service Sends Aid To Cuba - Orlando Sentinel». articles.orlandosentinel.com. 1997 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Armie Hammer: Hollywood's New Prince Charming: Cover Stars». Details. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Considine, Bob (1975). The remarkable life of Dr. Armand Hammer. Harper & Row. էջ 75. ISBN 0-06-010836-3.
- ↑ «Reaches Into Her Gypsy Songbag For Tunes To Give To Posterity». Meriden Daily Journal. 1934 թ․ մարտի 6. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «'Network' twin has ties with Tulsa». sports.tmcnet.com. 2010 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Actor with Tulsa ties gets cast in thriller '2:22'». Tulsa World. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Jim Sturgess headlines a new generation of reluctant leading men». wmagazine.com. 2011 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Unmasking The Lone Ranger's Leading Men». Ancestry.com. n.d. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.Additional on 2017-01-16.
- ↑ «Industrialist's grandson channels young Billy Graham in new film». Cathcom.net. 2008 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Armie Hammer: Hollywood's New Prince Charming: Cover Stars». Details. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Armie Hammer on Playing Clyde Tolson in 'J. Edgar». Nymag.com. 2011 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Holy Double Take, Batman! Here Comes a New Caped Crusader». E! Online. 2008 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ 'Social Network' Stars Talk Twitter and Clint Eastwood Արխիվացված Ապրիլ 9, 2011 Wayback Machine
- ↑ «Armie Hammer cast as prince in 'Snow White'». Entertainment Weekly. 2011 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Armie Hammer Is the Lone Ranger!». MovieWeb.com. 2011 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Cannes 2011: Armie Hammer signs on for 2:22». TotalFilm.com. 2011 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «'Lone Ranger' Armie Hammer To Star With Tom Cruise In 'Man From U.N.C.L.E.'». Deadline.com. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 'Man of Steel' star Henry Cavill needs nerves of steel(չաշխատող հղում), usatoday.com; accessed February 16, 2015.
- ↑ «- Periódico am -». Periódico am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Amie Hammer Secures La Barbie Life Rights for Movie». TheWrap. 2016 թ․ հունվարի 18.
- ↑ «Actor Secures Life Rights From Drug Lord Who Was Subject of Lengthy Rolling Stone Profile». Gawker. Gawker Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Armie Hammer Buys Life Rights for Drug Lord 'La Barbie'».
- ↑ «Actor Armie Hammer Secures Life Rights From Mexico Drug Cartel Boss "La Barbie"». BuzzFeed.
- ↑ «Michael Stuhlbarg, Armie Hammer & More Leading Luca Guadagnino's 'Call Me By Your Name'». The Film Stage. 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Profile, christianitytoday.com; accessed February 16, 2015.
- ↑ «Lone Star Love Story». Town and Country Magazine. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Armie Hammer and Elizabeth Chambers Debut Their Baby Girl Harper—See the Adorable Pic!». E!. 2014 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Zac Efron's Star Studded Saturday». The Insider. 2011 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Armie Hammer and Wife Elizabeth Chambers Hammer Welcome a Baby Girl!». E!. 2014 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Oops! Armie Hammer Reveals the Sex of His Second Child: 'I'm In So Much Trouble'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Armie Hammer: A prince of a guy». Chicago Sun-Times. 2012 թ․ մարտի 29.
- ↑ «Cars 3 first look: Meet Pixar's new millennials». Entertainment Weekly. 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «TFCA Names "The Social Network" Best Picture of 2010 Winners». Toronto Film Critics Association. 2010 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Chicago Film Critics Awards - 2008-2010». Chicago Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «The 16th Critics' Choice Movie Awards Nominees». Broadcast Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «The 17th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild. 2010 թ․ դեկտեմբերի 16.
- ↑ «Dallas-Fort Worth Film Critics Name 'Descendants' Top Film of 2011». IndieWire. 2011 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «The 18th Annual Screen Actors Guild Awards». Screen Actors Guild. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The 2017 WAFCA Awards». Washington D.C. Area Film Critics Association. 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «'The Shape Of Water' And 'Feud: Bette And Joan' Lead Nominations For The 23rd Annual Critics' Choice Awards». Los Angeles, CA: Broadcast Film Critics Association/Broadcast Television Journalists Association. 2017 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ https://www.empireonline.com/movies/news/star-wars-last-jedi-thor-ragnarok-lead-empire-awards-2018-nominations/
- ↑ «2017 Awards Nominees». International Press Academy. 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «33rd Film Independent Spirits Nominations Announced» (PDF) (Press release). Los Angeles: Independent Spirit Awards. 2017 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արմի Համեր Internet Movie Database կայքում
- «Արմի Համերի կենսագրություն». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմի Համեր» հոդվածին։ |